Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Թերթաքարային նավթը և գազը՝ Միացյալ Նահանգների նոր ռազմավարական զենքը. Al-Eqtisadiya, Սաուդյան Արաբիա

Մոտ 3 տարի առաջ Ամերիկան թերթաքարային նավթի և գազի արդյունահանման մեջ ներդրում անելու պատմական որոշում ընդունեց՝ չնայած սովորական նավթի գներն ընկել էին: Սովորական նավթի և գազի հանքերի, դրանց պահուստների և արտադրության քանակով առաջատար են Մերձավոր Արևելքի պետությունները և Ռուսաստանը: Դժվար թե Արևմուտքում որևէ մեկն ուզենա Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի գերին լինել: Արևմուտքում կան նաև այնպիսիք, որ չեն ուզում վերջին հաշվով ԱՄՆ-ի գերին դառնալ էներգետիկայի հարցերում: Այս մասին կարելի է դատել նրանից, թե Արևմտյան Եվրոպայի երկրներն ինչ վճռականությամբ հանդես եկան Ռուսաստանի դեմ առևտրի ոլորտում տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ Կոնգրեսի մտադրության դեմ: Այդ երկրներն արդեն հասկացել են, որ Վաշինգտոնն ուզում է ամերիկյան նավթը և գազը որպես ռազմավարական զենք օգտագործել միջազգային հարաբերություններում: Եվրոպան զգալիորեն կախված է Ռուսաստանից գազի ներկրումից, և արևմտյան երկրներում, հատկապես Գերմանիայում գազի աճող պահանջարկի բավարարման նպատակով ռուսական գազի մեծ ծավալների փոխանցման ռազմավարական նախագիծ կա: Այս մասին գրում է սաուդյան Al-Eqtisadiya պարբերականը:

Երբ 2015 թ. նավթի գները նվազեցին 30 դոլարից, շատ մասնագետներ կարծում էին, որ թերթաքարային նավթը և գազը կայուն կերպով հասանելի չեն լինի արդյունահանման մեծ ծախսերի պատճառով: Այդ ժամանակ այդ հետազոտողները հաշվի չեն առել, որ տեխնոլոգիաներն ընդհանուր առմամբ, և նավթի ու գազի արդյունահանման՝ մասնավորապես, մշտապես զարգանում են: Այսպես, տեխնոլոգիական ինովացիաները (մեքենա, էլեկտրոնային կամ թվային սարքավորում, օրինակ), հենց ստեղծվում են, ունեն բարձր գին, կիրառման սահմանափակ ոլորտ, նաև ցածր արդյունավետություն: Տեխնոլոգիաները (նոր գյուտ կամ ապրանքի զարգացում և բարելավում) մեռնում և վերանում են, եթե անհրաժեշտ զարգացում չեն ունենում, մինչդեռ զարգացումը պետք է ներառի այդ թվում՝ գնի և ծախսերի նվազում արտադրողականության և ֆունկցիոնալության մակարդակի կայուն և զգալի բարձրացման ֆոնին: Որպես օրինակ վերցնենք սմարթֆոններում օգտագործվող թվային տեխնոլոգիաները, որտեղ ամեն նոր սերունդ պակաս գին ունի, չափ, քաշ և այլն:

Թերթաքարային նավթի և գազի արդյունահանման տեխնոլոգիաներ ստանալու համար ԱՄՆ վարչակազմը վերացրեց այդ ոլորտում զարգացման և ներդրումների խոչընդոտների մեծ մասը: Անսպասելի չէր տեսնելը, թե նավթի գնի նվազման միջոցով թերթաքարային նավթի և գազի արտադրության կրճատման՝ Պարսից ծոցի նավթային պետությունների ծրագրերն ինչպես են տապալվում: Երբ ՕՊԵԿ անդամ-երկրները և նավթի անկախ արտադրողները որոշում ընդունեցին կրճատել նավթի արդյունահանումը գների աճի համար, պարզվեց՝ դա բավարար չէ համաշխարհային շուկայում նավթի ավելցուկը կլանելու համար, մինչդեռ որոշ հետազոտողներ շարունակում էին թերթաքարային էներգիայի արդյունահանման ավելացման կոչ անել: Այդպիսով, մենք հայտնվեցինք էներգիայի նոր աղբյուրին դեմ առ դեմ, որը կարող է մարտահրավեր նետել ավանդական ռեսուրսներին:

Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ այդ նոր աղբյուրն ունեցող երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ կարող են այն որպես ռազմավարական զենք օգտագործել իրենց դիրքերն ամրապնդելու, սեփական քաղաքականություն վարելու և մրցակիցներին հեռացնելու համար: Այդ ամենն անհնար կլիներ առանց հսկայական առաջընթացի, որին ԱՄՆ-ը հասել է թերթաքարային նավթի արդյունահանման և հորատման ոլորտում: Այդ հաջողությունն Ամերիկային առաջատար դարձրեց գազի արտադրութան ոլորտում, և ինչպես հայտնի է՝ դարձավ գազի համաշխարհային գների անկման պատճառը: Եթե նայենք աշխարհի քարտեզը, կտեսնենք, օրինակ, որ գազի գների կտրուկ նվազումից առավել տուժած երկրները Պարսից ծոցի երկրներն են, նաև Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը:

Այդպիսով, այսօր անկման տասնամյակներից հետո ԱՄՆ-ը նորից դուրս է գալիս առաջին պլան որպես նավթի և գազի աշխարհում լայն ազդեցությամբ երկիր: Նրա ուժեղացման հետ կարմիր գծեր անցկացրին էներգետիկայի ոլորտում, որոնք ապահովում են նրա գերակայությունն աշխարհում: Այս բոլոր ռազմավարական կետերը հաշվի են առնվել Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ ներկայիս վարչակազմի որոշումն ընդունելիս՝ վերացնելու համար ցանկացած էկոլոգիական խոչընդոտ նավթագազային ոլորտում ԱՄՆ-ի ռազմավարական դիրքի ամրապնդման ճանապարհին: Հիմա Ամերիկան զբաղվում է հեղուկ գազի փոխադրման համար 3 հսկայական հարթակների շինարարությամբ, ինչը կկրկնապատկի իր ունեցած բեռնման հարթակների թիվը: Գազի առաջին չափաքանակն արդեն Լեհաստան է հասցվել որը հստակ հայտարարում է, որ ուզում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից և այն ամերիկյանով փոխարինել: Լեհաստանը կարող է դուռ դառնալ, որով ԱՄՆ թերթաքարային գազը կհասնի գազի սպառման զգալի աճի ֆոնին էներգետիկ սովից տառապող Արևմտյան Եվրոպա:

Տնտեսական, ռազմական և ֆինանսական հսկան իր հարստությունը, տեխնոլոգիաները և ռեսուրսներն օգտագործում է որպես զենք իր նպատակներին հասնելու համար, ասվում է հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում