Thursday, 11 08 2022
N զորամիավորումում ամփոփել են առաջին կիսամյակում անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման աշխատանքները
00:50
Հնդկաստանում գետի վրա նավ է շրջվել, 20 մարդ մահացել է
N զորամասում ծառայությունն ավարտածները զորացրման հանդիսավոր միջոցառմամբ են հրաժեշտ տվել ծառայակիցներին
Ոստիկանները Դվին գյուղի տներից մեկում թմրամիջոց, հրացան ու զինամթերք են հայտնաբերել
00:25
Գերմանիայում 34 մարդ տուժել է՝ կառուսել գնացքների բախման հետևանքով
ՌԴ ԱԳՆ. Ռուս խաղաղապահներին ուղղված քննադատություններն արդարացված չեն
Ղուկասավանում, Խոյում և Մեղրաշատում շչակ է գործարկվելու
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը երեխա է մահացել
Աղավնոյի բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը
Ջերմաչափի ներմուծումն արգելվում է. ինչ է առաջարկում նախարարությունը
23:30
ՄԱԿ-ում անհանգստացած են Զապորժիեի ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողություններով
Կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն. ՀՀ ԱՆ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ռուբինյանց փողոցի 62-ամյա բնակիչը տանը կանեփ է աճեցրել․ հայտնաբերվել է 58 բույս և 4 փաթեթ մարիխուանա
22:30
Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
Սյունիքը հատելու վտանգը դեռ առկա է. Թեհրանը հետևում է իրադրությանը Արցախում
Հայտնի է` որտեղ են հանցագործները պահել Քոքոբելյանի առևանգված հորը. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Վախենալուն հետո կլինի, եթե քայլեր չձեռնարկվեն
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափին
Պաշտոնից ազատում ՝ ՀՀ քննչական կոմիտեում
21:30
Միացյալ Նահանգները կողմ է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելուն
ՔՊ-ն պրիմիտիվ մոտեցում է ցուցաբերել, մտահոգիչ է
21:10
Շվեդիան արտահանձնում է Թուրքիայի քաղաքացուն
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է. Չավուշօղլու
20:50
Շոլցը արդարացված չի համարում ռուսաստանցիների մուտքի արգելքը Եվրոպա
Քոքոբելյանի հորն առևանգող ՀՅԴ-ական նախկին պատգամավորը $3 միլիոն է պահանջել
Նաիրի Հունանյան արտադրող կուսակցությունից այլ բան հնարավոր չէ սպասել…
Ղազախստանը Թուրքիայի հետ կհամագործակցի ռազմական հետախուզության ոլորտում
Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ապրիլյան չքաղված դասեր. դատական գործընթացը Ադրբեջանի դեմ կփոխի՞ միջազգային վերաբերմունքը ԼՂ խնդրին

Հայկական կողմը 359 հայց է ներկայացրել Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած հանցագործությունների մասին: 20-ից ավելի գործեր արդեն շրջանառության մեջ են դրվել ՄԻԵԴ-ի կողմից և գտնվում են քննության փուլում: Օրեր առաջ այս մասին հանրությանը տեղեկացրել են Հայաստանի նախկին ու ներկա օմբուդսմենները, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը և դատական հայցերը ՄԻԵԴ ներկայացրած հայ փաստաբանները: Այժմ գլխավոր հարցը քաղաքական իմաստով այն է, թե դատական գործընթացը Ադրբեջանի դեմ ինչպե՞ս կազդի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիվանագիտական գործընթացի և կարգավորման միջազգային ընկալումների վրա:

Ապրիլից առաջ և հետո
2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան, վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք սովորաբար կոչում են ապրիլյան Քառօրյա պատերազմ, անշուշտ, զգալի ազդեցություն ունեցան թե՛ ընդհանուր հակամարտության ու ռազմական լարվածության բարձրացման, թե՛ Արցախյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի, թե՛ հանրային ու միջազգային ընկալումների և թե՛ նույնիսկ ներքաղաքական գործընթացների վրա Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում: Ու թվում է, թե ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունները, հայ զինվորականների ու խաղաղ բնակիչների խոշտանգումները պետք է ստիպեն Հայաստանի ղեկավարությանը արմատապես վերանայել պաշտոնական Երևանի մոտեցումները հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքների և չափանիշների մասին: Այլ կերպ ասած՝ ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ մի բան, որ կոնֆլիկտի կարգավորման այն բանաձևը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած Մադրիդյան սկզբունքների հիմքում, այլևս արդիական չէ: Խոսքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության և ադրբեջանցիների խաղաղ համակեցության գաղափարի մասին է, որի վրա էլ շուրջ 20 տարի կառուցվում էր կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ծրագիրը: Ըստ այդմ էլ Մինսկի խումբն առաջարկում էր կարգավորման տարրերի հերթականությունը:

Այդ հերթականության մեջ առաջին տեղում, որպես կանոն, նշվում էր «ԼՂ-ին հարակից տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո», Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը հետաձգվում էր անորոշ ժամկետով, իսկ ինչ վերաբերում է անվտանգության միջազգային երաշխիքներին, ապա դրանց մասին նշվում էր ամենավերջում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները կարգավորման տարրերի այս հաջորդականությունը հստակ նշեցին նաև 2016թ. դեկտեմբերին տարածված հայտարարության մեջ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ապրիլյան իրադարձությունները և Ադրբեջանի ցուցադրած ու մինչ օրս իրականացնող քաղաքականությունը ցույց տվեցին Արցախի բնակչությանը սպառնացող ուղղակի ֆիզիկական բնաջնջման վտանգը, և սրա մասին էին ապրիլից հետո խոսում հայ և միջազգային մի շարք փորձագետներ, քաղաքական գործիչներ՝ հայտարարելով Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին՝ որպես Արցախի անվտանգության երաշխիք:

Մասնավորապես, միջազգային իրավունքի ֆրանսահայ մասնագետ Ֆիլիպ Գալֆայանը զարգացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածում առաջ քաշված «անջատում հանուն փրկության» (remedial secession) սկզբունքի իրացման գաղափարը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը վարում է ատելության քաղաքականություն Հայաստանի և հայության դեմ, Ադրբեջանի նպատակը հայությանը բնաջնջելն է, հետևաբար Հայաստանը պետք է օգտագործի այս փաստը իրավունքի դաշտում: Տարբերակներից մեկը «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրացմանը հետամուտ լինելն է, մյուսը՝ հասնել նրան, որ ԼՂՀ անկախության հռչակագիրը ընդունվի միջազգային դատարանի կողմից և իրավական ուժ ստանա:

Ապրիլին հաջորդած ամիսների ընթացքում հայկական կողմի պաշտոնական հայտարարություններում դիրքորոշման կամ մոտեցումների որոշ փոփոխություններ, այդուհանդերձ, զգացվեցին: Նախ՝ Հայաստանի նախագահը 2016թ. ապրիլի վերջին առաջ քաշեց երեք նախապայման, որոնց կատարման դեպքում միայն Հայաստանը պատրաստ կլինի բանակցել Ադրբեջանի հետ: Հետո Արցախի ճանաչման հարցը ոչ պատահականորեն ընդգրկվեց Հայաստանի կառավարության նիստի օրակարգում: Հայաստանի նախագահն իր ելույթներում սկսեց ավելի շատ շեշտադրել Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչումը՝ որպես կարգավորման առաջնային սկզբունք: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը 2016թ. սեպտեմբերին ամենայն հստակությամբ հայտարարեց՝ Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն:

«Այնտեղ կար Արցախում հետաձգված հանրաքվե անցկացնելու մասին դրույթ: Դրա նպատակն այն էր, որ այդ ժամանակահատվածում Բաքուն պետք է նախապատրաստի իր հասարակությանը այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց այդ ժամանակը նա օգտագործեց ապրիլին այլ նպատակով: Այդ իրավիճակում բանակցային գործընթաց չի կարող լինել, չի կարող լինել առաջընթաց»,- բացատրեց փոխարտգործնախարարը:

Վերջին ամիսներին, սակայն, ակնհայտ է դարձել, որ հայկական կողմի դիրքորոշումն աստիճանաբար վերադառնում է նախաապրիլյան մոտեցումների վիճակին: Սրա ամենավառ ապացույցը նախագահ Սարգսյանի հայտարարությունն է «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում, որ՝ «ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա»:

Միջազգային հանրության պատկերացումը ադեկվատ չէ
Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը շատ է ափսոսում, որ հայկական կողմի մոտեցումները չեն փոխվել ապրիլյան իրադարձություններից հետո: Գործընթացին քաջատեղյակ գործիչն այսպես է մեկնաբանում Սերժ Սարգսյանի հայտարարությունը: «Ես բազմիցս ասել եմ, որ Արցախի հիմնահարցը հայտնվել է բոլորովին ոչ համարժեք դաշտում, միջազգային հանրության պատկերացումը Արցախի հիմնահարցի մասին ադեկվատ չէ, այն որևէ աղերս չունի իրականության հետ: Բաքվին հաջողվել է ներկայացնել այս խնդիրը որպես տարածքային նկրտումներ Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ: Ապրիլի 2-ի դեպքերը պետք է կտրուկ փոփոխություն մտցնեին մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության մեջ: Դա տեղի չունեցավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը:

Փորձագետը դեռ այն ժամանակ է հայտարարել, որ Հայաստանը ադրբեջանական հարձակման հաջորդ իսկ օրը պիտի դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Դա չեղավ: Փոխարենը 2016թ. ապրիլի 7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է դիմել Ադրբեջանը՝ մեղադրելով Հայաստանին ռազմական հարձակման մեջ: Սրանք այն պարզունակ դրվագներն են, որոնք ապացուցում են, որ չի արվել անհրաժեշտը:

Ինչ վերաբերում է հարցին, թե դատական այս գործընթացը Ադրբեջանի դեմ ինչպե՞ս կազդի ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընդհանուր տրամաբանության վրա, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, թե իր կարծիքով՝ գրեթե աննշան ազդեցություն կունենա:

«Ուզում եմ փարատել այդ անհիմն ակնկալիքները: Հիշեցնեմ, որ ՄԻԵԴ-ում բազմաթիվ այլ որոշումներ էլ են կայացվում, և դրա հետ չէ, որ պետք է կապվեն փոփոխությունները քաղաքական դաշտում: Փոփոխությունները քաղաքական դաշտում գլխավորապես լինում են պետական բոլոր մարմինների, տվյալ դեպքում՝ հատկապես արտաքին քաղաքականությամբ զբաղվող գերատեսչությունների արգասաբեր աշխատանքի արդյունքում:

ՄԻԵԴ-ին ներկայացված բոլոր գործերն, իհարկե, մեծ նշանակություն ունեն առաջին հերթին իրավական դաշտում: Բայց եթե խոսում ենք քաղաքական նշանակության մասին, ապա կարևոր են ոչ թե բուն որոշման կամ վճռի տեքստը, այլ դրան նախորդող տարբեր դիտարկումներն ու դիտողությունները: Ահա այդպիսի՝ բավական ծավալուն բացատրությունները կամ մոտեցումները շատ անգամ աշխատում են նաև քաղաքական դաշտում: Դրանք տալիս են այնպիսի բնութագրեր կամ բանաձևեր, որոնք, ի դեպ, կարող են թե՛ չարաշահվել և թե՛ օգտագործվել ի շահ արդարության: Մենք պարզապես պիտի լինենք շատ աչալուրջ այս հարցի նկատմամբ, որովհետև ես չեմ կարծում, թե արդարացված է քաղաքական սպասումները բուն որոշումների հետ կապելը: Պետք է ասեմ հակառակը, որ թեև ՄԻԵԴ-ը համարվում է անկախ իրավական ատյան, միևնույն է, նկատելի է, որ շատ հաճախ նշանակություն ունի ընդհանուր քաղաքական մթնոլորտը: Այսպիսով, քաղաքական, պետական մարմինների աշխատանքը պիտի լինի ոչ թե սպասողական, այլ շատ ավելի ակտիվ»,- ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:

Կունենա լուրջ ազդեցություն
Դատական հայցերի քաղաքական ազդեցության մասին այլ կարծիք ունի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Ադրբեջանի դեմ դատական գործընթացը ՄԻԵԴ-ում կազդի՞ արդյոք ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջազգային ընկալումների վրա: «Առաջին լրատվական»-ի հարցին Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, դա ազդեցություն ունենալու է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ ինֆորմացիոն պատերազմի տեսանկյունից, որովհետև դրա մասին ակտիվորեն սկսելու են խոսել տարբեր միջազգային ատյաններում: Գիտեք, որ նաև դրա վերաբերյալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենները ներկայացրել են զեկույցներ, ընդհանրապես լավ են աշխատել այդ ուղղությամբ, ստացել են շատ կշռադատված, պրոֆեսիոնալ և ճիշտ ներկայացված փաստաթուղթ, և դրա հիման վրա էլ սկսվել են այս գործընթացները»:

Փորձագետի խոսքով՝ այս գործերը պետք է կիրառվեն թե՛ իրավական և թե՛ քաղաքական առումով, դրանք պետք է օգտագործեն նաև Հայաստանի դիվանագետները՝ փորձելով տարբեր խողովակներով աշխարհի տարբեր պետություններին ներկայացնել իրողությունը ապրիլյան պատերազմի, ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների և ընդհանրապես ԼՂ հակամարտության մասին:

«Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք ճիշտ ներկայացնել նաև Թալիշի դեպքի մանրամասները, երբ տարեց մարդկանց ոչ միայն սպանել էին, այլև խոշտանգել էին նրանց մարմինները: Սա պետք է ներկայացնել համաշխարհային հանրությանը, որովհետև Ադրբեջանը իր պրովոկացիոն գործողությունների հետևանքով (հուլիսի 4-ին ադրբեջանական Ալխանլի գյուղում) զոհված երեխայի հարցը դարձրել է «թոփ թեմա» իր դիվանագիտության մեջ: Այս առումով սա լավ նախաձեռնություն է, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ Ադրբեջանը ընդամենը մեկ զոհ ունի խաղաղ բնակչության շրջանում՝ իր իսկ ագրեսիվ գործողությունների պատճառով, բայց իրականում նաև մենք ենք լուրջ կորուստներ ունեցել ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքով, այդ թվում՝ երեխա, տարեց մարդիկ և այլն»,- մեկնաբանեց Սուրեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում