Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մինչև «աքլորականչ» Հայաստանի երեք «այցը» ՆԱՏՕ

Վրաստանում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր 2017» զորավարժությունը, որին մասնակից ութ երկրներից մեկն էլ Հայաստանն է: Զորավարժությունը բավական ներկայացուցչական է և տևելու է մինչև օգոստոսի 12-ը: Հայաստանն ընդամենը մի քանի շաբաթ առաջ մասնակցում էր նաև ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության, որ տեղի ունեցավ Ռումինիայում: Այդ զորավարժությանն էլ «լեգենդը» ռուսական ագրեսիայի սպառնալիքն էր, որն էլ պատրաստվում էին չեզոքացնել վարժանքի մասնակիցները:

Վրաստանի զորավարժության դեպքում հայտարարվել է, որ այն ուղղված չէ որևէ կողմի, սակայն ինքնին փաստը, որ Վրաստանում են ամերիկյան և գերմանական տանկեր, զինուժ, արդեն իսկ խոսուն է, և անկասկած է, թե որն է Վրաստանի անվտանգության գլխավոր խնդիրը և ընդհանրապես կովկասյան անվտանգության հարցում ՆԱՏՕ-ի գլխավոր մարտահրավերը: ՆԱՏՕ-ն ամրացնում է Արևելյան Եվրոպայի սահմանը, և Վրաստանն այդ շարքում է: Եվ փաստորեն ստացվում է, որ այդ շարքում է նաև Հայաստանը:

Ի դեպ, ուշագրավ է, որ Ադրբեջանը չի մասնակցում Վրաստանում տեղի ունեցող վարժանքներին: Միևնույն ժամանակ հետաքրքիր է այն, որ վարժանքների բացմանը զուգահեռ՝ այսօր Վրաստան է ժամանում նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպում կունենա Վրաստանի ղեկավարության հետ: Դա բավականին բարձրաստիճան տարածաշրջանային այց է, և զուգորդումը ՆԱՏՕ-ի զորավարժության հետ ամենևին պատահական չէ:

Միաժամանակ այդ ֆոնին էլ նաև առավել ուշագրավ է Հայաստանի մասնակցությունը: Մի քանի օր առաջ Հայաստանում էին ԱՄՆ Կանզասի նահանգի գվարդիայի ներկայացուցիչները, որոնք Հայաստանում էլ անցկացրել են հայ-բրիտանա-ամերիկյան համատեղ վարժանք, բայց ԱԻՆ ոլորտում: Վարժանքին մասնակցած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մատնանշել էր Հայաստանի յուրահատկությունը, որ լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը փաստորեն կարողանում է նաև լավ գործակցել ՆԱՏՕ-ի հետ: Միլզը հայտարարել էր, որ կարևորը, որպեսզի Հայաստանն ինքնուրույն որոշի իր պաշտպանական քաղաքականությունը:

Ինքնուրո՞ւյն է Հայաստանը այդ հարցում, թե՞ ոչ: Դա մի հարցադրում է, որի միարժեք պատասխանը ստանալը իսկապես դժվար է: Հայաստանի պաշտպանական քաղաքականության ծանրության կենտրոնն անկասկած թեքված է դեպի Ռուսաստան: Միևնույն ժամանակ Ռուսաստանն էլ ներկայումս ավելի լարված փուլ է մտնում Արևմուտքի հետ հարաբերության առումով, ինչը բացասական սպասելիք է առաջացնում նաև Հայաստանում, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը Հայաստանի վրա իր ազդեցությունը կարող է գործածել Հայաստանին, այսպես ասած, Արևմուտքի դեմ կանգնեցնելու համար:

Մյուս կողմից՝ այդ փուլով հանդերձ, ԱԻՆ ոլորտում տեղի են ունենում ամերիկա-բրիտանա-հայկական վարժանքներ Հայաստանում, իսկ Հայաստանն էլ կարճ ժամանակում մասնակցում է ՆԱՏՕ-ի երկու զորավարժության, որտեղ բավական հստակ է հակառուսական ենթատեքստը: Դա էլ Սերժ Սարգսյանի վերջին հեռուստահարցազրույցի ֆոնին, որտեղ նա խոսում էր այն մասին, թե Ռուսաստանից բացի՝ Հայաստանը գնալու տեղ չունի, և ՆԱՏՕ-ում էլ բոլորը չէ, որ սպասում են գրկաբաց:

Բայց փաստորեն ստացվում է, որ Հայաստանը, Ռուսաստանից բացի, առնվազն զորավարժության գնալու տեղ ունի, և եթե կարճ ժամանակում Հայաստանը «գնում» է փաստացի երեք անգամ, դա արդեն վկայում է ոչ թե կանոնը հաստատող բացառության, այլ զգալիորեն իրական քաղաքականության մասին: Հետևաբար ի՞նչ է ստացվում՝ Ռուսաստանը դեմ չէ՞ այդ ամենին, թե՞ Հայաստանի, այսպես ասած, Ռուսաստանից կախվածությունն է գերչափազանցված, պարզապես ինքնուրույն որոշումները կայացվում են՝ ելնելով զուտ իշխանական, ոչ թե պետական շահից և անվտանգությունից: Այսինքն՝ Ռուսաստանի գերազդեցությունն ընդամենը միջոց է, գործիք, ոչ թե իրողություն, և Հայաստանում, այդուհանդերձ, կա այդ գերազդեցությանը հակադրվելու ներուժ, եթե պահանջում է իրավիճակը: Պարզապես իրավիճակը իշխանությունն ու հասարակությունը չափում են շահերի տարբեր ելակետով:

Իհարկե, տեսականորեն որոշակի տեղերում դրանք համընկնում են, պարզապես այս փուլում առաջանում է մեկ այլ ուշագրավ հարց՝ ներկայումս ՆԱՏՕ-ի ուղղությամբ Հայաստանի ինքնիշխան ակտիվությունը թելադրված է ղարաբաղյան ուղղությամբ Ռուսաստանից սպասվող վտանգներով կամ ռիսկային որոշումներո՞վ, թե՞ բանը պարզապես Հայաստանում 2018-ի ներիշխանական խնդիրներն են, որոնք լուծում են պահանջում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Արևմուտքում: Իսկ գուցե նույնիսկ ոչ այնքան Ռուսաստանում, որքան Արևմուտքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում