Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արտաքին մեծ ճնշում կար. ՀԲՖ-ի գլխավոր քարտուղարը՝ Հայաստան-Ադրբեջան հանդիպման մասին

Ռումինիայի Օրադեա քաղաքում ավարտված բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը, չկարողանալով հաղթահարել ենթախմբային արգելքը, այժմ պայքարում է 17-րդ հորիզոնականի համար: Վերջին խաղում մեր բասկետբոլիստները լարված և դրամատիկ պայքարում 82:80 հաշվով առավելության հասան Ադրբեջանի հավաքականի նկատմամբ:

Ռումինիայում մեր հավաքականի մրցելույթի, ինչպես նաև Ադրբեջանի հետ սկզբունքային հանդիպման վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ, ով գտնվում է մրցավայրում:

– Ինչպե՞ս կգնահատեք մեր հավաքականի ելույթը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում:

– Հավաքականի ելույթները կարելի է բավարար գնահատել: Այդ մասին վերջնական կարելի է խոսել վաղվա խաղից հետո: Խաղալու ենք վերջին խաղը՝ Մալթա-Իռլանդիա զույգի հաղթողի հետ: Մենք ավելին էինք սպասում այս տարի, այս հավաքականից, բայց պետք է նշեմ, որ ենթախումբը բավական ուժեղ էր իր կազմով, երևի թե ամենաուժեղը առաջնությունում: Չնայած հաղթեցինք առաջատար Լեհաստանին, բայց դա բավարար չէր խմբային փուլի արգելքը հաղթահարելու համար: Նշեմ, որ մենք երրորդ տարին անընդմեջ մասնակցում ենք Բ դիվիզիոնի առաջնությանը, բայց դեռ լուրջ անելիքներ ունենք: Մեծ փորձ է հարկավոր այստեղ հաջող խաղալու համար: Միայն ուժեղ կազմը բավարար չէ ցանկալի արդյունքի հասնելու համար: Կարծում եմ՝ ներկայիս կազմով մենք պետք է տեղ զբաղեցնեինք լավագույն տասնյակում, սակայն ևս մեկ անգամ նշեմ, որ միայն ուժեղ կազմը բավարար չէ: Երրորդ տարին անընդմեջ մասնակցելով Բ դիվիզիոնի առաջնությանը, որը համալրված է բավական ուժեղ հավաքականներով, Հայաստանը հանդիպումների մոտ կեսը հաղթել է: Սա բավական բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարվա կտրվածքով Հայաստանն իր վարկանիշով Եվրոպայի լավագույն 30 հավաքականների շարքում է:

– Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշել էր, որ Ադրբեջանի հետ խաղում մեր խաղացողների մոտ լարվածություն է նկատվել: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

Լարվածությունն իրոք շատ մեծ էր, քանզի բոլորս էինք գիտակցում, որ սա սովորական հանդիպում չէ: Որքան էլ փորձում էինք խաղացողներին հասկացնել, որ կենտրոնանան զուտ խաղի վրա, միևնույն է՝ արտաքին մեծ ճնշում կար: Նույնիսկ մասնակից հավաքականները ուշադրությունը կենտրոնացրել էին Հայաստան-Ադրբեջան հանդիպման վրա: Հյուրանոցում բոլորը մոտենում էին և հետաքրքրվում այդ խաղով՝ մոռանալով քառորդ եզրափակչի և կարևոր այլ մրցավեճերի մասին: Շատերը խաղացողներին հարցնում էին՝ ի՞նչն է պատճառը, որ հայերի և ադրբեջանցիների միջև լարված իրավիճակ է: Այս ամենը իր ազդեցությունը չէր կարող չունենալ, մանավանդ որ՝ խաղացողները երիտասարդ են, կան նույնիսկ 18 տարեկան տղաներ: Սկզբունքային խաղ էր, մենք կարգով ավելի բարձր էինք, պետք է ավելի հանգիստ հաղթեինք, բայց խաղի ընթացքը շատ վատ դասավորվեց, քանզի մեր կենտրոնականին՝ Սթիվեն Էնոչին, տուգանքներ տվեցին, և հանդիպման կեսը նա փաստորեն չխաղաց: Բացի Էնոչից՝ մենք այլ կենտրոնական չունենք, և առանց նրա շատ բարդ էր կառուցել խաղը: Հավաքականի բոլոր տղաները գիտակցում էին խաղի կարևորությունը: Նույնիսկ Էնոչը, ով ազգությամբ հայ չէ, գիտակցում էր խաղի կարևորությունը և հորդորում էր տղաներին անպայման հաղթել: Չեմ ուզում շատ կենտրոնանալ Ադրբեջանի հետ խաղի վրա, քանզի մեր նպատակն է զարգացնել բասկետբոլը, որպեսզի մեր հավաքականներն առաջընթաց ապրեն: Այո, այդ խաղի մասով արդարացրինք մարզասերների սպասելիքները, բայց դա չի նշանակում, որ Եվրոպայի առաջնությունում գերազանց ելույթ ենք ունեցել:

– Մեր հաղթանակից հետո ինչպիսի՞ն էր Ադրբեջանի արձագանքը:

– Խաղից առաջ ՖԻԲԱ-ի ներկայացուցիչները մրցող կողմերին ժողովի էին հրավիրել, և պայմանավորվեցինք, որ հանդիպումն անցնի հանգիստ՝ առանց միջադեպերի: Հանդիպումը անցավ նորմալ, լարվածությունը չանցավ սահմանները: Խաղից հետո միմյանց ձեռք սեղմեցինք: Նշեմ, որ առաջնության կազմակերպիչները անվտանգության լուրջ միջոցներ էին ձեռնարկել: Եթե սովորական հանդիպումներին մարզադահլիճում ներկա էին գտնվում 3-4 ոստիկաններ, ապա Հայաստան-Ադրբեջան հանդիպմանը մարզադահլիճ էին բերվել երկու ավտոբուս անվտանգության աշխատակիցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում