Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստան-Շվեդիա. Ինչն է պակասում բասկետբոլային տոնին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը տպավորիչ հաղթանակով սկսեց ելույթն աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ Երևանում 75:61 հաշվով առավելության հասնելով Սլովակիայի հավաքականի նկատմամբ: Արդեն վաղը մեր հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Շվեդիայի հավաքականի հետ և հաղթանակի դեպքում լուրջ հայտ կներկայացնի աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլի դուրս գալու:

Նախընտրական А ենթախմբի առաջին փուլում Շվեդիան սեփական հարկի տակ 81:73 հաշվով հաղթել է Բոսնիա-Հերցեգովինային: Նշենք, որ ենթախմբից աշխարհի առաջնության հիմնական փուլի են դուրս գալու առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները: Այս պահին Հայաստանի հավաքականը երկու միավորով առաջին հորիզոնականում է, Շվեդիայի հավաքականը՝ երկրորդ, իսկ Բոսնիա-Հերցեգովինան՝ երրորդ: Սլովակիայի հավաքականը վերջինն է А ենթախմբում:

Սլովակիայի հետ խաղում համոզվեցինք, որ ունենք ուժեղ հավաքական, որը իրական պայքար է մղելու այս փուլը հաղթահարելու համար: Հանդիպման նախօրեին բուքմեյքերական ընկերությունները Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատել էին 10 գործակցով: Սա նշանակում է, որ շատ մասնագետներ մերոնց հաղթանակն ուղղակի անիրական են համարել՝ վստահ լինելով, որ Սլովակիայի հավաքականը Երևանում առանց դժվարության երկու միավոր կվաստակի:

Մեր բասկետբոլիստները ցուցադրեցին գրագետ և դինամիկ խաղ՝ գրեթե բոլոր առումներով գերազանցելով Սլովակիայի ընտրանուն: Այս մրցավեճում ամենաարդյունավետ խաղացողը մեր հավաքականից Ալլան Հեսսն էր, ով վաստակեց 22 միավոր: Հեսսը հատկապես աչքի էր ընկնում 3 միավորանոց նետումներով: Տպավորիչ և արդյունավետ խաղով աչքի ընկան նաև մեր հավաքականի միակ լեգեոներ Ռայան Բոատռայթը և Արկադի Մկրտչյանը: Վերջինս երկրորդ քառորդում, կարելի է ասել, ֆանտաստիկ խաղով բեկեց հանդիպման ընթացքը:

Հիշեցնենք, որ առաջին քառորդը Հայաստանի հավաքականը պարտվեց 15:20 հաշվով, իսկ երկրորդ քառորդից հետո հաշիվը 46:30 էր՝ հօգուտ մերոնց:

Տակտիկական տեսանկյունից խաղը ըստ էության անթերի էր կառուցել Հայաստանի հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը: Արդեն իսկ փաստ է, որ կարճ ժամանակահատվածում ստեղծվել է մարտունակ մի կոլեկտիվ, որը մեր երկրում թիմային ամենաուժեղ հավաքականների շարքում է, եթե ոչ՝ ամենաուժեղը:

Մտահոգիչ միակ երևույթը թերևս Սլովակիայի հետ խաղում ոչ լեցուն տրիբունաներն էին: Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ է մասնակցում նման բարձր մակարդակի մրցաշարի, և սպասվում էր, որ մեր բասկետբոլիստների առաջին ելույթը կվերածվեր բասկետբոլային տոնի: Նման մակարդակի հանդիպումներ նման մակարդակի բասկետբոլիստների մասնակցությամբ Հայաստանում չէին եղել: Շատ երկրներ ուղղակի երազում են ունենալ նման մակարդակի հավաքական, իսկ մենք հաղթում ենք Սլովակիային ընդամենը մի քանի հարյուր երկրպագուների աջակցությամբ: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստան-Սլովակիա հանդիպման մուտքն ազատ էր:

Մրցաշարային տեսանկյունից վաղը կայանալիք Շվեդիայի հավաքականի հետ հանդիպումը ավելի քան կարևոր է: «Ափսոսում եմ, որ քիչ մարդ կար տրիբունաներում, քանի որ կարծում եմ՝ այսօրվա մեր խաղը հիանալի էր: Լսել եմ, որ հայ երկրպագուները շատ ակտիվ են, և մենք դրա կարիքը շատ ունենք։ Չեմ ասում, որ այսօր երկրպագուները ակտիվ չէին, բայց ավելի օգտակար կլինի թիմի համար, եթե մենք խաղանք երկրպագուներով լի դահլիճում»,- Սլովակիայի հետ հանդիպումից հետո նշել է Նիկշա Բավցևիչը։

Կարծում ենք՝ այս հայտարարությունից հետո առաջին հերթին լուրջ հետևություններ պետք է անեն երկրպագուները: Հույս ունենք, որ վաղը կարևորագույն այս խաղը կվերածվի նաև բասկետբոլային տոնի:

Հայաստան-Շվեդիա հանդիպումը տեղի կունենա նախկին «Միկա» մարզահամալիրում և կսկսվի ժամը 20-ին: Այս հանդիպումից հետո մեր հավաքականը մեկնելու է Սարաևո, որտեղ օգոստոսի 9-ին կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի հետ: Օգոստոսի 12-ին էլ Բրատիսլավայում կայանալու է Սլովակիա-Հայաստան պատասխան հանդիպումը: Օգոստոսի 16-ին Հայաստանը կհյուրընկալվի Շվեդիային, իսկ օգոստոսի 19-ին Երևանում տեղի կունենա խմբային փուլի վերջին՝ Հայաստան-Բոսնիա-Հերցեգովինա հանդիպումը:

Նշենք, որ նախընտրական այս փուլում ենթախմբերում 3-4-րդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները նոյեմբերին հանդես կգան Եվրոպայի առաջնության «Բ» դիվիզիոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում