Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ամենաարդյունավետ պարտությունը. «մահվան խմբում» պայքարը թեժանում է

Բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականն առաջին արտագնա հանդիպումն անցկացրեց: Մեր բասկետբոլիստները Սարաևոյում 98:85 հաշվով զիջեցին Բոսնիա Հերցեգովինային: Հայաստանի հավաքականը կարող էր չպարտվել, եթե չլինեին պարզագույն սխալներն ու վրիպումները տուգանային նետումներից:

Ամեն դեպքում մեր հավաքականը արժանի խաղ ցուցադրեց: Որքան էլ տարօրինակ է, Բոսնիայի դեմ Հայաստանի հավաքականը ցույց տվեց ամենաարդյունավետ խաղն աշխարհի առաջնության ընտրական փուլում: Մասնավորապես, Սլովակիայի դեմ առաջին խաղում մեր հավաքականը վաստակել էր 75 միավոր, իսկ Շվեդիայի դեմ մրցավեճում՝ 82: Փաստորեն կայացած երեք խաղերում մեր հավաքականի մոտ արձանագրվել է արդյունավետության աճի դինամիկա:

Բոսնիայի հավաքականի դեմ հատկապես հաջող էին մերոնց 3 միավորանոց նետումները: Եվ սա այն դեպքում, երբ վնասվածքի պատճառով հանդիպումը բաց թողեց Հայաստանի հավաքականի առաջատարներից Ալլան Հեսսը, ով 3 միավորանոց նետումների վարպետ է: Բոսնիա Հերցեգովինա-Հայաստան հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը մեր հավաքականի խաղարկող Ռայան Բոատռայթն է, ով վաստակել է 30 միավոր: Բոսնիա և Հերցեգովինայի ամենաարդյունավետ խաղացող Ջանան Մուսան վաստակել է 28 միավոր:

«Խաղի մասին պետք է նշել երկու կարևոր հանգամանք: Նախ՝ մենք հարձակման ժամանակ 16 անգամ տիրել ենք օղակից անդրադարձած գնդակին: Մեծ ազդեցություն ունեցավ նաև այն, որ Թավաքալյանը և Մկրտիչյանը բավական արագ ստացան 3-ական խախտում: Կվերլուծենք մեր սխալները և հետևություններ կանենք: Այժմ մեզ շատ կարևոր խաղ է սպասվում Բրատիսլավայում, որտեղ հյուրընկալվելու ենք Սլովակիային»,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը:

Այս տուրում ենթախմբի ետնապահը՝ Սլովակիան, անակնկալ հաղթանակ է տարել՝ սեփական հարկի տակ 68:59 հաշվով առավելության հասնելով Շվեդիայի նկատմամբ: Այս պահին ենթախմբի առաջատարը Բոսնիա Հերցեգովինան է՝ 5 միավորով: Նույնքան միավոր ունի նաև երկրորդ հորիզոնականում գտնվող Հայաստանի հավաքականը: Շվեդիան և Սլովակիան 4-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար երրորդ և չորրորդ հորիզոնականները:

Օգոստոսի 12-ին մեր հավաքականը Բրատիսլավայում մրցելու է Սլովակիայի հավաքականի հետ, և հաղթանակի դեպքում մեր հավաքականը լուրջ հայտ կներկայացնի աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլի դուրս գալու: Բոսնիայի հավաքականն այս տուրում հյուրընկալելու է Շվեդիային, որին զիջել էր մեկնարկային խաղում:

Բասկետբոլի մասնագետների կողմից նախընտրական А ենթախումբն արդեն իսկ ստացել է «մահվան խումբ» որակավորումը: Սլովակիան հաղթելով Շվեդիային, կարելի է ասել, խառնեց խաղաքարտերը: Բոսնիային հաղթելուց հետո թվում էր, թե սկանդինավյան հավաքականը ենթախմբի գլխավոր ֆավորիտն է: Երևանում շվեդների հետ հանդիպումից հետո բոլորը խոսեցին Հայաստանի հավաքականի ֆավորիտ դառնալու մասին: Թվում էր, թե Սլովակիայի հավաքականը լինելու է ենթախմբում միավորներ բաժանողի դերում, բայց հիմա այս հավաքականը ևս իրական հնարավորություն ունի ընտրական հաջորդ փուլ դուրս գալու:

Սլովակիա-Հայաստան հանդիպումը խոստանում է չափազանց լարված պայքար: Մեր հավաքականն արդեն իսկ մրցել է ենթախմբի բոլոր հավաքականների հետ: Ամփոփելով ընտրական փուլի առաջին կեսը՝ կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականը, որը այս մրցաշարի իրական հայտնությունն է, ապացուցեց, որ կարող է և արժանի է խաղալու աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլում, որին մասնակցում են Եվրոպայի ուժեղագույն հավաքականները:

Բրատիսլավայից մեր հավաքականն ուղևորվելու է Շվեդիա, որտեղ օգոստոսի 16-ին կմրցի Շվեդիայի ընտրանու հետ: Վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի օգոստոսի 19-ին, Երևանում՝ մրցելով Բոսնիայի հետ: Վերջինի հետ երեկ կայացած խաղում ընտրական այս փուլում իր նորամուտը նշեց Ալբերտ Թադևոսյանը, ով լավ տպավորություն թողեց: Երևանում կայացած հանդիպումը Թադևոսյանը բաց էր թողել վնասվածքի պատճառով: Սլովակիայի հետ հանդիպմանը ամենայն հավանականությամբ կմասնակցի նաև Ալլան Հեսսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում