Աֆղանստանում ավելանում է կանանց թիվը, որոնք պատրաստ են համալրել ոստիկանների շարքերը՝ չնայած ծայրահեղականների սպառնալիքներին: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Կանանցից շատերը ներկայում սովորում են ոստիկանական ակադեմիայում՝ սպա դառնալու ու երկրում կայունություն հաստաստելու համար:
Նրանք կարծում են, որ համազգեստով կանայք պետք է քիչ չլինեն տղամարդկանցից: Ներկայում ԱՖղանստանի ՆԳՆ-ում ծառայում է մոտ 2 հազար կին, որոնցից 500-ից ավելին կհամալրեն կառույցի շարքերն այս տարի:









































