
Երևանից մոտ 50կմ հեռավորության վրա գտնվող Արարատի մարզի «Նոր Կյանք» համայնքի երեխաները գրեթե չունեն ոչ մի զբաղմունք։ Նախկինում որպես ֆուտբոլային դաշտ ծառայող տարածքը գտնվում է անխնամ վիճակում: Երեխաների երազանքն է իրենց գյուղում ունենալ խաղահրապարակ: Գյուղում գտնվող շուրջ 7300 մ2 դաշտում «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը որոշել է ստեղծել մեծ խաղահրապարակ, որը նախատեսված կլինի ֆուտբոլի, բասկետբոլի ու վոլեյբոլի համար, իսկ համայնքի մանուկերի համար առանձին հատվածում կտեղադրվեն կարուսելներ:
Նշենք, որ հրապարակի շինարարական աշխատանքները համակարգում է Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը: Ըստ նրա՝ աշխատանքներն ակտիվ տեմպով շարունակելու դեպքում դաշտը հոկտեմբերին կանաչապատված կլինի, որից հետո կմնան հարակից աշխատանքները՝ ամբիոնի և խաղահրապարակի կառուցումը:
Ներկա պահին արդեն անցկացվել են ջրագծերը, ծածկվել է դաշտի մոտավորապես 60 %: Դաշտը խոտածածկով ապահովելու համար դեռ անհրաժեշտ է մոտավորապես 1 մլն դրամ: Նախագիծն իրագործելու համար գումարի մի մասը (2400 ԱՄՆ դոլար) տրամադրել է արգենտինահայ երիտասարդների ֆուտբոլային թիմը: Մտահղացման իրականացմանն են միացել և իրենց ֆինանսական աջակցությունն են ցուցաբերել նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ակտիվ հայ երիտասարդները: Նախնական հաշվարկով ընդհանուր պահանջվող գումարը կկազմի 5000 ԱՄՆ դոլլար:
Բոլոր ցանկացողները կարող են դառնալ այս լուսավոր նախագծի մասնակիցը՝ մեզ հետ այցելելով գյուղ, մասնակցելով կամավորական աշխատաքներին կամ կատարելով նվիրատվություն: Միացյալ ուժերով մենք կարող ենք իրականություն դարձնել համայնքի երեխաների երազանքը՝ պարգևելով նրանց ուրախ մանկություն։
Նվիրատվությունը կարող է կատարվել հետևյալ միջոցներով`
- առցանցհետևյալ հղումով, որը կխլի ընդամենը մի քանի րոպե`
https://www.youcaring.com/newlifevillage-852628
- ArCa 5181800000477391 ՍոնաՍիմոնյան
- «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏԱԳՐԻԿՈԼԲԱՆԿ» ՓԲԸ
220531079170000 AMD
Ստացող՝ Սոնա Սիմոնյան
Նվիրատվություն կատարելու այլ միջոցների, գյուղ այցելելու, կամավորական աշխատանքներին մասնակցելու և նախագծի հետ կապված ցանկացած այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 098798980, 077184666։
«Օգնենք Հայ Մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպություն