«Սելթիկ»-ի դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը նշել է մրցակցի դարպասապահի` Ֆրեյզեր Ֆորսթերի հաջող խաղը:
««Սելթիկ»-ի դեմ միշտ բարդ է խաղալ: Գիտեինք, որ բարդ մրցակցություն է սպասվում: Ես ուրախ եմ, որ «Բարսելոնա»-ին հաջողվեց հաղթել: Հավասար խաղի դեպքում ցանկացած անկյունային, ցանկացած գրոհ վտանգ են պարունակում: Մենք մի քանի հիանալի պահեր ունեինք, բայց հակառակորդի դարպասապահը հիանալի էր գործում:
Բոլորս կարոտում ենք Լիոնել Մեսսիին, ով շարքից դուրս է մնացել վնասվածքի պատճառով: Հուսով ենք, Լեոն արագ կապաքինվի, քանի որ որոշիչ դերակատարություն ունի «Բարսելոնա»-ում»,- ասել է Ռոդրիգեսը:









































