Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ի՞նչ հարցեր են քննարկելու Հայաստանի և Իրանի նախագահները Թեհրանում

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով մեկնելու է Թեհրան՝ մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Նախագահը հուլիսի 24-ին մեկնել է կարճատև արձակուրդ և այդ ընթացքում կընդհատի արձակուրդը՝ Թեհրան մեկնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը: Այլ մանրամասներ նախագահի այցելության մասին առայժմ հայտնի չեն, բայց երդմնակալության արարողությանը Հայաստանի նախագահի մասնակցությունը ինքնին հատկանշական փաստ է:

Ուշագրավ է, որ այս հանգամանքը հատուկ շեշտադրվել է նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Իրանագետ Նվեր Դավթյանն ասում է, որ Հայաստանի և Իրանի դիվանագիտական հարաբերություններն այնպիսին են, որ հայկական կողմի մասնակցությունը Իրանի նախագահի երդման արարողությանը նորմալ երևույթ է:

«Նախ՝ հենց այն փաստը, որ ՀՀ նախագահը հնարավորություն ունի մասնակցելու նման կարևոր երկրի նախագահի երդմնակալության արարողությանը, ինքնին շատ դրական երևույթ է տարածաշրջանային հեղինակության առումով: Երկրորդ՝ պետական մակարդակում մեր հարաբերություններն այնպիսին են, որ կարելի է ասել՝ սա երկկողմ հարաբերությունների նորմալ դրսևորում է: Ինչ վերաբերում է օրակարգին, թե ինչ հանդիպումներ կարող են լինել Թեհրանում, այդ մասին դեռ հայտարարություններ չունենք, բայց մասնակցությունը ինքնին ողջունելի, դրական քայլ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց իրանագետ Նվեր Դավթյանը:

Իրանի մասնագետը չի բացառում, որ հարևան երկու երկրների ղեկավարները կարող են նաև առանձին հանդիպում ունենալ այս միջոցառման շրջանակներում. «Որևէ հստակ հայտարարություն առայժմ չկա, բայց չեմ կարող բացառել, որովհետև Հայաստանը և Իրանը հարևան երկրներ են և ունեն ռազմավարական նշանակություն ունեցող շահեր մի շարք ոլորտներում, որոնք կարող են ստիպել երկու երկրների ղեկավարներին սովորական օրակարգից դուրս ունենալու նաև նման կարգի հանդիպում»:

Հայ-իրանական երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող ի՞նչ առաջնահերթ հարցեր կարող են քննարկվել Իրանի և Հայաստանի նախագահների կողմից:

Պատասխանելով հարցին՝ իրանագետ Նվեր Դավթյանը նշեց, որ կան մի քանի կարևոր ուղղություններ, որոնք հայկական կողմը մշտապես կարիք ունի ընդգրկելու հայ-իրանական հարաբերությունների օրակարգում:

«Եթե առանձնացնենք մի քանի թեմաներ, ապա դրանք են՝ տնտեսական, առևտրատնտեսական, անվտանգային բաժինները, տարածաշրջանում խաղաղության հաստատման և ահաբեկչության դեմ պայքարի, ճանապարհների կառուցման, տրանզիտի հետ կապված խնդիրները, որոնք պարբերաբար եղել են քննարկման առարկաներ և եղել են երկու երկրների ուշադրության կենտրոնում: Այդ իսկ պատճառով նախագահների մակարդակում այս հարցերին ևս մեկ անգամ անդրադառնալը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը նոր լիցքեր հաղորդելու պատրաստակամություն հայտնելը շատ դրական և օգտակար կլինի»:

Ինչպե՞ս կզարգանան հայ-իրանական հարաբերությունները ԱՄՆ նախագահ Թրամփի ընդգծված հակաիրանական քաղաքականության պայմաններում: Հայաստանն այս իրավիճակում վերադիրքավորվելու խնդիր ունի՞, թե՞ Իրանի շուրջ ձևավորված միջազգային մթնոլորտը առանձնապես չի ազդում Իրան-Հայաստան հարաբերությունների վրա:

Անդրադառնալով հարցին՝ փորձագետը բացատրեց, որ Իրանի նկատմամբ Արևմուտքի երկրների կողմից սահմանված պատժամիջոցներն այսօր ավելի մեղմ են, քան մի քանի տարի առաջ էր, բայց նույնիսկ ամերիկյան ամենախիստ պատժամիջոցների պայմաններում Հայաստանը յուրահատուկ հարաբերություններ է ունեցել իրանական կողմի հետ, և Միացյալ Նահանգները որևէ կերպ չի փորձել խոչընդոտել այդ հարաբերություններին՝ շատ լավ հասկանալով Հայաստանի վիճակը և շատ լավ գիտակցելով, որ դրանով միայն կխորացնի Հայաստանի տնտեսական շրջափակումը:

«Ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ կա էներգակիրների խնդիր, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդիր: Խոչընդոտել հայ-իրանական հարաբերություններին՝ նշանակում է նպաստել Հայաստանի մեկուսացման գործընթացին, և իրենք շատ լավ հասկանում են այդ հանգամանքը և քայլեր են ձեռնարկում, որ Հայաստանի շրջափակումը թուլացվի, ոչ թե սաստկանա: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Իրանը բոլոր սանկցիաների պայմաններում էլ կարողացել է հաղթանակով դուրս գալ, շարունակել իր քաղաքականությունը բոլոր ասպարեզներում՝ թե՛ անվտանգության, թե՛ ռազմական, թե՛ տարածաշրջանային և թե՛ տնտեսական:

Ինչ վերաբերում է հարավկովկասյան երկրների հետ հարաբերություններին, ապա Իրանը Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հետ ունի իր յուրահատուկ հարաբերությունները՝ յուրահատուկ քաղաքական, տնտեսական, մշակութային, պատմական, գիտական տեսանկյուններից: Յուրաքանչյուր երկրի հետ տարբեր ոլորտներում զարգացնում է իր ուրույն հարաբերությունները: Մեկ ընդհանուր կաղապարված մոտեցում չկա Հարավային Կովկասի երկրների նկատմամբ»,- ավելացրեց իրանագետ Նվեր Դավթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում