Իրանի իշխանություններն իրականացնում են տեղեկատվության ազատ հասանելիության քաղաքացիների իրավունքը՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Այս մասին փոխանցում է Fox News-ը:
Հաղորդվում է, որ Իրանի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգով պատասխանել է ցանցի հիմնադիրներից մեկի՝ Ջեք Դորսիի այն հարցին, թե Իրանի բնակիչները տեսնո՞ւմ են Ռուհանիի հաղորդագրությունը սոցցանցում:
«Բարի երեկո, Ջեք,- գրել է Իրանի նախագահը:- Ինչպես ես ավելի վաղ արդեն ասել էի, իմ ջանքերն ուղղված են ապահովելու մեր մարդկանց իրավունքը՝ ստանալու գլոբալ տեղեկատվությանը պատշաճ հասանելիության հնարավորություն»:











































