Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Սմերչ»-ի և «Սոլնցեպյոկ»-ի մատակարարումը Ադրբեջանին կարող է հանգեցնել հայ խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների

«Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին բիզնես չէ: Դա այնպիսի մի գումար չէ, որպեսզի հանուն դրա Ռուսաստանը զոհաբերի իր դաշնակից Հայաստանին: Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ իր ազդեցությունն այդ երկրի նկատմամբ պահպանելու նպատակով»: Ռազմական փորձագետ, Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևն այսպես է բացատրում Ռուսաստանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում:

Վլադիմիր Եվսեևը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսեց մասնավորապես այն հարցի մասին, թե ընդհանրապես ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը այս կամ այն կոնֆլիկտի կողմերին զենք մատակարարելու խնդրի առնչությամբ:

Խնդիրը հետևյալն է, որ Կրեմլը մի կողմից քննադատում է զենքի մատակարարումը Ուկրաինային՝ ասելով, որ դա չի նպաստում ուկրաինական կոնֆլիկտի կարգավորմանը, ընդհակառակը՝ մեծացնում է լարվածությունը Դոնբասում, մյուս կողմից ռուսական կողմը շարունակում է զենք մատակարարել Հայաստանի հետ հակամարտության մեջ ներգրավված Ադրբեջանին:

Իսկ Ուկրաինայի հետ կապված վերջին զարգացումը հետևյալն է, որ ամերիկյան Wall Street Journal պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է սպառազինություն տրամադրել Ուկրաինային: Կմատակարարվեն տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներ և Javelin տեսակի հակատանկային հրթիռներ:

– Պարոն Եվսեև, ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ Կրեմլը մի կողմից դատապարտում է զենքի մատակարարումը Ուկրաինային այլ երկրների կողմից, մյուս կողմից շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին: Սա «երկակի ստանդարտների» քաղաքականություն չէ՞ Ձեր կարծիքով:

– Ռուսաստանը հիմնավորված է դատապարտում զենքի մատակարարումը Ուկրաինային, որովհետև դա նպաստում է իրավիճակի ապակայունացմանը հակամարտության գոտում: Ներկայումս դիտարկվում են տարբեր զինատեսակներ, որոնք կարող են մատակարարվել Ուկրաինային, ոչ միայն հակատանկային հրթիռային համալիրներ, այլև ամերիկյան տանկեր: Սա արդեն հարձակողական զենք է, ուստի Ռուսաստանը բնականաբար դեմ է հանդես գալիս ցանկացած զինատեսակի մատակարարմանը Դոնբասի շփման գիծ, որովհետև դա հակասում է «Մինսկ 2» համաձայնությանը Ուկրաինայի հարցով:

Հիմա վերադառնանք Լեռնային Ղարաբաղի հարցին: Որքան ես գիտեմ՝ Ռուսաստանը այսօր կա՛մ զենք չի մատակարարում Ադրբեջանին, կա՛մ գոնե նոր գործարքներ չի կնքում զենքի վաճառքի մասին: Երկրորդը, Ռուսաստանը համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին՝ ի հավելումն ՀՕՊ միասնական գոտու ստեղծմանը: Ավելին, Ռուսաստանը զգալի քանակով ժամանակակից սպառազինություն է տրամադրել Հայաստանին, որպեսզի բացառվի նոր պատերազմի հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, և այսօր քննարկվում է Հայաստանին հավելյալ զենք մատակարարելու հարցը: Հետևաբար Ռուսաստանի դիրքորոշումը շատ հստակ է ինչպես Հայաստանի հանդեպ, այնպես էլ ղարաբաղյան հարցի առնչությամբ: Ռուսաստանը պատասխանատվություն չի կրում Լեռնային Ղարաբաղի համար, բայց Ռուսաստանը պարտավորություն է ստանձնել ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, ընդ որում՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից, որն ավելի լուրջ հակառակորդ է․ հաշվի առնելով Թուրքիայի վերջին ակտիվությունը Նախիջևանում, ազատ առևտրի գոտու ստեղծումը, համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հատուկ ծառայությունների և պաշտպանական գերատեսչությունների ուղղությամբ: Ուստի չեմ կարծում, թե Ռուսաստանին «երկակի քաղաքականության» համար մեղադրելը ճիշտ է:

– Այնուամենայնիվ, Դուք ինքներդ եք քննադատում զենքի վաճառքը Ադրբեջանին և վերջին հարցազրույցում հայտարարեցիք, որ զենքի մատակարարումը Ադրբեջանին պետք է դադարեցվի:

– Ես միշտ ասել եմ հետևյալը, որ խնդիրը ոչ թե նույնիսկ զենքի մատակարարման բուն փաստն է, այլ մատակարարվող զենքի անվանացանկը, այսինքն՝ կան որոշակի զինատեսակներ, որոնք չի կարելի վաճառել Ադրբեջանին, որովհետև դրանք կարող են կիրառվել խաղաղ բնակչության դեմ: Այդ զինատեսակներից են, օրինակ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերը: Նմանատիպ զինատեսակները չպետք է մատակարարվեն հակամարտության գոտի, որովհետև դա կարող է հանգեցնել խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների:

Իմ տեղեկություններով՝ Ռուսաստանը, դադարեցնելով պատերազմը նախորդ տարվա ապրիլին, որոշ պարտավորություններ է ստանձնել, բայց այսօր նա փորձում է սառեցնել կոնֆլիկտը: Հենց այդ պատճառով էլ տեղի ունեցավ Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ռուսաստանը շահագրգռված է, որ այս կոնֆլիկտը սառեցվի: Այլ հարց է, թե արդյոք Ադրբեջանը իր կողմից քայլեր կձեռնարկի կոնֆլիկտը սառեցնելու ուղղությամբ, որովհետև իրադրությունը շփման գծում ծայրաստիճան լարված է, և ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կարող են վերսկսվել հենց այս տարի:

– Ինչ-որ չափով անորոշ է, թե ո՞րն է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանին զենք մատակարարելու հարցի վերաբերյալ: Վերջին հարցազրույցի ընթացքում, երբ լրագրողը հարցրեց Հայաստանի նախագահի կարծիքը տվյալ հարցի մասին՝ ասելով, որ Ռուսաստանը դա համարում է բիզնես, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ինքը երբևէ չի լսել Ռուսաստանի պաշտոնական տեսակետն այդ հարցի մասին. «Ռուսական կողմը կարող է պատասխանել նախագահի, արտաքին գործերի նախարարի շուրթերով»: Ձեր կարծիքով՝ ո՞րն է Ռուսաստանի պաշտոնական բացատրությունը Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին:

Կարծում եմ, որ պետք չի դա գնահատել որպես բիզնես: Դա այնպիսի մի գումար չէ, որպեսզի հանուն դրա Ռուսաստանը զոհաբերի իր դաշնակից Հայաստանին: Խոսքն ինչ-որ բիզնեսի կամ առանձին պաշտոնյաների՝ փող վաստակելու ցանկության մասին չէ: Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանն ուզում է պահպանել իր ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ: Հենց այս տեսանկյունից էլ Ռուսաստանը շարունակում է զենքի մատակարարումն Ադրբեջանին: Պատճառն այն չէ, որ Ռուսաստանը փող չունի և դրա համար նա ստիպված է զենք վաճառել Ադրբեջանին: Հարցը սխալ է մեկնաբանվում: Ռուսաստանն ուզում է ազդեցություն ունենալ Ադրբեջանի նկատմամբ, այդ պատճառով էլ շարունակում է ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ:

– Ս-400 համալիրների հնարավոր վաճառքը Ռուսաստանի կողմից Թուրքիային բիզնե՞ս է, թե՞ քաղաքականություն: Դա ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի անվտանգության վրա:

– Նույնը կարելի է ասել նաև այս հարցի մասին՝ սա բիզնես չէ: Եթե Ս-400-ի մատակարարումն իսկապես տեղի ունենա, ապա դա պայմանավորված կլինի բացառապես քաղաքական դրդապատճառներով: Դրանք կապված են Սիրիայի հարցի շուրջ ձեռքբերված որոշ պայմանավորվածությունների հետ: Ս-400-ի մատակարարումը հնարավոր է որոշ նախագծեր իրագործելու մասին Ռուսաստանի և Թուրքիայի ընդհանուր համաձայնության համատեքստում: Խոսքը ոչ միայն «Ակույու» ատոմակայանի կառուցման, այլև «Թուրքական հոսք» խողովակատարի երկու գծերը անցկացնելու մասին է: Այս տեսանկյունից մատակարարումը կարող է տեղի ունենալ՝ չնայած Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի ճնշումներին: Բայց սա քաղաքական որոշման արդյունք է: Այն կարող է կապված լինել, օրինակ, Սիրիայի Իդլիբ շրջանի ազատագրման հետ: Սա շատ լուրջ քաղաքական քայլ է և այն պետք է պայմանավորված լինի նմանատիպ հանգամանքներով:

Ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ: Կարծում եմ, որ Հայաստանը չպետք է վախենա այս իմաստով, որովհետև Հայաստանը մեծ ներուժ չունի ռազմաօդային տեխնիկայի ոլորտում, Հայաստանը չի կարող մրցակցել Թուրքիայի հետ օդուժի ոլորտում: Եթե Հայաստանն ունենար հսկայական ավիաբազա, մեծ թվով ռազմական ինքնաթիռներ և մտածեր այն մասին, թե ինչպես կարելի է հարվածել Ստամբուլին կամ Անկարային, այդ դեպքում ես կհասկանայի անհանգստությունը: Բայց եթե Հայաստանը գործնականում չունի օդուժ, ապա չի կարող որևէ խոսք լինել Հայաստանի կողմից Թուրքիային օդային հարված կատարելու մասին, իսկ Ս-400 զենիթահրթիռային համալիրները նախատեսված են բացառապես պաշտպանության համար, դրանք չեն օգտագործվում հարձակման համար: Ուստի պետք չի դրանից վախենալ: Երկրորդը, զանկացած ռազմական համալիր ունի որոշակի սահմանափակումներ: Երրորդը, ռուս-թուրքական համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում հավելյալ հնարավորություն է տալիս Ռուսաստանին այնպես անելու, որ Թուրքիան չեզոք դիրք ունենա Լեռնային Ղարաբաղի հարցում: Հետևաբար, ես այստեղ հակված եմ տեսնելու ոչ թե բացասական զարգացում, այլ պոզիտիվի որոշ հնարավորություն, եթե համաձայնագիրը իրագործվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում