Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Բոլոր խնդիրները լուծել-պրծել էինք, հիմա էլ վարդ-մանուշակն էր պակասում». Նախկին նախարարը՝ ԱՆ փոփոխությունների մասին

Առողջապահության նախարարությունը հեղինակել է բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի մասին օրենքի հայեցակարգ, որը հավանության է արժանացել կառավարության կողմից։ Հայեցակարգը դեռևս լրամշակման փուլում է և եթե այն առաջիկայում հաստատվի, ապա ըստ դրա նախատեսված է, որ այս կամ այն բուժհաստատության ծառայություններից դժգոհություններ ունենալու պարագայում պացիենտները կկարողանան դիմել բժշկական համակարգի հաշտարարի գրասենյակ։

Ի՞նչ անհրաժեշտություն կա նման գրասենյակ ստեղծելու և ի՞նչ արդյունավետություն այն կունենա։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը նշեց․

«Այդ ինչ նոր օրենքներ են մոգոնում, պատմություններ են սարքում, հայտարարում են, թե գնացել, ուսումնասիրել ենք Մեծ Բրիտանիայի փորձը, Բելգիայի փորձը, բայց հարց է ծագում, թե մենք ի՞նչ գործ ունենք այդ երկրների հետ․ տնտեսապես զարգացած, սոցիալական լուրջ հիմքերի վրա դրված, իրավունքի պաշտպանության բացարձակ ցուցիչ ունեցող երկրներ են դրանք։ Մենք ինչ կապ ունենք այդ երկրների փորձն ուսումնասիրելու հետ ՝ մեր երկրի այսպիսի տնտեսության, այսպիսի սոցիալական վիճակում։ Նորից ինչ-որ բաներ են ուզում մոգոնել մարդկանց գլխին, նորից ֆինանսական աղբյուրներ պիտի փնտրեն այդ հաշտարարի գրասենյակը սարքելու և պահելու համար, մեքենաներ հատկացնեն, նազիր-վեզիրներ հատկացնեն ու չգիտեմ էլ ինչեր, բայց մեր ինչին է դա պետք, ի՞նչ է դա մեզ տալու։ Մենք ունենք ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, բայց դա մեզ ինչ է տվել, ով է հիմա դրանից օգտվում, որ հիմա էլ մի հատ նոր նմանատիպ հաշտարարի ինստիտուտ են ուզում մոգոնել այս անգամ էլ բժշկական ոլորտում։ Չէ՞ որ այնքան լուրջ խնդիրներ ու բացթողումներ ունենք այսօր առողջապահության բնագավառում, որ դրանց պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել, ոչ թե ընկնել երկրորդական կամ երրորդական հարցերի հետևից»։

Արարատ Մկրտչյանի խոսքերով՝ այսօր Հայաստանում չկա առողջապահության մասին օրենք, որը հստակ սահմանում է առողջապահական, բժշկական խնդիրների հետ կապված մարդու իրավունքները, չկա հստակ օրենսդրություն, որը պաշտպանում է բուժաշխատողի շահերը, առողջապահական հիմնարկի շահերը, իսկ բժշկական սպասարկման և օգնության մասին օրենքով ընդամենը երեք-չորս դրույթ է ամրագրված, ինչը նրա գնահատմամբ՝ բավարար չէ։

«Կոռուպցիայի դեմ պայքարի մարմին էլ ունենք, բայց դրա արդյունքը ժողովուրդը կարծեք թե չի տեսնում։ Ի վերջո բավական է արդեն, այս խղճուկ բյուջեն մեղք է արդեն, հարկատուները մեղք են, հերիք եղավ։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե նրանք ինչ մտածելակերպով են առաջնորդվում․ իբրև թե ամեն ինչ լավ էր, բոլոր հարցերը լուծել-պրծել էինք, հիմա էլ վարդ-մանուշակն էր մեզ պակասում։ Սա ողղակի զավեշտալի է»,- ասաց նա։

Նախկին նախարարի կարծիքով՝ առողջապահության նախարարությունն այս կերպ փորձում է ազատվել «գլխացավանքից», այլ ոչ թե խնդիրներին ռացիոնալ լուծումներ տալու համար փնտրել արդյունավետ տարբերակներ։

«Սա կարծես թե գլխացավի բուժում լինի․ առողջապահության նախարարության գլուխը ցավում է և ամենալավ բուժելու մեթոդը մտածում են, թե գլուխը կտրելն է, որ էլ գլխացավ չլինի, այսինքն՝ գնում են այդ տարբերակով․ ստեղծում ենք հաշտարարի գրասենյակ, և խնդիրներ ունենալու պարագայում գնացեք և այդ գրասենյակին դիմեք։ Ուրեմն ստացվում է, որ դատարանը խնդիրը չի կարողանում լուծել, առողջապահության նախարարությունը խնդիրները չի կարողանում լուծել, բայց այդ գրասենյակը պիտի կարողանա լուծի, հա՞, որ բացում ենք գրասենյակ, ինչ-որ մեկին նշանակում ենք կառավարիչ, ընդ որում իր քարտուղարուհիով, մեքենայով, նազիր-վեզիրներով ու ասում ենք ՝ դե խնդիրը լուծի։ Փաստորեն դատարանից վեր լիազորություննե՞ր են տալու, այ դա ես չեմ կարողանում հասկանալ։

Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանվածության խնդիրը բոլորովին այլ տիրույթում է․ դա օրենսդրության, քաղաքական կամքի, կառավարման համակարգի բարելավման և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի հարթության մեջ է, այլ ոչ թե ինչ-որ հաշտարարների գրասենյակների մեջ»,- շեշտեց պարոն Մկրտչյանը։

Վերջինս համոզված է, որ կարևոր չէ՝ կլինի առողջ ապրելու իրավունքի պաշտպա՞ն, թե՞ բժշկական համակարգի հաշտարար, միևնույն է, որևէ հիմնարար խնդիր ներդրվելիք ինստիտուտը չի կարող լուծել։ Հակառակը՝ ըստ բանախոսի՝ սա դառնալու է հերթական անօգուտ կառույցը նմանատաիպ կառույցների շարքում։ Նրա կարծիքով՝ ճիշտը դատարան դիմելն է, թեպետ բազմաթիվ դեպքերում անգամ դատարանները խնդրին պատշաճ լուծում չեն տալիս։

«Ինչ առողջապահական իրավունքի պաշտպանության խնդիր կարող է երկրում քննարկվել, երբ կառավարության 2018-2020թթ․ միջնաժամկետ ծրագրով առողջապահության ոլորտին նախատեսվող գումարների հատկացումը ՀՆԱ-ի 1․5 %-ից իջեցվել է 1%-ի, այսինքն՝ որոշել են կրճատել ծախսերը, փոխանակ ավելացնեն։ Մինչդեռ պետք է նկատենք, որ բոլոր այն երկրներին, որոնք ուզում են հոգ տանել իրենց բնակչության առողջության մասին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է, որպեսզի առողջապահության համակարգին հատկացնեն ՀՆԱ-ի առնվազն 5 %-ը։ Եթե երկիրդ դա չի անում, ավելին՝ մի բան էլ կրճատումներ է անում, ապա այլևս ի՞նչ առողջության պահպանում, ի՞նչ հաշտարարների գրասենյակներ․․․ Իզուր տեղը Մեծ Բրիտանիայի կամ Բելգիայի փորձը թող չուսումնասիրեն գրասենյակներ բացելու համար, այլ գնան Բելառուս, Ղազախստան կամ Ռուսաստան, այսինքն՝ այն երկրներ, ում հետ, որ ախպերացել-ընկերացել են, և տեսնեն իրենց ախպեր- ընկեր երկրում կա՞ն արդյոք նման գրասենյակներ․ վստահեցնում եմ ձեզ՝ այնտեղ չկա նման բան, թե չէ, գնացել հասել են Մեծ Բրիտանիայի ու Բելգիայի օրինակներն են ուզում բերել, մեզ զարմացնել»,- ասաց պարոն Մկրտչյանն ու միևնույն ժամանակ խնդրի լուծման մի տարբերակ մատնանշեց․

«Այսօր ՄԻՊ գրասենյակ քաղաքացիները դիմում են նաև բուժօգնության ծառայությունների հետ կապված խնդիրներով, հետևաբար կարող են արդեն իսկ գործող այդ կառույցում նշանակեն մի քանի մասնագիտացված անձանց, ովքեր կգնան վերապատրաստումների, այնուհետև կզբաղվեն բուն այդ հարցերով, և մարդիկ կդիմեն իրենց, բայց ոչ թե բժշկական պրոբլեմների հետ կապված, ինչպես վկայակոչում է առողջապահության նախարարությունը, այլ կոնկրետ առողջության պահպանության հարցերը լուծելու համար։ Այնպես որ, հեծանիվ մոգոնելու կարիք չկա, դա իմաստալից չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում