Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԱՄՆ-ում կդատվի Հայաստանի իշխանությունը

Մեր տրամադրության տակ է «ԱՄՆ-ն ընդդեմ Արմեն Ղազարյանի եւ մյուսների» քրեական գործը, կամ այլ կերպ ասած` Պզոյի քրեական գործը, որ մեկ ամիս առաջ բացահայտեցին եւ հանրությանը ներկայացրին ԱՄՆ իրավապահները: Առաջին հայացքից քրեական գործն իր մեջ որեւէ էական նորություն չի պարունակում, ընդամենը ներկայացված են հանցագործության, հայկական հանցախմբի գործունեության մանրամասները: Այդ թվում` նաեւ Հայաստանի հետ կապի առումով, որը մատնանշել էր ամերիկյան կողմը` հայտարարելով հանցախմբի բացահայտման մասին: Սակայն խնդիրն այն է, որ քրեական գործը պարզապես մանրամասնորեն բացահայտում է այն, թե ինչ ասել է հանցախմբի կապ Հայաստանի հետ: «Այն Հայաստանում ամուր կապեր ուներ. կազմակերպության անդամների եւ դրան հարողների մեծ մասը ազգությամբ հայ էին (հիմնականում՝ ներգաղթածներ) եւ հիմնավոր կապեր ունեին Հայաստանի հետ, այդ թվում` պարբերական այցեր ՀՀ, հանցավոր կապեր հայաստանաբնակ անհատների հետ, հանցավոր հասույթի փոխանցում Հայաստան, հանցավոր եկամուտների հաշվին անշարժ գույքի եւ այլ ակտիվների ձեռքբերում եւ Միացյալ Նահանգներում ստացված հանցավոր հասույթով ֆինանսավորվող բիզնեսներ Հայաստանում». «Նրանք նաեւ քայլեր են ձեռնարկել Միացյալ Նահանգներ իրենց մուտքն ու բնակությունն ապահովելու համար` լրացնելով ներգաղթի կեղծված դիմումներ եւ պայմանավորվածություններ ձեռք բերելով արտասահմանյան կառավարական պաշտոնյաների հետ, որպեսզի վերջիններս հրաժարվեն ընդունել արտաքսվածներին, այնպես որ` Միացյալ Նահանգները չկարողանա նրանց արտաքսել». «Մի քանի դեպքերում գումարները` տասնյակ հազարավոր դոլարներ, փոխանցվել են Հայաստան կուրիերային ճանապարհով, ինչպես նաեւ այլ ուղիներով»: Սրանք պարբերություններ են քրեական գործից, որոնց ծանոթանալիս պարզ է դառնում, որ հայկական հանցախմբի կապը Հայաստանի հետ ոչ թե սահմանափակվում է անհատ պաշտոնյաների հետ հնարավոր փոխհարաբերություններով, այլ կրում է համակարգային բնույթ եւ ներառում է պետական կառավարման համակարգի տարբեր ինստիտուտներ: Այլ կերպ ասած` Պզոյի քրեական գործը բացահայտում է ոչ միայն ԱՄՆ-ում հայտնաբերված հայկական հանցախմբի, այլ Հայաստանի պետական կառավարման համակարգի մեջ սերտաճած հանցավոր ցանցի էությունը: Այսինքն` եթե մի փոքր պատկերավոր ներկայացնենք խնդիրը, Պզոյի գործով ամերիկյան դատարանում ընթանալու է ոչ միայն եւ գուցե ոչ այնքան Պզոյի եւ մյուս հանցագործների, այլ Հայաստանի իշխանական համակարգի դատավարությունը: Այսինքն` ԱՄՆ-ը դատում է Հայաստանի Հանրապետության իշխանությանը: Հայաստանի իշխանական համակարգը հայտնվել է մի ջրում, որից չոր դուրս գալը գործնականում անհնար է լինելու եւ խնդիրն այս դեպքում ընդամենը այն է, թե ինչքան է թրջվելու եւ ինչ գնով է հետո չորանալու իշխանությունը, եթե ընդհանրապես ինչ-որ կերպ հաջողի փրկվել ջրում «խեղդվելուց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում