Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

««Աֆերիստ» Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան պետք է արգելել»

«Հայաստանում ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ ձայները առանձնապես բարձր չեն, և դրանք, ըստ էության, պետք է չանհանգստացնեին Մոսկվային կամ Միհրանյանի նման վերլուծաբան կոչվածներին: Բայց ոնց որ թե հակառակն է եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հնչեցրած գնահատականներին:

Նշենք, որ Միհրանյանը գռեհիկ որակումներ է տվել հայաստանցի այն գործիչներին, ովքեր հանդես են գալիս ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությամբ: Միհրանյանը հայաստանցի գործիչներին անվանել է «ապուշ», «դեմագոգ», «պրովակատոր»:

«Դուրս է գալիս, որ ԵՏՄ-ում Հայաստանի մնալն այնքան անբնական է, ԵՏՄ-ն այնքան անհեթեթ կառույց է, որ ստիպված են լինում անգամ այդ ցածր ձայներին պատասխանել: Միհրանյանը բավական լուրջ պրոպագանդիստ է Մոսկվայում, որը փաստում է, որ Մոսկվայում բավական լուրջ անհանգստություն կա ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետ կապված: Բայց Միհրանյանի արձագանքը պարզ դեմագոգիա է՝ իր բերած բոլոր արգումենտներով»,- նկատեց Ենոքյանը:

Նշենք, որ Միհրանյանը որպես փաստարկ բերում է Հայաստանի փակ սահմանները, հարևանների հետ փոխհարաբերությունները: «Դա էլ մի հանգամանք է, որը հաշվի առնելով՝ պետք է ընտրենք մեր տնտեսության զարգացման ուղին: Հայաստանը չի գտնվում Մերձբալթյան երկրների տարածքում կամ Հյուսիսային Եվրոպայի երկրների տարածքում, չունի բարիդրացիական հարաբերություններ իր հարևանների հետ: Այդ հանգամանքները, երևի թե, շատ քաղաքական գործիչների կողմից անտեսվում են»,- ասել է Միհրանյանը:

«Միհրանյանի բերած այս փաստարկները, կրկնում եմ, պարզ դեմագոգիա են: Սա զուտ Հայաստանի իշխանությունների ռուսամետ դիրքորոշման արդյունք է: Այնքան ակնհայտ է, որ Հայաստանը որևէ օգուտ չի ստանում ԵՏՄ-ից, այնքան ակնհայտ է, որ այդ կառույցում շարունակել մնալը անհեթեթ է, դրա համար էլ Մոսկվան այսկերպ փորձում է խլացնել Հայաստանում դրան դեմ արտահայտվողների ձայները»,- ասաց Ենոքյանը:

Մեկ այլ քաղաքագետ՝ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով էլ առաջին անգամ չէ, որ Միհրանյանը նման անբռնազբոս որակումներ է տալիս Հայաստանի, հայաստանյան գործիչների հասցեին, ովքեր իր և իր հոգևոր հոր ու կայսրության շահերին դեմ առաջարկություն են անում կամ կարծիք են հայտնում:

«Իսկ հիմա Հայաստանում ԵՏՄ-ից դուրս գալու խոսակցություններ կան, նախաձեռնություն է սկսվել, որը անհանգստացնում է պարոն Միհրանյանի հոգևոր հայրերին, դրա համար էլ նա արտահայտել է այն, ինչը համահունչ է նրա աշխարհայացքին և մտածողությանը»,- ասաց Մեհրաբյանը՝ հավելելով. «Պարզ է, որ Միհրանյանը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի: Նա սպասարկել և սպասարկում է Մոսկվայի շահերը Հայաստանում և երբեմն իր գործն անում է Հայաստանի շահերին հակառակ կամ ՀՀ-ի շահերի հաշվին»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանը որևէ կերպ նրան պատասխանելու անհրաժեշտություն չունի, միակ բանը, որ պետք է անի, դա Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելն է: «Եթե Հայաստանի իշխանությունը որևէ բան է ուզում անել այդ ուղղությամբ, միակ անելու բանը դա է: Ի վերջո, ոչ ոք իրավունք չունի դրսից գալու ու Հայաստանում տարբեր քաղաքական գործիչների հասցեին նման արտահայտություններ թույլ տալու՝ իրեն տիրոջ իրավունք վերապահելով: Մնացած ամեն բովանդակային պատասխան Միհրանյանի դեպքում անիմաստ է: Լավագույն պատասխանը կլինի նա, որ Հայաստանը իր ադեկվատ քաղաքականությունը վարի և հնարավորինս արագորեն մաս դառնա քաղաքակիրթ աշխարհին: Թե չէ ապուշն էլ է նա, դեմագոգն էլ, պրովակատորն էլ: Նա է և իր հոգևոր հայրը, որը Կրեմլում է նստած»,- եզրափակեց Մեհրաբյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ շատ կարճ արձագանքեց՝ նշելով. «Ես աֆերիստներին չեմ մեկնաբանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում