Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Ավարտվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը. մասնակցել է 62 ուսուցիչ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել  Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ամփոփումը: Վերապատրաստման դասընթացն անցած ուսուցիչներն հանդիսավոր պայմաններում ստացել  են ՀՀ ԿԳ նախարարության հավաստագրեր:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը պետության կողմից ֆինանսավորվող ամենամյա ծրագիր է, որը նպատակ ունի սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող մանկավարժներին աջակցել մասնագիտական որակավորման բարձրացման հարցում. «Կրթության բնագավառում Սփյուռք-Հայաստան ներուժի ամրապնդումն ունի կարևոր նշանակություն՝ Հայաստանից դուրս հայեցի կրթության կազմակերպման գործի առումով: Վերապատրաստման ծրագրի ընթացքում ուսուցիչները բարձրացրել են  տարբեր խնդիրներ, ներկայացրել են  առաջարկություններ, որոնք կարող են նպաստել ծրագրի զարգացմանը և վերապատրաստման նոր դասընթացների կազմմանը»,- նշել է Ա. Պապոյանը: Վարչության պետի խոսքով՝ վերապատրաստման ծրագրի ձևաչափում այս տարի նորություն է եղել. հրավիրվել են օտարազգի ուսանողներ, ովքեր ցանկություն են հայտնել աշխատել արտերկրում գործող հայկական դպրոցներում և հետաքրքրված են հայոց լեզվով և հայկական մշակույթով:

Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրին այս տարի մասնակցել է 62 սփյուռքահայ ուսուցիչ՝ 17 պետություններից (ԱՄՆ, Արգենտինա, Ավստրալիա, Բուլղարիա, Իսպանիա, Իրան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Հորդանան, Շվեդիա, Ռոսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա):

Ծրագրին մասնակից ուսուցիչներն առավելապես առաջին անգամ են մասնակցել հայրենիքում կազմակերպվող վերապատրաստման ծրագրին:

Վերապատրաստումն իրականացվել է  վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի և գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով, ինչպես նաև առաջին անգամ գործել է  փոքր խումբ` արտասահմանյան բուհերում հայերեն ուսումնասիրող ուսանողների համար:  Առավել մեծ թիվ են կազմել  հայոց լեզվի և գրականության ուսուցիչներները՝ 16 հոգի, ինչպես նաև ավանդական մեկօրյա դպրոցների և տարրական ուսուցման մանկավարժները՝ 12 հոգի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում