Չինաստանն այսօր իր բողոքն է արտահայտել Google-ի կողմից տարածված այն տեղեկությունների կապակցությամբ, համաձայն որի չինացի հաքերների կողմից հարձակում է իրականացվել Gmail փոստային ծառայության վրա: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հոն Լոյն ասել է, որ իր երկրի նկատմամբ նման մեղադրանքներն անընդունելի են:
Հիշեցնենք, Google-ի կողմից հայտարավել էր, որ «ջարդված» փոստարկղերը պատկանել են այդ թվում նաև ամերիկյան բարձրաստիճան պաշտոնայների և քաղաքական գործիչների: