Համաներումը կտարածվի նաև Արտակ Բուդաղյանի վրա։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք կհրաժարվեն համաներումից. «Այն հոդվածի վրա, որով մեղադրվում է Արտակ Բուդաղյանը, այո տարածվում է համաներումը, սակայն եթե անձը չի ցանկանում, համաներումը չի կարող կիրառվել։ Էս գործը պետք է գնա դատարան, որպեսզի բոլորն իմանան, թե ինչումն է բանը»։
«Ա1+»-ը զրուցել է նաև Արտակ Բուդաղյանի կնոջ՝ Լուսինե Բուդաղյանի հետ, ով նշել է, որ իր ամուսինը խուսափում է այդ թեմայով խոսել. «Էդ թեման իր համար շատ ցավոտ է, ես էլ խուսափում եմ շատ խոսել դրա մասին»,-ասել է Լուսինե Բուդաղյանը։
Մանրամասները՝ «Ա1+»-ում
Լուսանկարը՝ emedia.am-ի











































