Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան

ԵՄ-ը ներկայացրել է Վրաստանի բացթողումներն ու հետագա անելիքները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը Վրաստանում ԵՄ գրասենյակում այսօր ներկայացրել է Վրաստանի ու ԵՄ-ի համագործակցության պլանի 4-րդ միջանկյալ զեկույցը։ 12 երկրների, այդ թվում՝ նաև Վրաստանի վերաբերյալ «Եվրոպական հարևանության քաղաքականության» զեկույցները հրապարակվել են մայիսի 26-ին Բրյուսելում։

Վրաստանին առնչվող զեկույցում արտացոլված են 2010 թվականին «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակներում մշակված Վրաստանի «Գործողությունների պլանը»։

Դիմիտրովի խոսքերով, Վրաստանի վերաբերյալ զեկույցում նշված է, որ Վրաստանն ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել այդ պլանում նշված առաջնահերթ խնդիրների իրագործման հարցերում։ Դա մասնավորապես վերաբերում է դատական համակարգի բարեփոխումներին, ընտրությունների անցկացման միջոցառումների բարելավմանը, կանանց իրավունքների մեծացմանը, սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, առևտրի ու բիզնեսի ոլորտի բարեփոխումներին, տարածաշրջանային զարգացմանը, ինչպես նաև վարչական կոռուպցիայի զգալի կրճատմանը։

Այս առումով նշվում են 2010 թվականի մայիսի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը և քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը 12-ից 14-ի հասցնելը։

Չնայած դրան, Վրաստանում դեռևս գոյություն ունեն էլիտարային կոռուպցիայի որոշ դեպքեր, որոնց դեմ վրացական իշխանությունները պետք է պայքարեն։

Դիմիտրովը նաև նշել է զեկույցում տեղ գտած այն ուղղությունները, որոնք բարեփոխման կարիք են զգում։ Վրաստանը պետք է ակտիվացնի ժողովրդավարության համախմբումը, ինչը մասնավորապես վերաբերում է քաղաքական ու ԶԼՄ-ների բազմակարծությանը։ Բացի այդ, խնդիրներ կան ազգային փոքրամասնությունների իրավունքների ու ինտեգրման հարցերում։

Վրաստանը պետք է նաև պայքարի կոռուպցիայի դեմ և շարունակի գործազրկության մակարդակի նվազեցման և աղքատության հաղթահարման ուղղությամբ տարվող ջանքերը։

Դիմիտրովը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Հիշեցնենք, որ Վրաստանը «Եվրոպական հարևանության քաղաքականության» մեջ ներառվել է 2004 թվականի նոյեմբերի 14-ին։ «Գործողությունների պլանն» իրենից ներկայացնում է մի քաղաքական փաստաթուղթ, որում հստակեցվում են ԵՄ-ի ու Վրաստանի համագործակցության ռազմավարական առաջադրանքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում