Անգլիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն զիջել է «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով:
Պարտություն է կրել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Կարմիր սատանաներ»-ը սեփական հարկի տակ պարտություն են կրել «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ հանդիպմանը` 1:2 հաշվով:
«Հալ Սիթի»-ն և «Սաութհեմփթոն»-ը հաղթանակ են տարել մրցակիցների նկատմամբ: «Սաութհեմփթոն»-«Քրիսթալ Փելես» հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով, իսկ «Հալ Սիթի»-««Վեսթ Հեմ»-ը` 1:0:
«Ֆուլհեմ»-ը զիջել է «Կարդիֆ Սիթի»-ին 1:2 հաշվով:







































