Hyundai Motor ընկերությունը հայտարարել է, որ հետ է կանչում մոտ 64.795 հազար ավտոմեքենա, որոնց մոտ հայտնաբերվել էր արգելակների թերություն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Չինաստանի որակի հսկողության վարչությանը:
Որակի հսկողության գլխավոր պետական վարչության տեղեկություններով՝ արգելակների տեխնիկական թերություն է հայտնաբերվել Genesis և Azera սեդանների մոտ, որոնք արտադրվել են 2005-2010թթ.:
Ավելի վաղ Hyundai Motors-ն ու նրա գործընկեր Kia Motor-ը հայտարարել էին Հարավային Կորեայից 660 հազար ավտոմեքենա հետ կանչելու մասին՝ կապված դետալների թերությունների հետ:










































