«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ջեկոն «Բավարիա»-ի դեմ խաղից առաջ վստահություն է հայտնել, որ իր թիմը շատ ավելի բարդ փորձություն է լինելու մրցակցի համար, քան այն թիմերը, որոնց դեմ առ այսօր խաղացել են մյունխենցիները:
«Մենք արդեն 4 տարի խաղում ենք գրեթե նույն կազմով, բացի այդ էլ եկել են 4 նոր խաղացողներ, ովքեր բարելավել են թիմի խաղը: Չպետք է մտածենք վերջին երկու տարիների մասին, քանի որ դրանք անցյալում են:
Մենք մինչ այս չէինք կարողանում դուրս գալ խմբային փուլից, բայց այս տարի շատ լավ ենք մեկնարկել, ինչը շատ կարևոր է թիմի համար վստահություն ձեռք բերելու տեսանկյունից:
Մարդիկ մեզանից հարձակվողական ֆուտբոլ են ակնկալում, ինչը հենց այն է, որ մենք պատրաստվում ենք անել: Նոր մարզչի գալուց հետո մենք հարձակվողական, ագրեսիվ ու արագ ֆուտբոլ ենք ցուցադրում:
Կարծում եմ` մենք դա ցույց տվինք նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պես հիանալի թիմի դեմ խաղում»,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:











































