Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն շարունակվում է վերականգնվել վնասվածքից, որ ստացել էր Բրազիլիայի հավաքականի ճամբարում սեպտեմբերի սկզբին:
25-ամյա խաղացողը այսօր լիարժեք մարզում է անցկացրել բոլոր թիմակիցների հետ միասին, ինչը ցույց է տալիս, որ բրազիլացին մոտ է խաղադաշտ վերադառնալուն:
Նշենք նաև, որ իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն շարունակում է մարզվել անհատական ծրագրով` վերականգնվելով ոտքի վիրահատությունից:









































