Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Հայաստանը չի կարող ԵՏՄ-ից դուրս գալ հենց այն նույն պատճառով, որով մտավ այնտեղ

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը:

– Պարոն Զոլյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրենքը: Պատկերացնո՞ւմ եք Հայաստանի վրա այդ պատժամիջոցների բացասական ազդեցության չափը:

– Այդ պատժամիջոցները հարվածելու են ՌԴ-ի տնտեսությանը, ու քանի որ ՀՀ տնտեսությունն էլ ՌԴ-ից է կախված, համապատասխանաբար մեզ էլ են հարվածելու: Բայց որքան հասկանում եմ, այնպես չէ, որ անմիջապես հենց հիմա ճգնաժամ կսկսվի. այդ պատժամիջոցների արդյունքում փակվում են ապագայի հնարավորությունները, ՌԴ-ի համար զարգացման հեռանկարները բավականին սահմանափակվում են: Այստեղ երկարաժամկետ հետևանքների մասին պետք է խոսել: Պատժամիջոցները, բնականաբար, ՀՀ-ի վրա էլ կազդեն, այլ հարց է, որ ՀՀ-ն կարող է սպասվող վնասը փորձել փոխհատուցել այլ ճանապարհներով ՝ Եվրամիության կամ Չինաստանի հետ համագործակցելով: Պարզ է, որ առաջիկա տարիներին ՌԴ տնտեսության մեջ դրական փոփոխություններ չեն սպասվում, համապատասխանաբար նաև՝ ՀՀ տնտեսության մեջ:

– Բայց ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Արևմուտքը կարծես թե Հայաստանում կրճատեց իր ֆինանսական ծրագրերը:

– ՀՀ տնտեսական խնդիրները չեն կարող լուծվել արտաքին որևէ ուժի շնորհիվ, դրանց հիմնական պատճառները ներքին են. օլիգարխիկ համակարգ, կոռուպցիա, անկախ դատարանների բացակայություն: Այս պայմաններում տնտեսությունը չի կարող զարգանալ: Բայց, օրինակ, տեսնում ենք, որ մեր պաշտոնյաները լավ չեն հասկանում ՏՏ ոլորտից, դրա համար էլ դեռ չեն կարողանում միջամտել, ու այդ ոլորտում զարգացում է տեղի ունենում: Քանի դեռ Հայաստանում ներդրումները երաշխավորված չեն, և ամեն ինչ կախված է այս կամ այն պաշտոնյայի կամքից, ապա ներդրումների մասին մտածելն ավելորդ է: Եթե անգամ վաղը ԵՄ-ն միլիոններ տա, դրանք կգողացվեն և  արդյունք չեն տա: Այլ հարց է, որ եթե ժամանակին ստորագրվեր Ասոցացման համաձայնագիրը, ու դրա բոլոր դրույթները կատարվեին, դա կհանգեցներ բարեփոխումների: Բայց ԵՏՄ-ն իր առաջ նման բարեփոխումների խնդիր չի դնում:

– «Ելք» դաշինքի անդամները ԵՏՄ-ից դուրս գալու հարց են բարձրացնում: Ճի՞շտ է այդ կառույցից Հայաստանի դուրս գալը:

– Պետք է հարցին իրատեսորեն մոտենանք. ՀՀ-ն չի կարող ԵՏՄ-ից դուրս գալ հենց այն պատճառով, որով մտավ: Դա կհանգեցնի ՌԴ-ի հետ լուրջ խնդիրների: ԵՏՄ-ում գտնվելը քաղաքական որոշում էր, որը կապ ուներ ՀՀ քաղաքական էլիտայի շահերի, ինչպես նաև ՀՀ անվտանգության խնդիրների հետ: Այլ հարց է, որ ԵՏՄ բոլոր երկրները, այդ թվում և ՀՀ-ն փորձում են իրենց համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ձեռք բերել հենց ԵՏՄ կազմում: Դա մենք տեսնում ենք Բելառուսի, Ղազախստանի դեպքում: Այդ երկրների նախագահները երբեմն խիստ քննադատում է ՌԴ-ին: ՀՀ-ն էլ փորձում է նույն մարտավարությունն օգտագործել և ցույց տալ, թե տեսեք՝ ՀՀ-ում կան ուժեր, որոնք դեմ են ԵՏՄ-ին: ՀՀ-ն այդպիսով ցանկանում է ինչ-որ զիջումներ ստանալ: Իրականում «Ելք»-ը շատ լավ հասկանում է, որ այսօր ՀՀ-ն ԵՏՄ-ից դուրս չի գալու:

– Ռուսահպատակությունից դուրս գալու և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սերտացնելու կոչով հանդես եկան «Սասնա ծռերի» մի շարք անդամներ: Նույն ենթատե՞քստն ունի այդ հայտարարությունը:

– «Սասնա ծռերին» կարելի է ներքաղաքական կոնտեքստում դիտարկել, և նրանց հիմնական մեսիջն ուղղված է ՀՀ իշխանություններին: Արտաքին քաղաքական բաղադրիչը երկրորդական է, որ ՀՀ իշխանություններն ինքնուրույն չեն ու չեն կարողանում ապահովել ՀՀ անկախությունը: Ամեն դեպքում ՌԴ-ի հետ հարաբերություններն ավելի հավասար ու փոխշահավետ դիսկուրսն այսօր ՀՀ-ում առկա է և տարբեր ձևերով արտահայտվում է:

– Համաձա՞յն եք, որ ՀՀ գրեթե ողջ քաղաքական դաշտը, այդ թվում և ընդդիմությունը՝ չնչին բացառություններով, կրում է ՌԴ-ի ազդեցությունը:

– Այսօր եթե դուք հավակնում եք իշխանության գալու, և եթե ՌԴ-ն դրան դեմ լինի, ապա այդ վերաբերմունքը ձեզ կխանգարի: Այդպիսով որևէ քաղաքական ուժ չի ցանկանում հակառուսական երևալ: Կարծում եմ՝ դա է պատճառը, որ քաղաքական ուժերը խուսափում են հակառուսական հայտարարություններ անելուց: Հասարակության մեջ էլ ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքն ավելի շատ դրական է: Իհարկե, պետք է առանձնացնել, թե որ սոցիալական խմբերն ինչ դիրքորոշում ունեն՝ որքան երիտասարդ են, անգլերեն գիտեն, արտասահմանում են սովորել, այնքան արևմտամետ են: Բայց եթե ՀՀ-ում անկախ հարցում անցկացվի, կպարզվի, որ ՌԴ-ն բարեկամ է համարվում, ոչ թե ՀՀ անկախությանը վտանգի տակ պահող երկիր:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներքաղաքական իրավիճակը, երբ մեծ դժգոհություններ չկան: Սա խաղաղությո՞ւն է փոթորկից առաջ:

– Կարծում եմ՝ սա ոչ թե անդորր է, այլ քաղաքական գործընթացներն ավելի չերևացող են դարձել: Այսօր մրցակցությունը գնում է ոչ թե իշխանության և ընդդիմության միջև, այլ իշխանությունների ներսում կա որոշակի մրցակցություն ՝պայմանավորված 2018թ. ապրիլին վարչապետի պաշտոնի շուրջ՝ Կարեն Կարապետյա՞նը կմնա, թե՞ Սերժ Սարգսյանը կդառնա:

– Իսկ Ձեր կարծիքով՝ այդ հարցում որոշիչն ով կամ ինչն է լինելու: Պարզ է, որ Կ. Կարապետյանը կցանկանա շարունակել պաշտոնավարել, Ս. Սարգսյանն էլ՝ դառնալ վարչապետ: Այս հարցո՞ւմ էլ է ՌԴ-ի ազդեցությունը որոշիչ:

– Իմ տպավորությամբ՝ Ս. Սարգսյանը կցանկանար դառնալ վարչապետ, բայց խնդիրն այն է, թե Արևմուտքի տեսանկյունից դա ինչպես կընկալվի: Դա կընկալվի՞ որպես ժողովրդավարական երկրին հարիր քայլ: Կարևոր է, թե դա ինչպես կընկալվի նաև ՌԴ-ի կողմից: Կարծիք կա, որ Կ. Կարապետյանը բավականին ժողովրդականություն է վայելում, և հենց այնպես նրանից ազատվելը դժվար կլինի: Եթե նրա կառավարությունը լուրջ սխալներ թույլ չտա, կարծում եմ՝ նրանից ազատվելը կարող է բարդ լինել: Իհարկե, իրավական խնդիրներ կան՝ 5 տարի ՀՀ-ում մշտական բնակության պահանջը, բայց գիտեք, որ Հայաստանում նման խնդիրները լուծվում են: Կարծում եմ՝ վարչապետի ով լինելու հարցը կախված է ներքին և արտաքին գործոնների համակցությունից: Ամեն դեպքում Ս. Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, նա 2018թ. հետո կունենա լուրջ ներքաղաքական ազդեցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում