Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուսական բլեֆ և կայսերական շանտաժ

Ռուսաստանում ավելի լուրջ է ընկալվել ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու «Ելք» դաշինքի հնարավոր նախաձեռնությունը, քան Հայաստանում, որտեղ իշխանությունները համարում են, որ նման նախաձեռնություն առհասարակ չի լինի, կամ ծայրահեղ դեպքում վստահ են, որ իրավիճակն իրենց կողմից կառավարելի է:

Քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը հարցազրույց է տվել և շեշտել, որ Հայաստանն ունի ապագայի երկու տեսլական. առաջինը՝ լինել Եվրասիական տնտեսական միության կամ Եվրոպական միության կազմում, երկրորդը՝ չլինել ինտեգրացիոն որևէ կառույցի անդամ: «Հայաստանի հարևաններից Եվրոպական միության անդամակցության ճանապարհով են գնում Վրաստանը և Թուրքիան: Հայաստանը ուզո՞ւմ է մի կառույցի անդամ լինել, որի անդամ կարող է դառնալ Թուրքիան, թե՞ ուզում է մնալ ինքնիշխան պետություն: Եվրամիությանն անդամակցել նշանակում է անդամակցել տարածքով: «Ելք»-ը պիտի այդ առաջարկությունը կատարելիս հարց բարձրացնի՝ հրաժարվելով Հայաստանից և ընտրելով Եվրամիության ճանապարհը, Հայաստանը պատրա՞ստ է բացել իր սահմանները Թուրքիայի հետ: Եվրոպական ինտեգրացիան նշանակում է Թուրքիայի հետ բաց սահմաններ»,- նշել է Մոդեստ Կոլերովը:

Ավելորդ է ասել, որ Կոլերովն արտահայտում է պաշտոնական Մոսկվայի տրամադրությունները և տագնապները: Մոսկվայում այնքան մեծ է Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարի հանդեպ անհանգստությունը, որ Կոլերովի կարգի բարձրակարգ փորձագետը դիմել է ակնհայտ կեղծիքների, մանիպուլյացիաների՝ իր դիրքորոշումները հիմնավորելու համար:

Օրինակ՝ թուրքական գործոնի խաղարկումը Հայաստանի եվրոպական հեռանկարի համատեքստում նպատակ ունի արհեստականորեն նույնացնել Եվրոպան և Թուրքիան Հայաստանի հանրության աչքում եվրոպական արժեքներն ու ինստիտուտները վարկաբեկելու անթաքույց նպատակով: Սակայն քարոզչական այս հնարքից «նավթալինի» հոտ է գալիս, որովհետև մեր հանրության նույնիսկ ապաքաղաքական հատվածը տեղյակ է, որ հիմա Բրյուսելի և Անկարայի հարաբերություններում, ըստ էության, անհաղթահարելի ճգնաժամ է։ Կոլերովի փաստարկը նույնիսկ հակառակ էֆեկտն է ունենալու, որովհետև Հայաստանի հասարակությունը Ռուսաստանի և Թուրքիայի՝ օրեցօր սերտաճող դաշինքին հակազդելու միակ արդյունավետ տարբերակը համարում է Հայաստանի եվրաինտեգրումը:

«Եվրամիությանն անդամակցել, նշանակում է անդամակցել տարածքով»,- ասել է Կոլերովը՝ «մոռանալով», որ Հայաստանի հասարակությունը Ղարաբաղից «հրաժարվելու» կոնկրետ և իմպերատիվ պահանջ լսել է ոչ թե ԵՄ-ից, այլ ԵՏՄ-ից, երբ Ղազախստանի նախագահ Նազարբաևը տգեղ ձևով Սերժ Սարգսյանից երաշխիք էր պահանջում, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դառնալու առանց Արցախի։

Սակայն, ըստ ամենայնի, Մոսկվայի և Կոլերովի «փորացավը» «Ելք»-ի հնարավոր նախաձեռնությունը չէ, որն անգամ կայացման դեպքում հաջողության աննշան շանս ունի:

Այնպիսի տպավորություն է, որ Մոսկվայում կամպանիա է սկսվել Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման դեմ: Սրանով է բացատրվում այն ջղաձիգ դիլետանտիզմը, որն առկա է Կոլերովի հարցազրույցում։

Եթե Հայաստանի իշխանություններն ունեն գոնե մակերեսային պետական մտածողություն, ապա լոյալ պետք է վերաբերվեն ու նույնիսկ խրախուսեն «Ելք»-ի նախաձեռնությանը, որովհետև այդպիսի հակաքայլով կստիպեն, որ Մոսկվան գոնե հրաժարվի Հայաստանի և ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտելու քաղաքականությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում