Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Որպես Ադրբեջանի մարզիչ հույս ունեի՝ Հայաստանը կհաղթի իմ թիմին. թուրք մասնագետի աղմկահարույց հրապարակումը

ՖԻԲԱ-Եվրոպայի մրցումների կազմակերպման բաժնի աշխատակից, ազգությամբ թուրք Սինան Տազեի լայնածավալ հրապարակումը simonlux.svbtle.com  պարբերականում հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ կարելի է ֆանտաստիկ որակել: Տազեն ներկա է գտնվել վերջերս Ռումինիայում տեղի ունեցած մինչև 20 տարեկան բասկետբոլիստների Եվրոպայի Բ դվիզիոնի առաջնությանը, որտեղ միմյանց հետ մրցեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները:

«Առաջին խնդիրը ծագեց այն պատճառով, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները նույն հյուրանոցում էին հանգրվանել: Խնդրի վերաբերյալ շարունակ զանգեր էի ստանում: Ադրբեջանցիները շարունակ շփվում էին ինձ հետ, քանզի հաղորդակցվում էին մայրենի լեզվով: Ես երեք տարի առաջ Ադրբեջանի հավաքականի մարզիչն էի: Ադրբեջանցիները անընդհատ բողոքում և դժգոհում էին: Ես զրուցեցի հայկական պատվիրակության ղեկավար Արթուր Նազարյանի հետ: Նա ևս անհանգստացած էր, բայց շատ ավելի զուսպ և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեց խնդրին: Նա հավաստիացրեց, որ խնդիրներ և միջադեպեր չեն լինի: Արթուրի պատասխանն ինձ հանգստացրեց, բայց ես գիտեմ, որ հիմնական դեպքերում ագրեսորները ոչ թե հայերն են, այլ ադրբեջանցիները: Ես նրանց ասացի, որ այլընտրանք չկա, և պետք է ըմբռնումով մոտենալ խնդրին և շարունակել բնակվել նույն հյուրանոցում: Խնդիրը կարգավորվեց»,- գրել է Տազեն:

Վերջինս նկարագրել է հանդիպումը Հայաստանի և Ֆինլանդիայի հավաքականների միջև՝ նշելով, որ չնայած պարտությանը՝ Հայաստանի հավաքականի տղաները ապացուցեցին, որ առյուծի սիրտ ունեն ու պայքարում են մինչև վերջ:

«Ստացվեց այնպես, որ հաջորդ փուլում միմյանց հետ պետք է մրցեին Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները: Խաղից առաջ որոշակի հանգստություն էր նկատվում միայն երկու ամերիկացի բասկետբոլիստների դեմքերին: Երկու հավաքականները իրավունք ունեին մեկական օտարերկրացի խաղացողից օգտվելու: Թե հայերը և թե ադրբեջանցիները ընտրել էին ամերիկացիներին: Շարունակ նայում էի իմ նախկին թիմի նստարանին: Կողմերը անմնացորդ նվիրումով էին գործում: Տեղի էր ունենում այն, ինչից շատ էի վախենում: Լարվածությունը հասել էր գագաթնակետին: Բայց կրկին անգամ ուզում եմ նշել, որ հայ խաղացողները առյուծի սիրտ ունեն, և դրամատիկ պայքարում նրանք հաղթեցին 82:80 հաշվով: Նշեմ կրկին, որ հայ խաղացողներից Կոյումջյանը, Հակոբյանն ու Արսլանյանը առյուծի սիրտ ունեն: Արսլանյանը երիտասարդ է, բայց հասուն մարդու գլուխ ունի: Հայաստանը հաղթեց, և Արթուրը գրկախառնվեց հավաքականի գլխավոր մարզչի հետ»,- նշել է թուրք պաշտոնյան:

Որքան էլ տարօրինակ հնչի, Տազեն սկզբունքային այս դիմակայությունում երկրպագել է Հայաստանի հավաքականին և մեծ բավականություն է ստացել Ադրբեջանի հավաքականի պարտությունից: «Որպես թուրք՝ ատում եմ այն մոտեցումը, ըստ որի՝ մեր սերունդը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Որպես Ադրբեջանի հավաքականի մարզիչ՝ ես ատում եմ այն մոտեցումը, որը նրանք ունեն հայերի նկատմամբ: Երբ հայերը խաղում էին իմ նախկին թիմի դեմ, ես հույս ունեի, որ Ադրբեջանը կպարտվի: Դա լավ հնարավորթյուն կլիներ նրանց համար սովորելու և դասեր քաղելու: Երբ վերջում հայերը կանգնած էին, և ադրբեջանցիները սեղմում էին նրանց ձեռքը, ես խենթանում էի ուրախությունից: Խենթանում էի՝ տեսնելով Ադրբեջանի խաղացողների շոկ ապրող դեմքերը: Սպորտը ամբողջությամբ հարգանք է: Շատ դասեր կան, որ մենք պետք է քաղենք հուլիսի 21-ին կայացած Հայաստան-Ադրբեջան խաղից»,- գրել է թուրք պաշտոնյան:

Վերջինիս համար Հայաստանի հավաքականն իրական բացահայտում է եղել. «Տարիներ շարունակ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում մարզաձևը զարգացնելու համար: Կան դժվարություններ, որոնք հաղթահարվում են, և Հայաստանն ունի բավական ուժեղ հավաքական»:

Ի դեպ, Տազեն հայերեն գրելով «շնորհակալություն»՝ իր երախտիքն է հայտնել հայկական պատվիրակության բոլոր անդամներին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակության բոլոր անդամներին, մասնավորապես՝ Արթուրին, մարզչական անձնակազմին, ովքեր կարողացան սիրտ և ոգի ներդնել բասկետբոլում: Նրանք իրենց պրոֆեսիոնալ դրսևորեցին: Հատուկ շնորհակալություն մարզիչ Վիգեն Էսկիջյանին, ով խաղացողների մեջ ձևավորել է հաղթողի հոգեբանություն: Նրանք իսկ հաղթողներն էին այդ օրվա»,- հավելել է Տազեն:

Հիշեցնենք, որ այս մրցաշարում Ադրբեջանի հավաքականին հաղթելուց հետո մեր ընտրանին 96:75 հաշվով առավելության հասնելով Իռլանդիայի նկատմամբ՝ զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում