Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ադրբեջանը դարձյալ պատերազմի նախապատրաստություն է տեսնում

Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի Չինարի գյուղը հերթական վտանգավոր հարվածն է ստացել սահմանի մյուս կողմից։ Գյուղում անգամ ստիպված են եղել մանկապարտեզի երեխաներին մեկ ժամով ապաստարան տանել։

Սրան զուգահեռ՝ երեկ համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները՝ պնդելով, թե իբր երեկ, ողջ օրվա ընթացքում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը, ինչպես նաև խաղաղ բնակավայրերը։

Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքել է Բաքվի մեղադրանքները: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախազգուշացնում է, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների, և կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար»,- ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Ադրբեջանն ըստ էության դիմում է իր համար սովորական դարձած գործելաոճին՝ փորձելով ռազմական սադրանքների միջոցով ստատուս քվո փոխել սեպտեմբերին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման շեմին, որն ըստ էության նվիրված է լինելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների նախապատրաստմանը մինչև տարեվերջ:

Հազիվ թե բանը հասնի ռազմական լայնածավալ գործողությունների սանձազերծմանը, սակայն Բաքուն միջազգային հանրությանը հերթական մեսիջն է հասցեագրում, որ կդիմի պատերազմական գործողությունների, եթե բանակցություններն իր համար ցանկալի արդյունք չտան:

Մյուս կողմից՝ Բաքուն նոր էսկալացիայի քարոզչական ֆոնը ձևավորում է միջազգային հարաբերությունների հերթական ճգնաժամի ֆոնին, երբ նոր թափով սրվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումից հետո: Դրա հետևանքով իրավիճակի նոր սրացում է նկատվում նաև Ուկրաինայի արևելքում։

Այս պահին Ադրբեջանը չունի պատերազմ սանձազերծելու արտաքին ազդակ, աջակցություն, մյուս կողմից՝ գիտակցում է, որ միջնորդները չեն կարող կոնսենսուս ձևավորել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների շուրջ:

Նման իրավիճակում մեծանում է ստատուս քվոն փոխելու Ադրբեջանի գայթակղությունը և պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում