ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրաբյանի փոխանցմամբ՝ վերջին երկու տարվա ընթացքում հիմնականում արձանագրվում են աշխատանքային շահագործման դեպքեր: Եթե նախկինում թրաֆիքինգի դեպքերի 90 տոկոսը սեռական բնույթի էին և զոհերը հիմնականում կանայք էին, ապա վերջին տարիներին տղամարդկանց աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքերն են շատացել:
Ըստ վիճակագրության՝ 2016 թ. Հայաստանում թրաֆիքինգի զոհ է դարձել 24 անձ, որից 5-ը եղել են կանայք, 19-ը՝ տղամարդիկ: