Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

TED talks. Մադլեն Օլբրայթ. Կին և դիվանագետ լինելու մասին

ՄՕ՝ Երբ արթնանում եմ առավոտյան ժամանակի մեծ մասը ծախսում եմ հասկանալու համար, թե ինչ է կատարվելու օրվա ընթացքում։ Եվ կրծքազարդերի հետ կապված այս ամբողջ պատմությունը չէր լինի, եթե չլիներ Սադամ Հուսեյնը։ Պատմեմ, թե ինչպես դա պատահեց։ Ես, որպես դեսպան, ՄԱԿ-ում էի։ Պարսից ծոցի պատերազմից հետո, ես հրահանգված դեսպան էի։ Զինադադար էր հայտարարվել ի շնորհիվ մի շարք պատժամիջոցների, և ինձ կարգադրված էր Սադամ Հուսեյնի մասին անընդհատ սարսափելի բաներ ասել, ինչին նա արժանի էր․ նա գրավել էր մեկ այլ երկիր։ Եվ հանկարծակի, Բաղդադի թերթերում հայտվում է մի բանաստեղծություն, որն ինչի հետ ասես ինձ չէր համեմատում, այդ թվում իր հավասարը չունեցող օձի հետ։ Ես օձի կրծքազարդ ունեի։ Եվ ես այն կրում էի, երբ մենք խոսում էինք Իրաքի մասին։ Եվ երբ ես դուրս եկա հանդիպելու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, նրանք հարցրեցին․ «Ինչու՞ եք կրում այդ օձի կրծքազարդը»։ Ես պատասխանեցի․ «Որովհետև Սադամ Հուսեյնը համեմատել է ինձ իր հավասարը չունեցող օձի հետ»։ Այնուհետև ես մտածեցի, որ դա զվարճալի է։ Եվ գնացի ու շատ տարբեր կրծքազարդեր գնեցի, որոնք արտացոլում էին, այն, ինչ, իմ կարծիքով, պիտի տեղի ունենար յուրաքանչյուր օրվա ընթացքում։ Ահա թե ինչպես ամեն ինչ սկսվեց։

ՓՄ՝ Ո՞րքան մեծ է հավաքածուն։

ՄՕ՝ Բավականին մեծ։ Այն այժմ ճանապարհորդում է։ Այս պահին այն Ինդիանապոլիսում է, բայց մինչ այդ այն Սմիթսոնյան թանգարանում էր։ Եվ նրա հետ մի գիրք կա, որը կոչվում է «Կռահիր իմ կրծքազարդերը»։

ՓՄ՝ Լավ միտք է։ Ես հիշում եմ, երբ Դուք առաջին կինն էիք, պետքարտուղարի պաշտոնում, և միշտ շատ խոսակցություններ էին գնում, այն մասին, թե ինչ հագուստ եք Դուք կրում, ինչպիսի տեսք ունեք, մի բան, որ պատահում է շատ կանանց հետ, հատկապես եթե նրանք առաջին կինն են, որ այդ պաշտոն է զբաղեցնում։ Ի՞նչ եք Դուք մտածում այդ ամենի մասին։

ՄՕ՝ Դե, իրականում բավականին նյարդայնացնող էր, որովհետև ոչ մեկ երբևէ չի նկարագրում, թե ինչ է կրում տղամարդը։ Բայց մարդիկ ուշադրություն էին դարձնում նրան, թե ինչ հագուստ էի կրում ես։ Հետաքրքիրն այն էր, որ մինչ ես գնացի Նյու-Յորք, որպես ՄԱԿ-ի դեսպան, ես խոսում էի նախկին դեսպան Ջին Քիրքպատրիքի հետ, և նա ասաց․ «Դու պետք է ձերբազատվես քո դասախոսական հագուստից։ Պիտի դիվանագետի հագուստ կրես»։ Դա ինձ հնարավորություն տվեց շատ գնումներ կատարել։ Բայց այնուամենայնիվ բազմաթիվ հարցեր կային, օրինակ, գլխարկ կրել, թե ոչ, ինչքան կարճ պիտի լինի շրջազգեստը։ Եվս մեկ բան, եթե հիշում եք մի միջոցառմանը Կոնդոլիզա Րայսը հագել էր երկարաճիտք կոշիկներ, և դրա համար քննադատության ենթարկվեց։ Բայց ոչ մի տղամարդ նույն բանի համար երբևէ չի քննադատվել։ Եվ դա չարիքների փոքրագույնն է։

ՓՄ՝ Մեզ բոլորիս, տղամարդկանց և կանանց համար, կարևոր է սահմանել մեր դերերն այնպես, որ կարողանանք փոխել աշխարհը, և կառուցել ապագան։ Ինչպե՞ս եք Դուք կարողացել հավասարակշռություն պահպանել, լինելով ուժեղ դիվանագետ, և այս երկիրը մնացած աշխարհին ներկայացնող հզոր ձայն, և ինչպե՞ս եք զգացել Ձեզ, որպես մայր և տատիկ։ Ինչպե՞ս եք կարողացել դա անել։

ՄԱ՝ Հետաքրքիրն այն էր, որ ինձ հարցրեցին, թե ինչպես եմ ինձ զգում որպես առաջին կին պետքարտուղար, պաշտոնը ստանձնելուց մի քանի րոպե անց։ Ես ասացի․ «Դե, ես 60 տարի կին եմ եղել, բայց պետքարտուղար միայն մի քանի րոպե»։ Այդպես էլ շարունակվեց։ Բայց ինձ դուր է գալիս կին լինել։ Եվ ահա թե ինչ տեղի ունեցավ, կարծում եմ, որ այստեղ կլինեն մարդիկ, ովքեր ինձ կհասկանան, ես գնացի իմ առաջին հանդիպմանը ՄԱԿ։ Եվ հենց այդ ժամանակ այս ամենը սկսվեց, որովհետև այն տղամարդկանց կազմակերպություն էր։ Ես նստած էին հանդիպմանը, Անվտանգության խորհրդի 15 անդամ կա, հետևաբար 14 տղամարդ ուշադիր նայում են ինձ, և ես մտածում եմ, դե գիտեք ինչպինին ենք մենք բոլորս։ Ուզում ես ըմբռնել սենյակում գտնվողների տրամադրությունը, արդյոք մարդկանց դուր ես գալիս, և արդյոք որևէ խելացի բան կասես։ Եվ հանկարծ ես մտածեցի, բայց մի րոպե։ Ես նստած եմ «Ամերիկայի Միացյալ Նահագներ» ցուցանակի հետևում։ Եվ եթե ես այսօր չխոսեմ, Ամերիկայի Միացյալ Նահագների ձայնը չի լսվի։ Իմ մոտ առաջին անգամ զգացմունք առաջացավ, որ ինձ պետք է դուրս գալ իմ սովորական, դիմադրող կանացի դերից, և որոշել խոսել իմ երկրի անունից։ Եվ դա ավելի շատ տեղի ունեցավ տարբեր ժամանակներում, բայց ես իրականում կարծում եմ, որ ես մեծ առավելություն ունեի, կին լինելով։ Կարծում եմ, որ մենք ավելի լավ ենք հասկանում անձնական հարաբերությունները, և, ի լրումն, մենք ընդունակ ենք անվանել իրերն իրենց անուններով, երբ դա անհրաժեշտ է։ Բայց պիտի ասեմ ձեզ, որ իմ ամենափոքր թոռնիկը, երբ նա յոթ տարեկան դարձավ անցյալ տարի, նա ասաց իր մայրիկին, իմ աղջկան․ «Եվ ի՞նչ կա դրանում, որ Մադդի տատիկը պետքարտուղար է։ Միայն աղջիկներն են պետքարտուղար դառնում»։

ՓՄ՝ Որովհետև իր կյանքի ընթացքում․․․ ՄՕ՝ դա հենց այդպես էլ կլինի։

ՓՄ՝ Համա թե փոփոխություն է։ Դուք ճանապահորդում եք ամբողջ աշխարհով, բավականին հաճախ, ինչպե՞ս եք Դուք գնահատում կանանց և աղջիկների իրավիճակը համաշխարհային ենթատեքստում։ Որտե՞ղ ենք մենք։

ՄՕ՝ Կարծում եմ, որ իրավիճակը դանդաղ փոխովում է, բայց ակնհայտ է, որ կան բազմաթիվ երկրներ, որտեղ ոչինչ չի փոխվել։ Եվ հետևաբար մենք պետք է հիշենք, որ, մինչ մեր շատերս ունենք բազմաթիվ հնարավորություններ, և դու Փաթ, դու իրական առաջնորդ ես քո ոլորտում, կան հազարավոր կանայք, որոնք չեն կարող իրենց մասին անհանգստանալ և հոգ տանել, և հասկանալ, որ կանայք պետք է օգնեն մյուս կանանց։ Եվ այն ինչ ես զգացի․․․ և ես նայեցի այս խնդրին, ազգային անվտանգության տեսանկյունից, երբ ես պետքարտուղար էի, ես որոշեցի, որ կանանց խնդիրները պետք է ամերիկյան արտաքին քաղաքականության կարևոր մասը կազմեն, ոչ միայն այն պատճառով, որ ես ֆեմինիստ եմ, բայց որովհետև ես հավատում եմ, որ հասարակություններն ավելի լավ են գործում, երբ կանայք քաղաքականապես և տնտեսապես ակտիվ են, երբ արժեքները փոխանցվում են մի սերնդից մյուսը, առողջական վիճակն ավելի լավն է, կրթությունն ավելի լավն է, հասարակությունները տնտեսապես ավելի բարեկեցիկ են։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք, մենք, որ ապրում ենք տարբեր երկրներում, որտեղ մենք ունենք տնտեսական և քաղաքական ձայն, մենք պետք է օգնենք այլ կանանց։ Եվ ես իրականում նվիրել եմ ինձ այդ գործին, թե ՄԱԿ-ում, և թե պետքարտուղարի պաշտոնում։

ՓՄ՝ Դուք զգում էիք դիմադրություն, երբ փորձում էիք դարձնել դա արտաքին քաղաքականության հիմնական մաս։

ՄՕ՝ Որոշ մարդկանց կողմից։ Կարծում եմ, որ ըստ իրենց դա մեղմ հարց է։ Եզրակացությունը, որին ես հանգեցի հետևյալն էր․ կանանց հարցերը իրականում ամենադժվար հարցերն են, քանի որ դրանք կյանքի և մահվան հարցեր են, այնքան տարբեր առումներով, և քանի որ, ինչպես ասացի, դրանք փոխում են այն, թե ինչպես ենք մեր մտածում։ Այսպես օրինակ, որոշ պատերազմներ տեղի ունեցան, երբ ես աշխատում էի ՄԱԿ-ի գրասենյակում, և կանայք այդ պատերզմներում հիմնական զոհերն էին։ Այսպես օրինակ, երբ ես սկսեցի իմ աշխատանքը, Բալկաններում պատերազմ էր տեղի ունենում։ Բոսնիայում կանանց բռնաբարում էին։ Մեզ հաջողվեց այդ ժամանակ պատերազմի հանցագործությունների տրիբունալ ստեղծել, որը կդիտարկեր նման խնդիրներ։ Եվ ի դեպ, մի բան, որ ես արեցի այդ ժամանակ հետևյալն էր, երբ ես միացա ՄԱԿ-ին և երբ աշխատում էի այնտեղ, ՄԱԿ-ին անդամակցում էին 183 երկիր։ Այժմ դրանց թիվը 192 է։ Բայց դա գրեթե առաջին անգամն էր, երբ ես ստիպված չէի ճաշ պատրաստել ինքս ինձ համար։ Ես ասացի իմ օգնականին․ «Հրավեր ուղարկիր մյուս կանանց, մշտական ներկայացուցիչներին»։ Ես մտածում էի, որ երբ տուն հասնեմ, այնտեղ շատ կանայք կլինեն։ Ես տուն հասա, և այնտեղ միայն վեց կին կար, 183 ներկայացուցչից։ Երկրները, որոնք ունեին կին ներկայացուցիչ հետևյալն էին․ Կանադա, Ղազախստան, Ֆիլիպիններ, Տրինիդադ Տոբագո, Յամայկա, Լիխտեյնշտեյն և ես։ Լինելով ամերիկացի, ես որոշեցի հիմնել հատուկ խումբ։ Այդպիսով, մենք հիմնեցին այն, և կոչեցինք մեզ G7։

ՓՄ՝ Յոթ աղջի՞կ։ (ՄՕ՝ Յոթ աղջիկ) /անգլ․ Girl seven – G7/

ՄՕ՝ Եվ մենք լոբբինգ էինք անում կանանց խնդիրները։ Եվ մեզ հաջողվեց անել այնպես, որ երկու կին դատավոր հայտնվեցին պատերազմի հանցագործությունների տրիբունալում։ Իսկ այնուհետև կատարվեց հետևյալը․ իրենք կարողացան հասնել նրան, որ բռնաբարությունը հայտարարվեց պատերազմի գործիք, որը դեմ է մարդկությանը։

ՓՄ՝ Այսպիսով, երբ նայում ենք տարբեր երկրներին, տեսնում ենք, որ շատ դեպքերում, անշուշտ Արևմուտքում, կանայք ավելի շատ ղեկավար պաշտոններ են ստանձնում, այլ երկրներում, որոշ խոչընդոտներ հաղթահարվել են, բայց դեռ չափազանց շատ բռնություն է առկա, շատ խնդիրներ կան, և չնայած դրան մենք լսում ենք, որ ավելի շատ կանայք տեղ են գրավում բանակցությունների սեղանի շուրջ։ Դուք նստել եք բանակցությունների այդ սեղանի շուրջ, երբ մյուսները դեռ չկային, երբ միգուցե միայն Դուք էիք, մեկ ձայն, միգուցե մեկ կամ երկու այլ ձայնի հետ մեկտեղ։ Հավատում եք արդյո՞ք, և կարող եք ասել մեզ թե ինչու՞, որ մեծ տեղաշարժ կլինի այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են բռնությունը, խաղաղությունը, հակամարտությունը և դրանց լուծումները, մշտական հիմքի վրա։

ՄՕ՝ Դե ես կարծում եմ, որ երբ ավելի շատ կին կա, խոսակցության տոնը փոխվում է, ինչպես նաև փոխվում են խոսակցության նպատակները։ Բայց դա չի նշանակում, որ ամբողջ աշխարհը կշահի, եթե այն ղեկավարվի միայն կանանց կողմից։ Եթե այդպես եք մտածում, ուրեմն մոռացել եք դպրոցական տարիները։ Բայց հիմնական միտքս այն է, որ ճիշտ ուղու վրա ենք, երբ ավելի շատ կին ենք հրավիրում բանակցությունների, երբ փորձում ենք որոշ փոխըմբռման գալ։ Այսպես օրինակ, երբ ես գնացի Բուրունդի, մենք Թութսի և Հուտու կանանց հանդիպում կազմակերպեցինք, որպեսզի իրենք խոսեն որոշ խնդիրների մասին, որոնք ծագել էին Ռվանդայում։ Եվ ես կարծում եմ, որ կանանց ընդունակությունը իրենց ուրիշի իրավիճակում պատկերացնել․․․ կարծում եմ, որ մենք ավելի լավ ենք պատկերացնում այլ մարդկանց խնդիրները, և ավելի շատ էմպատիա ունենք։ Կարծում եմ, որ մենք մեզ ավելի ապահով ենք զգում, երբ սենյակում կանայք կան։

Երբ ես պետքարտուղարի պաշտոնն էի զբաղեցնում, միայն 13 այլ կին կար, ովքեր արտաքին գործերի նախարար էին։ Եվ այդ իսկ պատճառով շատ հաճելի էր, երբ իրենցից մեկը գալիս էր հանդիպման։ Այսպես օրինակ, նա այժմ Ֆինլանդիայի նախագահն է, բայց Տարյա Հալոնեն այն ժամանակ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարն էր, և որոշ ժամանակ, նաև գլխավորում էր Եվրոպական միությանը։ Եվ դա հրաշալի էր։ Կարծում եմ կհասկանաք թե ինչ պատճառով։ Մենք հանդիպման էինք, և իմ պատվիրակության տղամարդիկ, երբ ես ասում էի․ «Դե, ես զգում եմ, որ մի բան պետք է անել այդ կապակցությամբ», նրանք ասում էին․ «Ի՞նչ նկատի ունես ասելով, զգում ես»։ Եվ այսպիսով, Տարյան նստած էր իմ հետ նույն սեղանի շուրջ։ Եվ հանկարծակի, երբ խոսքը գնաց սպառազինությունների վերահսկողության մասին, նա ասաց․ «Դե ես զգում եմ, որ մենք պիտի անենք դա»։ Եվ իմ տղամարդ աշխատակիցները կարծես թե հասկացան թե ինչ մենք նկատի ունենք։ Բայց ես կարծում եմ, որ շատ օգտակար է կանանց որոշակի քանակ ունենալ, ովքեր պաշտոններ են զբաղեցնում արտաքին քաղաքականության ոլորտում։ Մեկ այլ բան, որ կարծում եմ շատ կարևոր է․ ազգային անվտանգության քաղաքականության մեծ մասը, միայն արտաքին քաղաքականության հետ չէ կապված, այն կապ ունի բյուջեների, ռազմական բյուջեների հետ, ինչպես երկրների պարտքերի հետ։ Այդպիսով, եթե կանայք զբաղեցնում են տարբեր պաշտոններ արտաքին քաղաքականության ոլորտում, նրանք կարող են միմյանց աջակցել, երբ իրենց սեփական երկրներում բյուջեի մասին որոշումներ են կայացվում։

ՓՄ՝ Իսկ ինչպե՞ս հասնել այդ հավասարակշռության, որ փնտրում ենք։ Ավելի շատ կանանց ձայնե՞ր սեղանի շուրջ։ Ավելի շատ տղամարդի՞կ, ովքեր հավատում են, որ հավասարակշռությունն անհրաժեշտ է։

ՄO՝ Դե, կարծում եմ, ձևերից մեկը հետևյալն է․ ես մի կազմակերպության խորհրդի նախագահ եմ, որը կոչվում է Ազգային ժողովրդավարական ինստիտուտ, և այն թեկնածու կանանց աջակցություն է տրամադրում։ Կարծում եմ, որ մենք պետք է օգնենք այլ երկրներում սովորեցնել կանանց թե ինչպես հասնել քաղաքական պաշտոնի, և հասկանալ, թե ինչպես իրենք կարող են իրական քաղաքական ձայն դառնալ։ Կարծում եմ, որ մենք պետք է օգնենք միմյանց, երբ մեր գործն ենք սկսում, և պարզապես համոզվենք, որ կանայք միմյանց օգնում են։ Ես մի իմաստուն խոսք ունեմ, որը շատ եմ սիրում, քանի որ, ես այնպիսի մի տարիքում եմ, երբ ես սկսեցի իմ կարիերան, չգիտեմ կհավատաք, թե ոչ, գտնվեցին կանայք, ովքեր քննադատում էին ինձ․ «Ինչու՞ ես շեղվել քո հիմնական պարտականություններից» կամ «Արդյո՞ք քո երեխաները չեն տանջվում, այն պատճառով, որ դու իրենց հետ չես ամբողջ ժամանակ»։ Կարծում եմ, որ մենք հակված ենք միմյանց մեղավոր զգացնել։ Իրականում, կարծում եմ, որ «մեղք»-ը յուրաքանչյուր կնոջ երկրորդ անունն է։ Կարծում եմ, որ մենք պետք է օգնենք միմյանց։ Համաձայն իմ նշանաբանի դժոխքում հատուկ տեղ կա այն կանանց համար, ովքեր միմյանց չեն օգնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում