Կիսապաշտպան Անդրես Ինյեստան Twitter-ի իր էջում ակնարկել է, որ շուտով կհայտարարվի «Բարսելոնա»-ի հետ իր պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին:
«Ես անակնկալ ունեմ ձեզ համար: Մանրամասները` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության առաջիկա խաղից հետո»,- գրել է Ինյեստան:
Կիսապաշտպանի` կատալոնական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2015 թվականի հունիսի 30-ին: Նախորդ շաբաթ 29-ամյա ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել իր կարիերան ավարտել «Բարսելոնա»-ում:









































