Դեռ այն ժամանակ, երբ մենք`հնդիկներս ցանկանում էինք ճանապարհորդել, մենք ցատկում էինք կառքի մեջ և սլանում առաջ: Հիմա մենք նույնն անում ենք ուղղաթիռներով: Այն ժամանակ, հենց որ հնդիկ զինվոր- արքայազն Արջունան ծարավում էր, հանում էր իր նետը, խրում գետնի մեջ, և ջուրը դուրս էր ցայտում: Հիմա մենք նույնն անում ենք գայլիկոններով և հաստոցներով:
Եվ մենք եկանք այն եզրակացության, որ կախարդանքը փոխարինվել է մեքենայացված սարքերով: Դա ինձ իրոք տխրեցրեց: Ես հասկացա, որ կարծես տեխնոֆոբ էի դառնում:Վախենում էի, որ կկորցնեմ մայրամուտը վայելելու և գնահատելու կարողությունը, եթե իմ ձեռքում չունենամ տեսախցիկ կամ դրա մասին չթվիթեմ ընկերներիս: Բայց իրականում տեխնոլոգիան պետք է ի կատար ածեր կախարդանքը, այլ ոչ թե վերացներ այն:
Երբ ես դեռ փոքրիկ աղջնակ էի, պապիկս տվեց ինձ իր գրպանի փոքրիկ արծաթե ժամացույցը: Ու այդ 50 տարեկան տեխնոլոգիան ինձ համար դարձավ ամենակախարդական բանը. այն ինձ համար մի ոսկեզօծ դարպաս էր դեպի երևակայական աշխարհ` լի ծովահեններով, նավաբեկություններով և երևակայական պատկերներով: Այսպիսով, սկսեցի մտածել, որ մեր բջջային հեռախոսները , շքեղ ժամացույցները, տեսախցիկները չեն թողնում, որ մենք երազենք: Դրանք թույլ չեն տալիս, որ ներշնչվենք: Եվ այսպես ես ներխուժեցի տեխնոլոգիայի այս աշխարհը,որպեսզի տեսնեի, թե ինչքանով կարող էի այն օգտագործել կախարդանքն իրականացնելու, ոչ թե այն սպանելու համար:
Ես 16 տարեկանից գրքեր եմ նկարազարդում: Եվ այսպես, երբ ես տեսա iPad- ը, նայում էի դրան որպես պատմություններ պատմող մի սարք, որը կարող էր կապել ամբողջ աշխարհի ընթերցողներին: Այն կարող է իմանալ, թե ինչպես ենք մենք նրան բռնում:Կարող է իմանալ, թե որտեղ ենք մենք: Այն միավորում է և՛ պատկերը,և՛ տեքստը, և՛ անիմացիան, և՛ հնչյունը, և՛ հպումը: Պատմություններ պատմելը դառնում է ավելի ու ավելի բազմունակ: Բայց ի՞նչ ենք մենք անում դրանով:
Այսպիսով, ես պատրաստվում եմ գործի դնել Խոյան` iPad-ի համար մի ինտերակտիվ ծրագիր: Այն ասում է. «Դրե’ք Ձեր մատները յուրաքանչյուր լույսի վրա»: Եվ այսպես…(Երաժշտություն) Այն ասում է. «Այս արկղը պատկանում է…» : Ու ես հավաքում եմ իմ անունը: Եվ փաստորեն ես դառնում եմ այս գրքի մի մասը: Տարբեր կետերում մի փոքրիկնամակ է հասնում ինձ, որն ուղղված է հենց ինձ … iPad-ը GPS-ի շնորհիվ գիտի, թե որտեղ եք ապրում: Իմ մեջ ապրող երեխան, իրոք, ոգևորվում է այս տեսակ հնարավորություններից:
Այնպես ստացվեց, որ ես շատ խոսեցի կախարդանքի մասին: Բայց նկատի չունեմ կախարդներին ու վիշապներին, ես նկատի ունեմ մանկության կախարդանքը, այն մտքերը, որոնք ունեցել ենք , երբ դեռ երեխա էինք: Օրինակ՝ կուժի միջի լուսատտիկների միտքը ինչ-որ պատճառով ինձ միշտ հետաքրքրել է: Դրա համար այստեղ պետք է շրջեք ձեր iPad- ը և հանեք այդ լուսատտիկները: Ու նրանք փաստորեն լուսավորում են այդ ուղին ամբողջ գրքի մեջ:
Մեկ այլ միտք, որն ինձ` որպես երեխայի իրոք գրավեց, այն էր, որ ամբողջ տիեզերքը կարող է տեղավորվել միայն մեկ մարմարե քարի մեջ: Եվ այսպես, այստեղ,յուրաքանչյուր գիրք, յուրաքանչյուր աշխարհ դառնում է մի փոքրիկ մարմարե քար, որը ես տանում եմ դեպի այս կախարդական սարքը, էլ գտնվում է մեկ այլ սարքի մեջ: Եվ այն բացում է մի քարտեզ: Ընդհանուր առմամբ, բոլոր երևակայական գրքերը միշտ էլ ունեցել են քարտեզներ, բայց դրանք միշտ անփոփոխ են եղել: Սա քարտեզ է, որը մեծանում-մեծանում է, և դառնում է ձեր ուղեցույցը գրքի մնացած մասերի համար: Այն բացահայտում է իրեն որոշակի կետերում նաև գրքի մեջ: Այսպիսով, ես պատրաստվում եմ պարզապես մուտք գործել:
Մեկ այլ բան, որ իրոք կարևոր է ինձ համար, այն է, որ ստեղծվի այնպիսի բովանդակություն, որը հնդկական է, բայց նաև ժամանակակից: Ահա, սրանք Ապսարաներն են: Դե, մենք բոլորս լսել ենք փերիների, հավերժահարսերի մասին, բայց քանի՞ հոգի Հնդկաստանից դուրս գիտի հնդկական փերիների՝ Ապսարաների մասին: Այս խեղճ Ապսարաները թակարդի մեջ են եղել Ինդրայի պալատներում ալատներում հազարավոր տարիների ընթացքում հին և բորբոսնած գրքերի մեջ: Եվ այսպիսով, մենք վերադարձնում ենք դրանք երեխաների համար ժամանակակից մի պատմության միջոցով. պատմություն, որը հիմնականում վերաբերում էր այնպիսի նոր հիմնախնդիրների, ինչպիսին է շրջակա միջավայրի ճգնաժամը: (Երաժշտություն)
Խոսելով շրջակա միջավայրի ճգնաժամի մասին` պետք է ասեմ, որ կարծում եմ՝ վերջին տասը տարիների ընթացում մեծ խնդիր է այն, որ երեխաները փակվում են իրենց սենյակներում, կպչում իրենց անձնական համակարգիչներին և չեն կարողանում դուրս գալ այնտեղից: Բայց այժմ բջջային տեխնոլոգիայի միջոցով մենք կարող ենք երեխաներին դուրս հանել դեպի բնություն իրենց տեխնոլոգիայի հետ միասին: Գրքի ինտերակտիվ գործողություններից մեկն այն է, որ ձեզ ուղարկում են այս առաջադրանքով, երբ դուք պետք է դուրս գաք միացնեք ձեր iPad-ի տեսախցիկը և տարբեր բնական օբյեկտներ նկարեք:
Երբ դեռ փոքր էի, փայտիկների, քարերի, գետաքարերի, խեցիների բազմաթիվ հավաքածուներ ունեի: Եվ չգիտես ինչու երեխաները դա հիմա չեն անում: Այսպես, ետ բերելով այս մանկության ավանդույթները` պետք է դուրս գաք և առաջին գլխում նկարեք մի ծաղիկ, այնուհետև պիտակավորեք այն: Մյուս գլխում պիտի նկարեք որևէ ծառի կեղևու պիտակավորեք այն: Եվ ի՞նչ է տեղի ունենում. դուք փաստորեն ստեղծում եք թվային նկարների հավաքածու, ապա դնում եք դրանք առցանց: Լոնդոնից մի երեխա դնում է աղվեսի նկար և ասում. «Ես այսօր աղվես եմ տեսել»: Հնդկաստանից մի երեխա ասում է. «Ես այսօր կապիկ եմ տեսել»: Եվ դա ստեղծում է ձեր` արդեն նկարած թվային նկարներիհավաքածուի սոցիալական ցանցը:
Կախարդանքը, երկիրը և տեխնոլոգիան միավորելու համար կան բազմաթիվ հնարավորություններ: Հաջորդ գրքում մենք նախատեսում ենք ունենալ մի գործողություն, որտեղ դուք, հանելով ձեր iPad-ը` միացրած տեսախցիկով և չափազանցված իրականությամբ, կարող եք տեսնել, որ այս անիմացված փերիների շերտը հայտնվում է մի տնային բույսի վրա, որը գտնվում է ձեր բակում: Այս կետում ձեր էկրանը լցված է տերևներով: Դուք պետք է ստեղծեք քամու սուլոց, հեռու փչեք տերևներնու կարդաք գրքի մնացած մասը:
Մենք ձգտում ենք, բոլորս ձգտում ենք դեպի այն աշխարհը, որտեղ բնության ուժերըմոտենում են տեխնոլոգիային, և կախարդանքն ու տեխնոլոգիան կարող են ավելի մոտենալ միմյանց: Մենք օգտագործում ենք արևից ստացված էներգիան: Ավելի մոտեցնում ենք մեզ ու մեր երեխաներին բնական աշխարհին և այդ կախարդանքին, ուրախությանն ու մանկական սիրուն, որը մենք ունեինք մի պարզ պատմության ընթացքում: