Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Խղճում եմ «Սասնա ծռերի» գործով դատավորին. նախկին դատավոր

«Օրենքը իրավունք է տալիս, ոչ թե պարտավորություն: Դատավորը պարտավոր չէ այդ սանկցիաները կիրառելու: Պետք է նաև որոշակի ներողամտություն ցուցաբերել: Նրա հիվանդ ինքնասիրությունը մի քիչ ծայրահեղության է հասնում: Վերջիվերջո, այդ անհարգալից վերաբերմունքը իր անձի նկատմամբ չէ, այլ դատարանի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» գործով դատավորի պահվածքին, փաստաբանների ու նրանց պաշտպանյալների նկատմամբ կիրառած տասնյակ սանկցիաներին:

«Անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում, ոտքի չեն կանգնում, մեկ անգամ սանկցիա կիրառեցիր, վերջ: Բայց ձախողել, նիստը մտցնել փակուղի, անիմաստ, արհեստական լարվածություն ստեղծել առանց այն էլ լարված գործով, անթույլատրելի է»,- հավելեց Օհանյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հնարավոր է գործը քաղաքական է, այն կաշկանդում է դատավորին, չի բացառվում նաև, որ հրահանգներ է ստանում, բայց դրանք էական չեն: Ոչ մի գործ էլ հեշտ չէ, եթե դու մարդ ես, ունես զգացմունքներ, նյարդեր:

«Բայց երբեմն կարելի է անգամ հումորով իրավիճակ շտկել»,-ասաց Օհանյանը՝ բերելով իր պրակտիկայից մի օրինակ, երբ 1999 թվականին քննել է ԱԺ ներկայիս պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գործը: «Բավական անփորձ էի, նիստին ներկա էին բոլոր հեռուստատեսություններից, այն ժամանակվա «Ա1+»-ը, լարվածությունը գագաթնակետին էր: Նիստի հենց սկզբին վկաներից մեկը Հայկ Գևորգյանն էր՝ ներկայիս ՀԺ-ի տնտեսական մեկնաբանը: Դե նա շատ բարձրահասակ է, ներս մտավ, և նրա անուն-ազգանունը, գրանցման վայրն ու աշխատանքի վայրը ճշտելուց հետո մտքովս ինչ անցավ՝ ես հարցրի նաև նրա բոյը: Մի քանի վայրկյան բոլորը լռեցին, և Հայկը, մտածելով, որ երևի պետք է, պատասխանեց՝ 1.95: Դրանից հետո ամբողջ դահլիճը պարզապես աթոռից ընկավ: Անգամ ես չէի կարողանում ծիծաղս զսպել: Բայց դրանից հետո այդ ամբողջ նեգատիվ, գորշ մթնոլորտը ցրվեց, և սկսեցինք ավելի հանգիստ և անկաշկանդ շարունակել դատավարությունը: Որտեղ կա ծիծաղ, որտեղ կա սեր, ներում, ըմբռնում՝ այնտեղ չկա չարություն, բացասական էներգիա»,- նկատեց նախկին դատավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում