Wednesday, 24 04 2024
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում

Ռուսաստանը՝ թուրքական մուրճի և քրդական զնդանի միջև. Habertürk, Թուրքիա

ԱՄՆ նախագահ Թրամփն ազդանշան տվեց, որ Սիրիայի հարավ-արևմուտքից հետո զինադադարի մասին համաձայնագիր կկնքվի ևս մեկ շրջանում: Անցած շաբաթ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մագքերքը նշեց, որ այդ նոր շրջանը կարող է Սիրիայի հյուսիսը լինել, որը կենսականորեն կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար: Այս մասին գրում է թուրքական Habertürk պարբերականը:

Մագքերքը չճշգրտեց մանրամասները՝ չնայած իրեն ուղղված հարցերին, այնուամենայնիվ, հիմա աշխատանք է ընթանում զինադադարի ծրագրի վրա, որը կներգրավի Աֆրինը: Վաշինգտոնում գիտեն, որ դա անելն այնքան էլ հեշտ չի լինի, ինչպես Սիրիայի հարավ-արևմուտքում ձեռք բերված համաձայնագիրը: Հաղորդվում է, որ այդ ծրագրի վրա Ռուսաստանն էլ է աշխատում՝ միաժամանակ նախաձեռնվում են որոշ գաղափարներ, որոնք առաջարկվում է քննարկել:

Բարդ գործընթաց
Աղբյուրները Վաշինգտոնում, որոնք գիտեն նաև ռուսների առաջարկների մասին, հետևյալ տեղեկությունն են փոխանցել:

Սիրիայի հյուսիսում զինադադարի համար Վաշինգտոնը պետք է նկատի ունենա ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) / Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) տագնապները: Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ Թուրքիան կարող է ցանկացած պահի գրոհել Աֆրինը, այդ դեպքում ԴԱԻՇ-ի դեմ YPG-ի գործողությունները կընդհատվեն:

Քննարկման համար առաջարկվող գաղափարները հնարավոր են համարում լուծում, որը կարող է նկատի առնել Թուրքիայի կարմիր գծերը PYD-ի / YPG-ի վերաբերյալ: Նախքան Ռաքքայի գրոհը սկսելը՝ Վաշինգտոնը սիրիացի քրդերին երկրի հյուսիսում տարածքների վարչական վերահսկողություն խոստացավ: Բայց նաև ամերիկյան վարչակազմը Թուրքիայից ազդանշան ստացավ այն մասին, որ Եփրատից արևմուտքը կարմիր գիծ է իր համար:

Միաժամանակ, Վաշինգտոնը չի ուզում, որ PYD-ն / YPG-ն, որոնց ինքն օգտագործում է որպես ցամաքային ուժ Սիրիայում, անցնեն Ռուսաստանի կողմը, եթե ինքը չպահի քրդերին տված խոստումը: Բացի դրանից՝ ստացվող տեղեկություններով՝ ռուսները շարունակում են կապ ունենալ YPG-ի հետ Աֆրինում:

Երբ քրդերը Վաշինգտոնին ասացին, որ իրենք ուզում են Եփրատից արևելք գտնվող շրջանը միավորել արևմտյան Աֆրինին, ԱՄՆ-ը չմերժեց ԴԱԻՇ-ի դեմ պատրաստվող գործողությունից առաջ: Բայց հիմա ԱՄՆ-ը լուծման այնպիսի ուղի է փնտրում, որը Թուրքիայի դժգոհությունը չի առաջացնի և չի նեղացնի YPG-ին:

Բանաձևերից մեկի համաձայն՝ քրդերին կթույլատրվի գերիշխանություն հաստատել արևելյան շրջանում՝ չանցնելով Եփրատից արևմուտք:

Մեծ ծրագիր
Բայց որպեսզի դա տեղի ունենա ԱՄՆ-ը ավելի լայնածավալ ծրագրի վրա է աշխատում:

1. Եփրատից արևելք միավորման ստեղծմանը հավանություն ստանալու համար YPG-ը իր բլոոր կապերը կխզի Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, և նրանց շրջանից Թուրքիայի դեմ գրոհներ չեն լինի: Այս պահանջները խախտելու դեպքում ԱՄՆ-ը կխզի իր հարաբերությունները YPG-ի հետ և կդադարի օգնել նրանց:

2. Իսկ Թուրքիայից կարմիր գծերի պահպանման հետ կապված՝ կպահանջվի, որ Եփրատից արևմուտք Աֆրինի և արևելյան կողմի միջև շրջանը բաց և անվտանգ լինի քուրդ քաղաքացիական բնակչության տեղաշարժի համար:

Ռուսների դիրքորոշումը
Քանի որ այս ծրագիրը նաև պետք է ռուսների հաստատումը ստանա, Վաշինգտոնում ուշադիր հետևում են նաև նրանց դիրքորոշմանը: Ռուսները մի կողմից հասկացնում են, որ Թուրքիային չեն խանգարի Աֆրինում, մյուս կողմից շարունակում են աշխատել Աֆրինում YPG-ի տարրերի հետ կոորդինացմամբ:

Բացի դրանից՝ ԱՄՆ-ը ասում է, որ ռուսների հետ փոխգործակցում է Ռաքքայում: Քանի որ ռուսներին Թուրքիայի օգնությունն է պետք տարածաշրջանում, նրանք ասացին, որ կարող են մաքրել նրա ճանապարհը դեպի Աֆրին՝ չնայած YPG-ին:

Փոխարենը՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը, ակնկալում են Թուրքիայի օգնությունն Իդլիբում լարվածության թուլացման գոտու ստեղծման հարցում, որտեղ գտնվում են Սիրիական ազատ բանակը և արմատական խմբերը:

Թուրքիային առաջարկում են՝ «Մեզ համար անվտանգ դարձրու Իդլիբը, և մենք քեզ համար պայմաններ կստեղծենք Աֆրինում»: Սիրիայի հարավ-արևմուքում զինադադարի մասին համաձայնագրից հետո ԱՄՆ-ի դեմ ռուսական քարտը խաղացնելու Թուրքիայի հնարավորությունները մեծապես կրճատվել են, գրում է պարբերականը:

Տարածաշրջանում Ռուսաստանը և ԱՄՆ-ը Թուրքիայի կարիքն ունեն: Որպեսզի զինադադար լինի առանց YPG-ի լրիվ բացառման, ԱՄՆ-ի մեծ ծրագիրը, որի մասին վերը նշվեց հոդվածում, պետք է գործի Ռուսաստանի աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում