Անցած ամիս համացանցում հայտնվել են HTC One Max «պլանշետոֆոնի» «լրտեսական» լուսանկարները, այնուհետև՝ տեխնիկական բնութագրերը: Այժմ գրեթե բոլորը գիտեն դրա մասին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ 5.9 դյույմանոց սարքը հանրությանը կներկայացվի հոկտեմբերի 17-ին, իսկ որոշ ժամանակ անց այն վաճառքի կհանվի՝ հաղորդում է hitech.vesti.ru-ն:
Որոշ աղբյուրների տեղեկատվությամբ՝ HTC One Max-ի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Ենթադրաբար, սարքը կստանա Full HD էկրան, Snapdragon 800 չիպ և երկու տեսախցիկ՝ «ուլտրապիքսելանոց» և 2.1 մեգապիքսել:
Բացի այդ, «պլանշետոֆոնը» կունենա 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, ֆլեշ-հիշողություն (16 ԳԲ), այն կաշխատի Android օպերացիոն համակարգի նորագույն տարբերակով՝ 4.3 (Jelly Bean):
Սարքի մոտավոր արժեքը 800 դոլար է: Այսպիսով՝ այն ամենաթանկարժեքն Android սարքերից մեկն է շուկայում:









































