Մեքսիկայի դաշնային ոստիկանությանը հատուկ օպերացիայի ընթացքում հաջողվել է գերությունից ազատել միանգամից 73 մարդու: Բոլոր առևանգվածները պահվել են ԱՄՆ-ի հետ սահմանում գտնվող Ռեյնոս քաղաքում՝ միևնույն տանը: Դեպքի վայրում ձերբակալվել է 3 մարդ, որոնք մասնակցել են առևանգման կազմակերպմանը: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Իրավապահները մտել են տուն և տեսել «32 տղամարդու և 5 կնոջ՝ Մեքսիկայից, 9 տղամարդու և 10 կնոջ՝ Հոնդուրասից, 12 տղամարդու և 2 կնոջ՝ Գվատեմալայից և 3 սալվադորցու»,- նշվում է ոստիկանության հաշվետվության մեջ: Այդ մարդկանց թվում կա 6 անչափահաս: Ոստիկանները տանը հայտնաբերել են փամփուշտներ, մոտ 10 կգ մարիխուանա:
Հետաքննության նախնական տվյալներով՝ մարդկանց առևանգել են ավտոբուսներից կամ ավտոբուսների տերմինալներից: Պատանդներին ազատ արձակելու համար նրանց հարազատներից գումար են պահանջել:









































