Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նշել է այն գերակայությունները, որոնք առաջնային են լինելու Եվրամիությունում Լեհաստանի նախագահության կես տարվա ընթացքում: Այն սկսվում է այս տարվա հուլիսի 1-ից: Տեղեկությունը հաղորդել է Regnum գործակալությունը:
Լեհաստանը հույս ունի, որ իր նախագահության ժամանակահատվածում հնարավոր կլինի ստորագրել անդամակցության համաձայնագիր Խորվաթիայի հետ, ինչպես նաև առաջ գնալ Սերբիայի հետ բանակցություններում: Առաջնահերթությունների շարքում են նաև պաշտպանական հարցերը: Տուսկը հատուկ շեշտել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի համագործակցությունը:
Ըստ վարչապետի՝ Լեհաստանի առաջնահերթությունները բաժանված են երեք հիմնական ուղղությունների.
1. Եվրոպական ինտեգրումը՝ որպես աճի աղբյուր, որը ենթադրում է միասնական շուկայի ձևավորման եզրափակում, պատենտային համակարգի ստեղծման աշխատանքների ավարտ, ինչը թույլ կտա ընկերություններին գործել միասնական դաշտում:
2. Անվտանգ Եվրոպա՝ սննդամթերք, էներգետիկա, պաշտպանություն: Սա ենթադրում է ֆինանսական շուկաների վերահսկողության սահմանում, ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության ձևավորում, ԵՄ քաղաքացիական և ռազմական հնարավորությունների ամրապնդում:
3. շահում է իր բաց լինելուց: Այս ուղղությամբ աշխատանքը նպաստելու է «Արևելյան գործընկերության» ծրագրի երկրների հետ ազատ առևտրի գոտիների ստեղծմանը, Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների առաջընթացին, ժողովրդավարական գործընթացներին աջակցմանը «Հարավային հարևանության» երկրներում (Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք):