Tuesday, 16 04 2024
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին

Սաակաշվիլիին «փուռը» տվեցին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին: «Սաակաշվիլիին վերաբերող նյութերը տրամադրվել են Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից, մշակվել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության կողմից և ուղղվել են Ուկրաինայի նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովին: Դրանք սահմանված կարգով քննարկվել են հանձնաժողովի նիստում»,- ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Սաակաշվիլին հանդես է եկել պատասխան տեսագրությամբ: «Ես սովորական ուկրաինացի եմ: Այժմ իշխանությունները ինձ հետ վարվում են այնպես, ինչպես վարվում են սովորական քաղաքացիների հետ՝ անտեսելով նրանց իրավունքները: Ես ապրում եմ Ուկրաինայում ավելի քան 3 տարի, մասնակցել եմ երեք հեղափոխությունների: Ես մի քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինական, և ես չեմ զրկվելու դրանից: Այլ տեղ չեմ պատրաստվում մնալ և չեմ փոխելու կարգավիճակս: Ես պայքարելու եմ իմ օրինական իրավունքի համար»:

2004-2013 թվականներին Վրաստանի նախագահ Սաակաշվիլին տեղափոխվել էր Ուկրաինա: 2015-ի դեկտեմբերին նա հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից և Ուկրաինայի անձնագիր էր ստացել: Նա նշանակվել էր Ուկրաինայի նախագահի խորհրդական, ապա՝ Օդեսայի նահանգապետ: 2016-ի նոյեմբերին հրաժարական տալով նահանգապետի պաշտոնից՝ Սաակաշվիլին անցել էր ընդդիմադիր գործունեության:

Միխեիլ Սաակաշվիլին, ով Վրաստանում իր նախագահության տարիներին դարձել էր վրաց-ուկրաինական ռազմավարական հարաբերությունների հիմնական նախաձեռնողն ու ոգեշնչողը, վերջին տարիներին հայտնվել էր դրանց «կոկորդում»։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Ուկրաինայի շահերը մեծ իմաստով համընկնում են, և երկու երկրներն էլ Մոսկվայի հետ լուրջ խնդիրներ ունեն՝ 2014-ից դաշնակիցների հարաբերություններում ակնհայտ սառնություն կար, որովհետև Վրաստանի նախկին նախագահը ոչ միայն պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում Ուկրաինայում, այլև, ըստ էության, ակտիվ միջամտում էր Վրաստանի քաղաքական անցուդարձին:

Իրավիճակն արմատապես փոխվեց, երբ Սաակաշվիլին համալրեց Պորոշենկոյի ընդդիմադիրների շարքերը, իսկ Ուկրաինայի նախագահը որոշեց ռեստարտ տալ վրաց-ուկրաինական հարաբերություններին՝ տակավին վերջերս տպավորիչ այց կատարելով Թբիլիսի:

Ակնհայտ էր, որ այդ այցին հաջորդելու են տհաճությունները Սաակաշվիլիի համար: Եթե անգամ այս պատմությունը չավարտվի Միխոյի արտահանձնմամբ, նրան լուրջ պրոբլեմներ են սպասվում Ուկրաինայում՝ մանավանդ, որ նրա հակառակորդ՝ ՆԳ նախարար Արսեն Ավակովը վաղուց է ակնարկում այն մասին, որ Սաակաշվիլին Օդեսայում թաթախված է եղել կոռուպցիայի մեջ:

Էքսցենտրիկ Սաակաշվիլին վաղուց կորցրել է նաև միջազգային երբեմնի հեղինակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում