Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Վաշինգտոնը պատժում է Ադրբեջանին

Աֆղանստան ռազմական բեռներ տարանցելու համար Ղազախստանի հետ ԱՄՆ-ի ձեռք բերած նոր համաձայնությունը կարող է բնութագրվել որպես ԱՄՆ համար Ադրբեջանի կարեւորությունը նվազելու իրադարձություն: Այսինքն` Աֆղանստան բեռներ ուղարկելու համար Ադրբեջանը տարանցիկ տարածք օգտագործելու վերաբերյալ Բաքվի հետ նախկինում ձեռք բերված համաձայնության այլընտրանք է ի հայտ եկել, ինչը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-Ադրբեջան, ԱՄՆ-Ղազախստան, ԱՄՆ-Ռուսաստան, Ռուսաստան-Ադրբեջան, ինչպես նաեւ Ռուսաստան-Ղազախստան հարաբերություններում նոր ուրվագծեր եւ շրջանակներ են հայտնվել:
Ինչպես գրել է «Ազադլըգ»-ը, ադրբեջանական մամուլում Վաշինգտոն-Բաքու հարաբերությունները բնութագրվում են որպես «սառը պատերազմ», որը սկսվել է այն բանից հետո, երբ ամերիկյան մամուլը անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարի ընտանիքի անդամների` Դուբայում ունեցած անշարժ գույքին: «Սակայն չնայած դրան՝ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին կեղծիքներով իրագործված խորհրդարանական ընտրություններով իշխանությունն ավելի լարեց հարաբերությունները Վաշինգտոնի հետ` դրանով, հավանաբար, ցույց տալով` իբրեւ թե ինքնուրույն եւ անկախ քաղաքականութուն է տանում: Բայց Բաքվի պաշտոնյաները լավ գիտեն, որ Սպիտակ տան հետ վատ հարաբերությունները դեռ ոչ մեկին օգուտ չեն բերել: Նշանակում է՝ Ադրբեջանում անցկացված այդ անարդարացի ընտրությունների պատճառը տեղի ունեցած գլոբալ եւ տարածաշրջանային քաղաքականության փոփոխությունների հետ են կապված»:
Թերթը նշում է, որ թեեւ մինչ ընտրությունները ադրբեջանական պաշտոնական մամուլը հայտնում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի միջեւ լուրջ հարաբերություններ սկսվելու մասին՝ նկատի առնելով Աֆղանստան բեռներ տարանցելու հարցը, քիչ ժամանակ հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ին այլ երթուղի է հետաքրքրել. դա Ղազախստանն է: «Եվ սա այն պարզ պատճառով, որ Վաշինգտոնում լավ են հասկանում` Աֆղանստանում ամերիկյան քաղաքականությունը դեմ է Իրանի շահերին, իսկ Բաքուն, անտեսելով Թեհրանի հետ հարաբերություններում ուշադիր լինելու մասին ԱՄՆ-ից հնչող կոչերը, շարունակում էր լրջորեն ուժեղացնել հարաբերությունները Իրանի հետ:
Բաքուն ցանկանում է արագացնել Վաշինգտոնից իր հեռացումը, որպեսզի այրելով բոլոր կամուրջները դեմոկրատական աշխարհի հետ` փակ համակարգ ձեւավորի: Դա Վաշինգտոնին անհանգստացնում է այնքանով, որ այդ փակ համակարգը Ադրբեջանը ցանկանում է ստեղծել ԱՄՆ-ի առաջին թշնամի Իրանի հետ հարաբերություններ ստեղծելու միջոցով: Վաշինգտոնն այդ հարցում ոչ մեկին չի ներում: Հենց այդ պատճառով էլ Աֆղանստան բեռներ տարանցելու հարցում ԱՄՆ-ը համաձայնության է եկել Ղազախստանի հետ» -եզրահանգել է «Ազադլըգ»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում