Ներքին շուկայի և սպառողների իրավունքների հարցերով պաշտպանության հարցերով Եվրախորհրդարանի հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկել են օրինագծի օգտին, որը պարտավորեցնում է սմարթֆոն արտադրող բոլոր ընկերություններին լիցքավորող սարքերի համար կիրառել Micro-USB բնիկներ:
Պաշտոնյաները կարծում են, որ բնիկների բազմազանությունից հրաժարվելը կնվազեցնի էլեկտրոնային աղբի ծավալները, որի վերամշակումը լուրջ խնդիրների հետ է կապված: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Նշենք, որ Apple-ը մնում է այն սակավաթիվ ընկերություններից մեկը, որոնք աշխատում են եվրոպական շուկայում ոչ ստանդարտ բնիկներով: Micro-USB-ը որպես տարածաշրջանային չափորոշիչ ընտրվել է 2010 թվականին:










































