Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

Պուտինի վերջին գրոհը. կայսրության մայրամուտն ու Հայաստանի արշալույսը

Շատերը, օբյեկտիվորեն կենտրոնանալով ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության վրա, չնկատեցին, որ անցած կիրակի Վլադիմիր Պուտինն, ըստ էության, տվեց իր նախագահական չորրորդ կամպանիայի ոչ պաշտոնական մեկնարկը՝ առավոտյան իր «կայսերական» ուժը ցուցադրելով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ռազմածովային նավատորմի տպավորիչ զորահանդեսում, իսկ երեկոյան՝ «Вести 24»-ի եթերում բացահայտելով իր նոր քարոզարշավի գաղափարախոսությունը՝ հակաամերիկանությունը: Պուտինը գուցե այլ հաշվարկներ ուներ նախագահական նոր ժամկետի հետ կապված, սակայն նրա վերջին տարիների հիմնական ծրագրի՝ «թրամփիզմի» տապալումը նրան կանգնեցրեց արագ որոշում կայացնելու հարկադրանքի առաջ:

«Թրամփիզմի» էությունն այն էր, որ մի կողմից՝ արժեզրկվեր ամերիկյան դեմոկրատիան, մյուս կողմից՝ «գործարքային դիվանագիտության» շնորհիվ հնարավոր դարձվեր հակառուսական պատժամիջոցների չեղարկումն ու Ռուսաստանի իրավունքների ընդունումը միջազգային հարցերում: Թրամփը գուցե նման գործարքի պատրաստ էր, սակայն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող գոհացնել Պուտինի սպասելիքները՝ հատկապես Կոնգրեսի կողմից ընդունված պատժամիջոցների նոր փաթեթից հետո, երբ ԱՄՆ նախագահի գործողությունները կաշկանդվեցին օրենքի ուժով:

Թրամփի համար պայքարում Պուտինը դաժան պարտություն կրեց ամերիկյան էլիտայից: Ռուսական կայսրության միջազգային ճանաչման հույսերը հօդս ցնդեցին՝ անհնար դարձնելով անգամ Պուտինի խաղաղ հեռանալու հեռանկարը: Նա կամ պետք է զոհաբերվեր ռուսական էլիտայի կողմից՝ դառնալով Ռուսաստանի քաղաքակրթման գինը, կամ էլ պետք է զոհաբերեր Ռուսաստանի քաղաքակրթվելու շանսը՝ նոր զարկ տալով կայսերականությանը, հակաամերիկանությանը, հակաարևմտականությանը: Պուտինն ընտրեց երկրորդ տարբերակը՝ կիրակի օրն, ըստ էության, մեկնարկ տալով նախագահական իր նոր կամպանիային:

Պուտինի կայսրությունը նոր, խորքային դիմակայությանը դիմագրավելու ռեսուրսներ չունի և արնաքամ է լինելու նոր պատժամիջոցներից: Սակայն վիրավոր «ռուսական արջի» վերջին ջղաձգումները առավել անկանխատեսելի ու վտանգավոր կարող են լինել շրջապատի, նաև Հայաստանի համար: Մեր քաղաքական համակարգը պետք է հրաժեշտ տա ռուսահպատակության նվաստացուցիչ կարգավիճակին՝ հաշտվելով ռուսական կայսրության մոտալուտ մայրամուտի հեռանկարի հետ: Անհրաժեշտ է իրականացնել արտաքին և պաշտպանական քաղաքականության հետևողական դիվերսիֆիկացիա՝ կայսրության հոգեվարքի ցնցումներին դիմակայելու և մշակել երկրի զարգացման այլընտրանքային ծրագիր Հայաստանի ազատության արշալույսն արժանապատիվ դիմավորելու համար:

Կայսրության փլատակների տակ մնալու հեռանկարը Հայաստանի և Արցախի համար հղի է անկանխատեսելի կորուստների հեռանկարով: Հայաստանի էլիտայի անպատասխանատվությունը չի ներվելու պատմության և սերունդների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում