Արիզոնա նահանգում, որտեղ արդեն կես տարի է, ինչ օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով, բացվել է մասնագիտացված խանութ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
weGrow ընկերությունը Ֆենիքս քաղաքում բացել է սուպերմարկետ, որտեղից կարելի գնել սեփական ուժերով այդ բուսատեսակն աճեցնելու պարագաներ:
«Մենք վաճառում ենք ամեն ինչ, բացի բուն խոտից»,- ասել է ընկերության հիմնադիր Դհար Մաննը: Այնտեղ վաճառվում է ինչպես հատուկ հող, այնպես էլ ամաններ այդ նպատակի համար:
Տեղեկացնենք, որ Արիզոնան անցյալ տարվա նոյեմբերին դարձավ ԱՄՆ 16-րդ նահանգը, որտեղ թույլատրվում է բժշկական նպատակներով օգտագործել մարիխուանայի թեթև տեսակները: Այս նահանգում արդեն 4 հազար մարդ օրինականորեն օգտագործում է այդ բույսը, միայն թե անհրաժեշտ է բժշկի թույլտվությունը:








































