Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

ՀԷՑ-ը վարկ է վերցնում, որ մարի ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից տարիներ առաջ վերցրած ավելի թանկ վարկը

Այս շաբաթ Հայաստանի տնտեսության մեջ հիմնական քննարկումներն ընթանում էին էներգետիկ ոլորտի շուրջ: Նախ, կառավարության օրակարգում հայտնվեց էլեկտրաէներգետիկական ոլորտն ազատականացնելու վերաբերյալ նախագիծ, որը նիստում ընդունվեց: Այս թեմային անդրադարձել ենք և դեռ էլի կանդրադառնանք: Իհարկե, ազատականացումը ցանկացած պարագայում լավ է հնչում, բայց քանի որ էներգետիկ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի, չի կարող ռիսկեր չպարունակել: Իսկ ռիսկերը ժամանակի ընթացքում կբացահայտվեն:

Էլեկտրաէներգետիկ ոլորտի հաջորդ նորությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իր բաժնեմասերի մոտ 70 տոկոսը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում ու Ասիական բանկում գրավադրելու և 80 մլն դոլար վարկ ստանալու մասին էր: Այս հարցը նույնպես բավականին ցավոտ խնդիր է մեր տնտեսության ու հասարակության համար, քանի որ ՀԷՑ-ն առանց այդ ունի մոտ 100 մլն դոլարի վարկերի և փոխառությունների պարտավորություն, իսկ ևս 80 մլն դոլարն արդեն լուրջ պարտքային բեռ է դառնալու այդ ընկերության վրա: Խնդիրն այն է, որ այդ ընկերությունը և ընդհանրապես հանրային ծառայության ոլորտի ցանկացած ընկերության վերցրած վարկը ժամանակի ընթացքում մարվելու է նրանց բաժանորդների՝ տվյալ դեպքում էլեկտրաէներգիա սպառող մեր բնակիչների ու տնտեսվարող սուբյեկտների գրպանից: Եվ ցանկացած նման խոշոր վարկ վերցնելուց հետո այդ ընկերությունները դիմում են սակագնային մարմնի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այդ գումարը սակագնի մեջ ներառելու, այսինքն՝ տվյալ ծառայության կամ ապրանքի մատակարարման սակագինը բարձրացնելու համար:

Բայց տվյալ դեպքում կա մի հետաքրքիր նրբություն՝ ՀԷՑ-ը տարիներ առաջ 40 մլն եվրոյի վարկ է վերցրել իր նախկին սեփականատեր հանդիսացող ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունից: Ընդ որում, այդ վարկը տրվել է չափազանց բարձր տոկոսադրույքով՝ 10 տոկոս: Եվ այն մարելը բավականին թանկ է նստում ՀԷՑ-ի այսօրվա սեփականատեր «Տաշիր Գրուպ»-ի վրա: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը չի բացառում, որ հիմա միջազգային այդ դոնոր կազմակերպություններից վերցվելիք անհամեմատ ավելի ցածր տոկոսադրույքով 80 մլն դոլար վարկի մի մասով, պարզապես, կմարվի ռուսական այդ թանկ վարկը: Եթե այդպես լինի, տնտեսագետի կարծիքով, դա անգամ հաջողված գործարք կարելի է համարել: «ՀԷՑ-ը նախորդ երկու տարիներին ունեցել է 20 միլիարդ դրամի շահույթ այն դեպքում, երբ այդ ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է: Իսկ վարկի համար 10 տոկոսը շատ բարձր դրույքաչափ է նման բարձր շահութաբերություն ունեցող ընկերության համար»,- ասում է Ա. Մանուկյանը:

Ի դեպ, նման նախադեպ մենք արդեն պետական մակարդակով ունեցել ենք, երբ ՀՀ կառավարությունը ռուսական 500 մլն դոլար թանկ վարկը մարելու համար եվրոբոնդեր թողարկեց: Ընդ որում, ՀԷՑ-ն այդ թանկարժեք վարկը ռուս սեփականատիրոջից վերցրել է այն ժամանակ, երբ մոլեգնում էին խոսակցությունները, թե ՀՀ էլեկտրաէներգիա մատակարարող այդ ընկերության ռուս ղեկավարությունը հանրահայտ Եվգենի Բիբինի գլխավորությամբ պարզապես թալանով և ցոփ ու շվայտ կյանքով է զբաղված՝ մսխելով այդ ընկերության ստացած թե՛ շահույթը, թե՛ վարկերը: Իսկ հիմա, երբ ՀԷՑ-ը, ճիշտ է, նորից ռուսական, բայց արդեն Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությանն է պատկանում, սեփականատերը որոշել է արդյունավետ օգտագործել իր հնարավորությունները և երկար տարիներ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը 10 տոկոս վրադիր չմուծել: Այս տեսանկյունից կարելի է հուսալ, որ գոնե այս փուլում միջազգային ֆինանսական կազմակերպություններից վերցվելիք այդ վարկը չի թանկացնի էլեկտրաէներգիան:

Այնուամենայնիվ, կառավարության նիստին այդ նախագծի քննարկման ժամանակ չնշվեց, թե ինչ նպատակներով է ՀԷՑ-ը վերցնում այդ վարկը, նշվում է, որ այն վերցվում է ընկերության ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Եվ, ուրեմն, ռուսական ընկերության սեփականությունը հանդիսացող ՀԷՑ-ը փորձում է իր կայունությունն ապահովագրել ռուսական մեկ այլ ընկերությունից: Իսկ Ա. Մանուկյանը նաև հույս ունի, որ ռուսական թանկ վարկը փակելուց հետո, մնացած գումարով ընկերությունն էլեկտրամատակարարման համակարգում այնպիսի ներդրումներ կանի, որ ցանցում առկա կորուստների մակարդակը 10 տոկոսից կնվազեցնի գոնե 8 տոկոսի: Նրա խոսքերով՝ նոր սեփականատերերն արդեն իսկ այս մեկուկես տարվա ընթացքում նվազեցրել են կորուստների չափը՝ ՀԾԿՀ սահմանած 11․2 տոկոսից կամ Ե. Բիբինի օրոք առկա 12-13 տոկոսից հասցնելով 10 տոկոսի: Ա. Մանուկյանի խոսքերով՝ եվրոպական երկրներում էլեկտրաէներգետիկ համակարգում կորուստների չափը մոտ 5 տոկոս է:

Հիշեցնենք նաև, որ 2015թ. երբ «Տաշիր Գրուպը» գնեց ՀԷՑ-ը, խոստացվող ներդրումների շարքում կար նաև համակարգում այնպիսի տեխնոլոգիաների կիրառում, որոնց արդյունքում կվերանար «լույսի մարդ» հասկացողությունը: Եվ այդ աշխատողների պարտականությունները կկատարեին համակարգիչները: Սպառողն իր համակարգչից կարող էր մուտք գործել համապատասխան ցանց ու իր սպառած էլեկտրաէներգիայի քանակի մասին տեղեկություն ստանար: «Այո, Ուկրաինայում, Ֆրանսիայում նման տեխնոլոգիաներ կիրառվում են: Եվ ընդհանրապես, այդ ոլորտում արդյունավետության բարձրացման կամ օպտիմալացման տեղ, ՀԷՑ-ն ունի 18 մլրդ դրամի աշխատավարձերի ֆոնդ, բայց դրանք դեռ խոսակցություններ են, և այս պահի դրությամբ որևէ մեսիջ կամ գնումների պլանում ծրագիր դեռ չկա: Եթե նորմալ վերահսկող մարմին լիներ, այնպիսի պայմաններ կդներ, որ ՀԷՑ-ում ամեն անգամ մտածեին, թե ինչպես անեն, որ նվազացնեն իրենց ծախսերն ու ավելի արդյունավետ դարձնեն»,- ասում է Ա. Մանուկյանը:

Հետաքրքիր կլինի նաև հավելել, որ ՀԷՑ-ը 1 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիան արտադրող ընկերություններից գնում է միջինը 28 դրամով և այն սպառողին վաճառում 48 դրամով: Ա. Մանուկյանի ներկայացմամբ՝ վերջին թվից 10 դրամը ընկերության հասույթն է, որից 3 դրամը զուտ շահույթն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում