Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

TED talks. Սառա-Ջեյն Բլեյքմոր. Պատանու գլխուղեղի խորհրդավոր մեխանիզմը

15 տարի առաջ լայնորեն ընդունված էր, որ գլխուղեղի զարգացումը հիմնականում տեղի է ունենում կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում։ Սակայն 15 տարի առաջ մենք չենք ունեցել կենդանի մարդու գլխուղեղը հետազոտելու և և կյանքի ողջ ընթացքում գլխուղեղի զարգացմանը հետևելու հնարավորություն։ Մոտավորապես վերջին տասնամյակում գլխուղեղի նկարահանման տեխնոլոգիաներում արձանագրված առաջընթացի՝ մագնիսառեզոնանսային շերտագրման կամ ՄՌՇ շնորհիվ, նյարդաբանները սկսեցին հետազոտել բոլոր տարիքային խմբերին բոլոր տարիքային խմբերին պատկանող մարդկանց գլխուղեղները և և հետևել գլխուղեղի կրած կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունները։ Ուստի, եթե ցանկանում եք ստանալ կենդանի մարդու գլխուղեղի իսկապես շատ հստակ վայրկենական լուսանկարը՝ պետք է կիրառել ստրուկտուրային ՄՌՇ։ Եվ մենք կարող ենք հարցնել, թե որքան է գլխուղեղի մոխրագույն զանգվածը և ինչպես է այն փոխվում տարիքի հետ։ Նաև հնարավոր է կիրառել ֆունկցիոնալ ՄՌՇ, որը կոչվում է ՖՄՌՇ, որի օգնությամբ կարող ենք տեսագրել գլխուղեղի գործունեությունը, երբ մասնակիցներն իրականացնում են մտածողության,

 Այսպիսով, պատանեկությունը սեռական հասունության կենսաբանական, հորմոնալ և ֆիզիկական փոփոխություններից մինչև անհատի հասարակության մեջ կայունություն և անկախություն ձեռք բերելու ընթացքում ընկած կյանքի ժամանակահատվածն է։ (Ծիծաղ) Երբեմն այն կարող է ավելի երկար տևել:Պատանեկության ընթացքում գլխուղեղի կտրուկ փոփոխվող հատվածներից մեկը կոչվում է նախաճակատային մասի կեղև։ Սա մարդու գլխուղեղի մոդել է, և հենց առջևում նախաճակատային հատվածի կեղևն է։ Այն գլխուղեղի հետաքրքիր հատված է։ Մարդկանց մոտ այն համամասնորեն ավելի մեծ է, քան այլ տեսակների մոտ, և իրականացնում է բարձր մակարդակի գիտակցական ֆունկցիաների մի ամբողջ շարք, ինչպես, օրինակ, որոշում ընդունելը, վաղվա օրվա, հաջորդ շաբաթվա կամ տարվա ծրագրեր կազմելը, ոչ պատշաճ պահվածքը զսպելը՝ չկոպտելու կամ իսկապես հիմարություններ չանելու համար: Դրա իրականացրած ֆունկցիաներից են նաև սոցիալական շփումները, մյուսներին հասկանալու ունակությունը և ինքնագիտակցությունը:
Ուստի, այս հատվածի զարգացումն ուսումնասիրելու նպատակով իրականացվող ՄՌՇ հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ այն իսկապես կտրուկ փոփոխություններ է կրում պատանեկության ընթացքում:Այսպիսով, եթե դիտարկենք մոխրագույն նյութի ծավալը, ապա կարձանագրենք, որ 4-ից 22 տարեկան հասակում այն ավելանում է մանկության ժամանակահատվածում, ինչը դուք կարող եք տեսնել այս դիագրամում: Այն իր առավելագույն կետին է հասնում վաղ պատանեկության ժամանակաշրջանում:Սլաքները ցույց են տալիս մոխրագույն նյութի առավելագույն կետընախաճակատային հատվածի կեղևում: Կարելի է տեսնել, որ աղջիկների մոտ մոխրագույն նյութի ծավալը տղաների համեմատ մի քանի տարի ավելի շուտ է հասնում առավելագույն կետին, հավանաբար այն պատճառով, որ միջին հաշվով, տղաների սեռական հասունացման շրջանը մի քանի տարի ավելու ուշ է սկսվում, քան աղջիկներինը, իսկ հետո` պատանեկության շրջանում, նկատվում էնախաճակատային հատվածի կեղևի մոխրագույն նյութի ծավալի ակնհայտ անկում: Կարող է լավ չհնչել, սակայն դա իսկապես զարգացման կարևոր ընթացք է, քանի որ մոխրագույն նյութը պարունակում է բջջային մարմիններ ու այդ բջիջների միջև կապեր՝ սինապսներ, և համարվում է, որ գլխուղեղի նախաճակատային հատվածի մոխրագույն նյութի ծավալի վերոնշյալ անկումը համապատասխանում է սինապսների կրճատմանը՝ անցանկալի սինապսների վերացմանը: Իսկապես կարևոր գործընթաց է: Այն մասամբ կախված է կենդանու կամ մարդու գտնվելու միջավայրից: Կիրառման մեջ գտնվող սինապսները ուժեղանում են, տվյալ միջավայրում կիրառման մեջ չգտնվողները՝ վերանում:Եկեք պատկերացնենք վարդի թփի էտումը: Դուք հատում եք առավել թույլ ճյուղերը, որպեսզի մնացած կարևոր ճյուղերն ավելի առողջ աճեն, և այս ընթացքը, որն արդյունավետ կերպով գլխուղեղի հյուսվածքները ճշգրտորեն հարմարեցնում է տվյալ տեսակին հատուկ միջավայրին, տեղի է ունենում գլխուղեղի նախաճակատային հատվածի կեղևում և այլ շրջաններում՝պատանեկության ժամանակահատվածում:
Պատանու գլխուղեղում կատարվող փոփոխություններին հետևելու մեր երկրորդ մեթոդն իրականացվում է ֆունկցիոնալ ՄՌՇ-ի միջոցով՝ տարիների ընթացքում գլխուղեղի գործունեության փոփոխությունները դիտարկելու նպատակով: Մի օրինակ բերեմ իմ լաբորատորիայից: Իմ լաբորատորիայում հետաքրքրվում ենք «սոցիալական ուղեղով», որն իրենից գլխուղեղի այն հատվածների ամբողջությունն է, որոնք կիրառում ենք մյուսներին հասկանալու և նրանց հետ շփվելու համար: Ես ձեզ ցույց կտամ ֆուտբոլային խաղի մի լուսանկար՝«սոցիալական ուղեղի» աշխատանքի երկու ասպեկտները ցուցադրելու նպատակով: Ֆուտբոլային խաղ է: Մայքել Օուենը գոլ է բաց թողել, և նա պառկած է գետնին, և «սոցիալական ուղեղի» առաջին ասպեկտը, որ հիանալի կերպով ցուցադրվում է այս նկարում, թե որքան ավտոմատ և բնազդային են սոցիալական հուզական արձագանքները: Մայքել Օուենի բաց թողած գոլից վայրկյաններ անց բոլորը ձեռքերով և դեմքով նույն բանն են անում, անգամ Մայքել Օուենը` գլորվելով խոտի վրա, ձեռքերով միևնույն շարժումներն է անում, և, հավանաբար, դեմքի միևնույն արտահայտությունն ունի: Իսկ այն մարդիկ, ովքեր նույնը չեն անում, դեղին հագուստով ետևում գտնվող տղաներն են.կարծում եմ` նրանք մարզադաշտի սխալ կողմում են, և նրանց սոցիալական հուզական արձագանքն այլ է, ինչը մեզ համար միանգամայն հասկանալի է: Դա «սոցիալական ուղեղի» երկրորդ ասպեկտն է, որն այս նկարը միանգամայն պարզորոշ ներկայացնում է, թե որքան լավ ենք հասկանում մյուս մարդկանց վարքը, նրանց գործողությունները, շարժումները, դեմքի արտահայտությունները, ինչպես նաև դրանց ետևում թաքնված հույզերն ու մտքերը: Ուստի, կարիք չկա հարցեր տալ այս տղաներից որևէ մեկին, քանի որ պարզ է, թե նրանք ինչ են զգում և մտածում տվյալ պահին:
 Ահա թե ինչ ենք հետազոտում իմ լաբորատորիայում: Իմ լաբորատորիայում մենք իրականացնում ենք պատանիների և մեծահասակների գլխուղեղի շերտագրում, նրանց որոշակի առաջադրանք ենք տալիս` կապված այլ մարդկանց մասին մտածելու, նրանց կարծիքների, մտքերի, հույզերի հետ: Եվ բացահայտումներից մեկը, որ արդեն մի քանի անգամ արել ենք, ինչպես նաև արել են աշխարհի այլ լաբորատորիաներում, նախաճակատային հատվածի կեղևի մասն է, որը կոչվում է միջին նախաճակատային հատվածի կեղև և պատկերված է կապույտ գույնով: Այն գտնվում է նախաճակատային հատվածի կեղևի հենց մեջտեղում՝ գլխի կենտրոնում: Այս հատվածը նման սոցիալական որոշումներ կայացնելիս և այլոց մասին մտածելիս ավելի ակտիվ է պատանիների մոտ, քան` չափահասների: Դա այս հատվածի՝ աշխարհի ամենատարբեր լաբորատորիաներում արված 9 տարբեր հետազոտությունների մետա-վերլուծություն է, որոնց արդյունքները միանման են, այսինքն` միջին նախաճակատային հատվածի կեղևի գործունեությունը նվազում էպատանեկության ընթացքում: Մեր կարծիքով, դրա պատճառը կարող է լինել այն, որ պատանիները և չափահասները հասարակական որոշումներ կայացնելիս տարբեր մտավոր մոտեցումներ ու ճանաչողական ռազմավարություն են ցուցաբերում: Դրա դիտարկման տարբերակներից են վարքի հետազոտությունները, ահա թե ինչու ենք մարդկանց լաբորատորիա հրավիրում և վարքը բացահայտող որոշ առաջադրանքներ տալիս: Ես կբերեմ իմ լաբորատորիայում տրվող առաջադրանքների մեկ այլ օրինակ:

Այսպիսով, պատկերացրեք դուք մեր փորձերից մեկի մասնակիցն եք: Գալիս եք լաբորատորիա, տեսնում եք այս համակարգչային առաջադրանքը: Այս առաջադրանքում տեսնում եք դարակներ: Այդ դարակներից մի քանիսում կան առարկաներ, և նկատեք, որ դարակների ետևի մասում մի մարդ է կանգնած,սակայն կան մի քանի առարկաներ, որոնք նա չի կարող տեսնել: Այդ դարակները մոխրագույն փայտով փակված են նրա տեսադաշտից: Նա կարծում է, որ դարակները երկու կողմից էլ նույնն են: Նշենք` նա կարող է տեսնել առարկաներից մի քանիսը միայն, մինչդեռ դուք ավելի շատ առարկաներ եք տեսնում: Ձեր առաջադրանքն այդ առարկաները տեղափոխելն է: Ղեկավարը, որ կանգնած է դարակների ետևում, պատրաստվում է ձեզ առարկաները տեղափոխելու հրահանգներ տալ, բայց հիշեք, որ նա չի հրահանգելու տեղափոխել այն առարկաները, որոնք ինքը չի կարող տեսնել: Սա մի շատ հետաքրքիր իրավիճակ է առաջացնում, որտեղ հակասություն է առաջանում ձեր և ղեկավարի տեսադաշտերի միջև: Պատկերացրեք` նա ձեզ հրահանգում է վերևի բեռնատարը ձախ տեղափոխել: Այնտեղ երեք մեքենա կա: Բնազդաբար դուք պատրաստվում եք սպիտակ մեքենայի կողմը գնալ, քանի որ ձեր տեսանկյունից` դա է վերևի մեքենան, բայց այս դեպքում էլ պետք է հիշեք. նա չի կարող տեսնել այդ մեքենան, ուրեմն նա պետք է որ նկատի ունենա կապույտ մեքենան, որը նրա տեսանկյունից վերևի մեքենան է: Կուզեք հավատացեք, կուզեք` ոչ, ձեզ պես նորմալ, զարգացած և առողջ չափահաս մարդիկ 50%-ով սխալ են կատարում հանձնարարությունը: Կապույտ մեքենայի փոխարեն նրանք տեղափոխում են սպիտակը: Այսպիսով, մենք նման առաջադրանք ենք տալիս չափահասներին ու դեռահասներին. կա նաև այնպիսի տարբերակ, երբ ղեկավար չկա: Դրա փոխարեն պայման ենք դնում: Նրանց ասվում է, որ մենք պատրաստվում ենք անել նույն բանը, բայց այս անգամ առանց ղեկավարի: Փոխարենը դուք պետք էանտեսեք մոխրագույն մասի առարկաները: Կտեսնեք, որ սա հենց նույն իրավիճակն է, միայն թե ղեկավարի բացակայության դեպքում նրանք պետք է հիշեն լրացնել այս փոքր-ինչ կամայական կանոնը, մինչդեռ ղեկավարի առկայության դեպքում նրանք պետք է հաշվի առնեն վերջինիս տեսանկյունը,որպեսզի իրենց գործողություններում ճիշտ առաջ ընթանան:

 Եթե ես ձեզ ցույց տամ մեր ուսումնասիրությունների ընթացքում: ի հայտ բերված սխալների տոկոսնային արտահայտությունը (սա 7 տարեկանից մինչև չափահասություն տարիքային միջակայքի մարդկանց ուսումնասիրությունն է) և այն, ինչ կտեսնեք` չափահասների խմբի սխալների տոկոսային արտահայտությունն է երկու դեպքերի պարագայում, որտեղ մոխրագույնը ղեկավարի կողմն է, տեսնում ենք, որ մեր խելացի չափահասները 50%-ով սխալ են կատարում առաջադրանքը, մինչդեռ ղեկավարի բացակայության դեպքում,երբ պետք է պարզապես հիշեն մոխրագույնը անտեսելու պայմանը, ավելի քիչ սխալներ են անում Երկու դեպքերն էլ գրեթե նույն զարգացումն են ունենում: Ուշ մանկության և միջին պատանեկության միջև որոշակի բարելավում, կամ, այլ կերպ ասած, սխալների նվազում կա թե´ այս երկու դեպքերում, և թե` այս երկու փորձերում: Բայց սա ա´յն դեպքում, եթե համեմատենք վերջին երկու խմբերը, ուր իրադարձությունները շատ ավելի հետաքրքիր են, քանի որ առանց ղեկավարի պայմանում որևէ բարելավում չկա: Այլ կերպ ասած, պետք է ընդամենը հիշեք դրված պայմանը և հետևեք դրան, կարծեք թե լիովին զարգացած է պատանիների մոտ: Մինչդեռ, եթե նայենք վերջին երկու մոխրագույն սյունակներին, կարող ենք տեսնել, որ ղեկավարի առկայության դեպքում բարելավում կա միջին պատանեկության և չափահասության միջև, ինչըենթադրում է մեկ ուրիշի տեսանկյունը հաշվի առնելու ունակություն, մի բան, որը, ի դեպ, անում ենք մեր առօրյա կյանքում, և որը զարգանում է միջին և ուշ պատանեկությունից: Եթե դեռահաս տղա կամ աղջիկ ունեք, և եթե երբեմն մտածում եք, որ նրանք խնդիր ունեն այլ մարդկանց տեսանկյունները հասկանալու, հաշվի առնելու հարցում` դուք իրավացի եք: Նրանք ունեն նման խնդիր: Եվ պատճառն էլ հենց դա է:

Որպես օրինակ վերցնենք ռիսկի դիմելու խնդիրը: Գիտենք, որ դեռահասներըռիսկի դիմելու հակում ունեն: Դա այդպես է: Նրանք ավելի շատ են դա անում, քան երեխաները կամ չափահասները, հատկապես, երբ ընկերների հետ են:Նրանց հատուկ է ծնողներից անկախանալու և դեռահասության տարիքումընկերների վրա տպավորություն գործելու ձգտումը: Հիմա մենք փորձում ենք հասկանալ դա` նրանց ուղեղի այն մասի զարգացման առումով, որը կոչվում է լիմբիկ համակարգ: Ներկայացված սլայդի և այս ուղեղի վրա կարմիր գույնովընդգծված է այդ լիմբիկ համակարգը: Լիմբիկ համակարգը գտնվում է ուղեղի աջ հատվածի խորքում, և դրանով են ղեկավարվում հույզերի ու ոգևորության պրոցեսները: Այն մեզ տալիս է ոգևորության այն զգացումը, որն ապրում ենք զվարճալի բաներ անելուց հետո, ներառյալ ռիսկերը: Այն մեզ դրդում է ռիսկի դիմել: Պարզվել է, որ այս հատվածը` լիմբիկ համակարգում գտնվող հատվածները պատանիների մոտ չափահասների համեմատ գերզգայուն է.միևնույն ժամանակ, առաջնային կեղևը (որը սլայդում կապույտով է նշված) չի թողնում ավելորդ ռիսկի դիմել, դեռահասների մոտ դեռևս զարգացման մեջ է գտնվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում