Friday, 19 04 2024
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից

Ռոհանիի երդմնակալությանն Ալիևի բացակայությունը ադրբեջանա-իրանական հարաբերություններում առկա խնդիրներն են. իրանագետ

Վերջին տարիներին իրանա-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով Իրանը վերանայում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նրա խոսքով` մի փոքր ժամանակահատվածում  երկու երկրների միջև տնտեսական ակտիվություն նկատվեց, սակայն Իրանի և Ադրբեջանի քաղաքական խնդիրները այնքան շատ էին, որ այդ համագործակցությունը հնարավոր չեղավ զարգացնել:

«Ադրբեջանը երբեք չի դադարել հակաիրանական գործունեություն ծավալել, երբեք չի դադարել իրանցի հոգևորականների նկատմամբ վիրավորական քաղաքականությունից և իրանական տարածքների նկատմամբ նկրտումներից: Պարզապես  2013 թվականից հետո  Թեհրանի կողմից մի փոքր փոխվեց և վերանայվեց հարավկովկասյան քաղաքականությունը, ու Ադրբեջանի հետ ունեցած քաղաքական խնդիրները մի կողմ դրվեցին: Թեհրանը առաջնահերթություն տվեց տնտեսական ոլորտին, սակայն աշխարհաքաղաքական իրողությունները այնպես դասավորվեցին ,որ երկու երկրների միջև տնտեսական սերտացումը առկա խնդիրներով հանդերձ հնարավոր չէր»,- ասաց Իսրայելյանը:

Իրանագետը դա կապում է Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի միջև օրեցօր խորացող հարաբերությունների հետ:

«Ներկայումս Իրանին անհանգստացնում է Ադրբեջան-Սաուդյան Արաբիա՝ օրեցօր խորացող հարաբերությունները, որովհետև  Սաուդյան Արաբիան ուղղակիորեն սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը: Բացի այդ,  Ադրբեջանի իշխանության թույլտվությամբ  ծավալուն գործունեություն են իրականացնում Վահաբական ծայրահեղական խմբավորումները, և Իրանը բազմիցս ահազանգել է այդ մասին», -ասաց իրանագետը:

Ըստ Իսրայելյանի` Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի  «խոստումը» հերթական  ադրբեջանական քարոզչական  դրսևորումներից էր:

« Այն հատվածը, որ  ներկայացվում է, թե իբր գործարկվել է, ընդամենը 80 մետրանոց երկաթուղային կամուրջ է, որը ավարտին դեռ չի հասցվել և վերջանական փորձարկման չի ենթարկվել: Իրանի տարածքում հարյուրավոր կիլոմետրերի երկաթգիծ է անհրաժեշտ, հետևաբար՝ այն քարոզչական մակարդակում է, և երկաթգծի կառուցման ծրագրի իրականցման իրական հեռանկարն օրեցօր մարում է»,- ընդգծեց իրանագետը:

Իսրայելյանի կարծիքով`  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադրված չմասնակցեց ԻԻՀ Հասան Ռոհանիի երդման արարողությանը՝ ցույց տալու համար, որ երկու երկրների միջև խնդիրներ կան, և Ադրբեջանը հրաժարվում է այն  պայմանավորվածություններից և համաձայնություններից, որոնք եղել են երկու երկրների միջև:

«Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող իրանալեզու կայքերը պարծենալով ներկայացնում են, թե Ռոհանին հրավիրեց Ալիևին այցելել երդման արարողությանը, սակայն Ալիևը մերժեց:  Բնականաբար, Միլի Մեջլիսի նախագահ Օքտայ Ասադը այն գործիչը չէ, ով որոշումներ է կայացնում : Սա, իհարկե, Ադրբեջանի կողմից հստակ մեսիջ է՝ ուղղված Թեհրանին, որ այսուհետ այս ձևաչափով են զարգանալու երկկողմ հարաբերությունները և կարծում եմ` Թեհրանը վերանայելու է Հարավային Կովկասում իր վարած քաղաքականությունը, և այս քաղաքականության մեջ Հայաստանը իր կարևոր դերակատարումը կունենա»,- եզրափակեց Իսրայելյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում