Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նրանք եկել են, քանզի ուզում են օգնել Հայաստանին. Բոսնիան պատրաստվում է ֆավորիտ դարձած հայերի հետ խաղին

Մեր երկրում վերջին օրերին մարզական գլխավոր իրադարձությունը բասկետբոլի ազգային հավաքականի ելույթն է աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր բասկետբոլիստները նախկին «Միկա» մարզահամալիրում 75:61 հաշվով առավելության հասան Սլովակիայի, այնուհետև 82:69 հաշվով՝ Շվեդիայի նկատմամբ: Եթե ոմանք սլովակների նկատմամբ տարած հաղթանակը պատահականություն էին որակում, ապա շվեդների հետ խաղում Հայաստանն ապացուցեց, որ կայացած և ուժեղ հավաքական է:

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան՝ FIBA-ն, իր պաշտոնական կայքում շարունակ մանրակրկիտ անդրադառնում է Հայաստանի հավաքականի ելույթներին՝ նշելով, որ հայ բասկետբոլիստները ամենամեծ անակնկալն են մատուցում աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Վաղը մեր հավաքականը ընտրական փուլի երրորդ հանդիպումն է անցկացնելու Սարաևոյում՝ մրցելով Բոսինա և Հերցեգովինայի ազգային թիմի հետ: Վերջինս մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 81:73 հաշվով Շվեդիային զիջելուց հետո երկրորդ տուրում սեփական հարկի տակ 84:71 հաշվով առավելության է հասել Սլովակիայի նկատմամբ և այս պահին А ենթախմում 3 միավորով երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Նշենք, որ բալկանյան հավաքականը համարվում էր А ենթախմբի ֆավորիտը, և Շվեդիայից կրած պարտությունը ինչ-որ չափով անսպասելի էր: Բոսնիա և Հերցեգովինային հաղթելու դեպքում մեր հավաքականը հաստատուն քայլ կկատարի դեպի աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության նախընտրական փուլում պայքարը շարունակում են ենթախմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները:

«Բոսնիայի հավաքականը հանդես է գալու առանց երկու առաջատարների՝ NBA-ում հանդես եկող Նուրկիչի և Տելետովիչի: Նրանց՝ ազգային թիմին չմիանալու պատճառը դեռ հայտնի չէ, հավանաբար ինչ-որ խնդիրներ կան: Հայտնի է, որ Բոսնիան ունի մեկ հաղթանակ և մեկ պարտություն: Սլովակիային հաղթելուց հետո Բոսնիայի մարզիչ, ճանաչված սերբ մասնագետ Դուշկո Վույոչևիչը շարունակ կոչ է անում երկրպագուներին գալ մարզադաշտ և աջակցել ազգային թիմին: Մարզահամալիրը տեղավորում է մոտ 9 հազար երկրպագուի, և սպասվում է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղին ներկա կլինեն մի քանի հազար մարզասերներ: Առաջին երկու խաղերում հաղթելուց հետո Հայաստանը համարվում է ենթախմբի առաջատարը: Բոսնիայում նշում են, որ եթե ցանկանում են ենթախմբից դուրս գալ, պետք է հայերին անպայման հաղթեն: Առաջիկա խաղում սպասվում է բավական ծանր հանդիպում:

Բոսնիացիները գիտակցում են, որ Հայաստանը վստահ հաղթանակ է տարել Շվեդիայի նկատմամբ, որից իրենք պարտվել են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, ով գտնվում է Սարաևոյում:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ տղաները ոգևորված են և մեծ նվիրումով են մոտենում յուրաքանչյուր խաղի: Նրանք կենտրոնացած են այս խաղի վրա և ուզում են բարձր արդյունք ապահովել: Մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, որ մեր խաղացողները փողի համար են խաղում Հայաստանի հավաքականում:

«Մեր բոլոր խաղացողները խաղում են անվճար: Նրանք իրենց պարտքն են կատարում հայրենիքի առջև: Նրանք եկել են, քանզի ուզում են օգնել Հայաստանին: Հայրենիքի հանդեպ նվիրվածությունը և սերը մեծ դեր խաղացին առաջին երկու խաղերում: Տղաները կռիվ էին տալիս յուրաքանչյուր միավորի համար: Խմբից դուրս գալու դեպքում կլինեն որոշակի պարգևավճարներ, բայց այս պահին նորից հայտարարում եմ, որ տղաներն անվճար են խաղում:

Այս հավաքականում կան տղաներ, որոնք վաղուց են ներկայացնում Հայաստանը: Մկրտիչյանը և Թավաքալյանը 6 տարի առաջ պատանեկան հավաքականի կազմում խաղացել են Բոսնիայի դեմ: Այս հավաքականի հիմքը իրականում դրվել է 2011 թվականին, պարզապես ժամանակ էր հարկավոր տղաներին հավաքագրելու համար»,- նշեց Նազարյանը:

Նրա խոսքով՝ մեր հավաքականի խորվաթ մարզիչ Նիկշա Բավցևիչը, ով հայտնի և փորձառու մասնագետ է, կարողանում է փայլուն կերպով մոտիվացնել տղաներին: «Բավցևիչը մեծ գիտելիքներ ունի Հայաստանի և Հայաստանի պատմության մասին: Նա շարունակ նշում է, որ պետք է ուրախացնել հայ ժողովրդին, քանզի հայերը արժանի են տեսնել մեծ հաղթանակներ»,- հավելեց Նազարյանը:

Հ.Գ. Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կարող եք հետևել «Առաջին լրատվականի» ուղիղ հեռարձակմամբ վաղը ժամը 22:00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում