Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Միջազգային սցենա՞ր, թե՞ կովկասյան շանտաժ

Առաջին անգամ չէ, որ Հայաստանի նախագահը այցելում է սահմանամերձ դիրքեր, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զորավարժությունների ականատես լինում, հայտարարություններ անում զորքի «ֆոնին»:
Այդ առումով, Սերժ Սարգսյանի այցը Ղարաբաղ և շփումները զինվորականության հետ, ինչպես նաև հայտարարությունները թշնամուն կամ հակառակորդին արժանի հակահարված տալու մասին, ըստ էության, նորություն չեն: Ավելին, պետք չէ նույնիսկ բացառել, որ դրանք պրոֆիլակտիկա են, որ Հայաստանի իշխանությունը ժամանակ առ ժամանակ իրականացնում է, ընդ որում` թե՛ ներքին, թե՛ արտաքին հասցեատերերին ուղղված: Ներքինն այն իմաստով, որ այցելելով ղարաբաղյան դիրքեր` իշխանությունը փորձում է, թերևս, երկրի ներսում ցույց տալ, որ տիրապետում է բանակային տրամադրություններին և չի խուսափում «բանակամեջ» մտնելուց: Իսկ արտաքին առումով այդօրինակ քայլերը, թերևս, պարունակում են շանտաժի միջոցով ինքնապաշտպանության որոշակի էլեմենտներ և կիրառվում են այն դեպքում, երբ բանակցային, դիվանագիտական պրոցեսում իշխանությունը հայտնվում է որոշակի փակուղային իրավիճակի առաջ: Ահա այդ իմաստով, չնայած այդօրինակ այցերի արդեն որոշակի սովորականության և պրոֆիլակտիկ նշանակության հանգամանքին, բավական հետաքրքրական է այն ընդհանուր ներքին ու արտաքին քաղաքական ֆոնը, որի պայմաններում տեղի է ունենում այցը Ղարաբաղ, հանդիպումներն ու խորհրդակցությունը բանակի հրամկազմի և զինծառայողների հետ, մասնակցությունը զորավարժություններին և հայտարարությունները հնարավոր պատերազմի վերաբերյալ:
Նախ` ներքին առումով այցը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ հասարակության մեջ թե՛ բանակում վերջին շրջանում շղթայաբար ի հայտ եկող ողբերգություններն ու հանցագործություններն են հանրային մեծ դժգոհություն առաջ բերել, թե՛ նաև դրանց վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտնի արձագանքը, որն ավելի շատ արձագանք էր հանրային դժգոհությունից դժգոհ լինելու, իր իսկ բառով ասած` «զզվելու մասին, թեև Սերժ Սարգսյանը փորձեց իր ընդհանուր «զզվանքը» դիվանագիտորեն սքողել այն մարդկանց վրա տարածելով, որոնք իբր ժամանակին բանակում են եղել և չեն հաջողել, ու այժմ փնովում են բանակը: Դրանից բացի, Սերժ Սարգսյանը «բանակամեջ է դուրս գալիս այն ժամանակահատվածում, երբ բավական տարածված են խոսակցությունները պաշտպանական գերատեսչության ներսում նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի հակադրության և դրա զարգացումներին Սերժ Սարգսյանի բավարար չափով չտիրապետելու մասին:
Արտաքին առումով, Սերժ Սարգսյանի ղարաբաղյան այցի ֆոնը պակաս հարուստ չէ: Նախ, մի քանի օրից` նոյեմբերի 19-ին, Լիսաբոնում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի վեհաժողովը, որին հրավիրված է նաև Սերժ Սարգսյանը: Ակնկալվում է, որ այդ Վեհաժողովը կարող է լինել շրջադարձային ՆԱՏՕ-Ռուսաստան փոխհարաբերության արդիականացման իմաստով: Դրան մասնակցելու համաձայնություն է տվել նաև ՌԴ նախագահ Մեդվեդևը: Դրանից առաջ` նոյեմբերի 16-ին, Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա: Դժվար է ասել` այդ այցը նրա «զորավարժական» այցին հաջորդո՞ւմ է, թե՞ նախորդում է Լիսաբոն կատարելիք այցին, բայց փաստն այն է, որ դա էլ կազմում է այն ֆոնը, որի պայմաններում կատարվում է Սերժ Սարգսյանի բանակային այցը: Բնականաբար, այդ ամենը հագեցած է նաև Աստանայի սպասումներով, որտեղ դեկտեմբերի 1-2-ը տեղի է ունենալու ԵԱՀԿ վեհաժողովը` նախորդից 11 տարի անց, և փորձագետները հավանական են համարում, որ գերտերությունները, հատկապես դրան մասնակից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները կանեն հնարավորը, որպեսզի ԵԱՀԿ Աստանայի Վեհաժողովը առանցքային հակամարտություններում, այդ թվում` մասնավորապես Ղարաբաղի մասով, արձանագրի որոշակի բեկումնային զարգացումներ: Համենայնդեպս, դրա սպասումները կան, այդ մասին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Մեդվեդևը, և որքան գոյության իրավունք ունեն բեկում չակնկալող փորձագիտական և քաղաքական ենթադրությունները, նույնքան էլ կարող են գոյություն ունենալ բեկման սպասումները: Իսկ որ ֆոնը գոյություն ունի հաստատ, դա թերևս աներկբա է: Հաջորդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հերթական հայտարարություններն են, որոնց պատասխանում է Սերժ Սարգսյանը: Այդ տեսանկյունից, պատասխանել, անշուշտ, պետք է, բայց խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի ներկայիս խոսքերում կան բավական մտահոգիչ երանգներ: Մասնավորապես, խոսելով արժանի հակահարվածի պատրաստակամության մասին` նա օգտագործում է «երբ գա ժամը», «երբ պահը գա» արտահայտությունները: Նախկինում Հայաստանի նախագահները կարծես թե չեն օգտագործել այդօրինակ տերմինաբանություն: Մինչդեռ տերմինները ամենևին մանրուք չեն: Խնդիրն այն է, որ այդ ձևակերպումներն իրենց մեջ կարծես թե պարունակում են որոշակի սպասման և նախապատրաստման երանգներ: Տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը փորձում է հանրությանը բավական նրբորեն հուշել, որ սպասեն «ինչ-որ պահի»:
Արդյո՞ք խնդիրը ընդամենը բառերի և ձևակերպումների ընտրության հարցում ավելորդ ժամանակ չվատնելն է, թե՞ իսկապես կան հանրությանն ուղղված ակնարկներ, որ պատերազմը միանգամայն սպասելի է և «ինչ-որ պահի» այն սկսվելու է: Դժվար է ասել, համենայնդեպս, դատելով այն խայտաբղետությունից, որ կա թե՛ արտաքին, թե՛ ներքին ֆոնի առումով, պատերազմի, թեկուզ ակնթարթային պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ են համարում ավելի ու ավելի շատ թվով փորձագետներ: Ի վերջո, նորություն չէ այն տեսակետը, որ Հայաստանի իշխանությունը, լինելով միջազգային մեծ ճնշման տակ և կանգնելով տարիներ շարունակ բանակցային պրոցեսներում իր տված խոստումներն այժմ կատարելու անհրաժեշտության առաջ, բայց միաժամանակ չունենալով դրա համար անհրաժեշտ հանրային լեգիտիմություն, կարող է որպես ելք ընտրել պատերազմի ճանապարհով որոշակի տարածքների վերադարձի կամ էլ հանրությանը պատերազմով շանտաժելու և այդպիսով զիջումների հավանություն կորզելու տարբերակը: Այդօրինակ զարգացման անհրաժեշտության առաջ կանգնելու մասին կարող է վկայել նաև ճնշման այն ֆոնը, որ Հայաստանի իշխանության դիմաց կանգնած է տարբեր երկրներում հայկական հանցախմբերի բացահայտման փաստերի տեսքով, որոնց գործունեությունը գրեթե բացահայտորեն կապվում է Հայաստանի, իսկ դա երևի թե նշանակում է հենց Հայաստանի իշխանության կամ դրա որոշ շրջանակների հետ: Այդ պայմաններում թե՛ ղարաբաղյան խնդրի առկայության և թե՛ անգամ դրա բացակայության պարագայում ընդհանրապես իշխանական գլոբալ փակուղին կարծես թե դառնում է ակնհայտ, և պետք չէ բացառել, որ այդ փակուղուց ելք կարող է դիտվել պատերազմական պրովոկացիան, որ իրեն կարող է թույլ տալ Հայաստանի իշխանությունը: Կամ թեկուզ այդօրինակ պրովոկացիայի դիմելու անուղղակի ակնարկը` ուղղված միջազգային հանրությանը, տարածաշրջանային անկայունություն առաջ բերելու սպառնալիքով: Իսկ դրա ակնկալիքը կարող է լինել այն, որ այդ սպառնալիքը միջազգային հանրությանը ստիպի որոշակիորեն թուլացնել այն համակողմանի և բազմաֆունկցիոնալ ճնշումը, որ կարծես թե առկա է Հայաստանի իշխանական համակարգի հանդեպ: Միջազգային հանրությունը կարող է հանուն դրա թուլացնել այդ ճնշումը, քանի որ տարածաշրջանային շահերի կայունությունը նրանց համար, բնականաբար, շատ ավելի կարևոր է, քան Հայաստանի ճակատագիրն առանձին վերցրած, քանի որ Հայաստանի իշխանությանը նրանք եթե ճնշում են տարբեր հարցերով, ապա դրա նպատակն ամենևին էլ Հայաստանի համար ավելի լավ իշխանություն ապահովելու մտահոգությունը կամ հոգսը չէ, այլ բնականաբար, սեփական շահի սպասարկումը: Հետևաբար, շատ հավանական է, որ պատերազմի շանտաժը ստիպի միջազգային հանրությանը որոշակիորեն թուլացնել ճնշումը Հայաստանի, ինչու չէ` նաև Ադրբեջանի վրա, քանի որ ակնհայտ է, որ ճնշում է գործադրվում նաև այդ երկրի վրա: Այնտեղ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունը Արևմուտքը համարեց ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող: Ամենևին պետք չէ բացառել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, ներկայիս փուլում, իհարկե առանց ուղղակի պայմանավորվածության, բայց փոխադարձաբար հասկանան, որ միջազգային հանրությանը տարածաշրջանային պատերազմով, այսպես ասած, շանտաժելը կարող է ազդեցություն ունենալ ճնշման ընդհանուր ֆոնը թուլացնելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում