Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երևանն անչափ գեղեցիկ է. Ռայան Բոաթրայթը՝ Երևանի կենտրոնի և Հայաստանի հավաքականի մասին

Բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղը ցուցադրում է Ստամբուլի «Բեշիկթաշի» խաղարկող Ռայան Բոաթրայթը: Մեր հավաքականի միակ լեգեոները, խմբային փուլի չորս հանդիպումներում անցկացնելով 135 րոպե, վաստակել է 91 միավոր, ինչը բավական բարձր արդյունք է: Կարճ ժամանակահատվածում ամերիկացի Բոաթրայթը հասցրել է դառնալ բազմաթիվ հայ երկրպագուների կուռքը: Վաղը մեր հավաքականը կարևորագույն հանդիպում է անցկացնելու՝ հյուրընկալվելով Շվեդիայի ազգային հավաքականին: Վերջինին մերոնք Երևանում հաղթել էին 82:69 հաշվով: Հյուրընկալվելիս հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը վերջին տուրից առաջ կնվաճի աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլի ուղեգիր: Վաղվա մրցավեճում բնականաբար շատ բան է կախված լինելու հենց Բոաթրայթից: Հայաստանի ազգային հավաքականում հայտնվելու և մեր ազգային թիմի առաջիկա ելույթների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ռայան Բոաթրայթի հետ:

– Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանի հավաքականում:

Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ ստացա և հասկացա, որ հայերը զգում են իմ կարիքը: Այդ պատճառով էլ ընդունեցի հրավերը: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության անձնագիրը կարիերայիս համար կարևոր նշանակություն կունենա: Շուտով կհամարվեմ եվրոպացի բասկետբոլիստ և առանց արգելքների հանդես կգամ եվրոպական թիմերում: Այսօր Եվրոպայում գործում է լիմիտ ոչ եվրոպացի բասկետբոլիստների համար:

– Ի՞նչ տպավորություն ունեք Հայաստանից:

– Հայաստանից տպավորությունները բավական դրական են, սպասվածից ավելի դրական: Շատ եմ հավանել Երևանի կենտրոնը: Միչև Երևան ժամանելը չէի պատկերացնում, որ Հայաստանի մայրաքաղաքն այսքան գեղեցիկ է: Նորից եմ ուզում ասել, որ Երևանի կենտրոնը չափից ավելի գեղեցիկ է և կարող է գրավել ցանկացած մարդու: Մեծ հաճույքով եմ ժամանակ անցկացնում Երևանի կենտրոնում, բայց միևնույն է՝ մտքերս ամբողջովին բասկետբոլի հետ են կապված: Ցավոք, չի հաջողվել խորապես ուսումնասիրել Հայաստանի պատմությունը, քանզի տարված եմ մարզումներով:

– Ինչպե՞ս կգնահատեք մեր հավաքականի ելույթները առաջին չորս հանդիպումներում:

– Հայաստանի հավաքականի չորս ելույթները հաջողված են, քանզի բավական երիտասարդ թիմով երեք հաղթանակ ենք տարել: Ամենակարևորն այն է, որ Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ կարող է լինել արժանի մրցակից եվրոպական ցանկացած հավաքականի համար: Հայաստանն այսօր եվրոպական բասկետբոլային քարտեզի վրա ունի իր տեղը: Կարճ ժամանակահատվածում մենք ճանաչում ձեռք բերեցինք:

– Ինչպե՞ս եք գնահատում աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ դուրս գալու մեր հավաքականի հնարավորությունները:

– Խմբից դուրս գալու հնարավորությունների մասին դեռ վաղ է խոսել: Ունենք երկու կարևոր հանդիպում: Այժմ բոլոր մտքերը Շվեդիայի հետ հանդիպման հետ են կապված: Մրցակիցը շատ ուժեղ է և համալրված է բարձրակարգ բասկետբոլիստներով: Բայց մենք պետք է խաղանք մեր խաղը և կրկին փորձենք հաղթել: Այդ դեպքում ամեն ինչ կլինի մեր ուզածով:

– Ի՞նչ կմաղթեք հայ երկրպագուներին:

– Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին երևանյան հանդիպումներում ցուցաբերած աջակցության համար: Հույս ունեմ, որ Բոսնիա և Հերցեգովինայի հետ մրցավեճում տրիբունաները լեփ-լեցուն կլինեն: Հույս ունեմ նաև, որ երկրպագուների բուռն աջակցության ներքո մենք կհաղթենք այդ մրցավեճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում