Սիրիայի Ռանկուս քաղաքում, որը տեղակայված է երկրի մայրաքաղաք Դամասկոսից 30 կմ հյուսիս, պայթյուն է որոտացել մզկիթի մոտ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, պայթյունի հետևանքով զոհվել է շուրջ 30 մարդ:
Հաղորդվում է, որ տվյալ շրջանը գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ:
Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով ընդդիմության ներկայացուցիչներին, հաղորդում է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 60 մարդ:
Տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:










































