Tuesday, 28 06 2022
«Հայաստանը չպետք է ժամանակ կորցնի Մինսկի խմբի վերակենդանացման վրա»․ Ադրբեջանի ԱԳՆ
Լեհաստանի ԱԳ փոխնախարար Մարչին Փշիդաչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ձե՞ռ եք առնում․ վիճաբանություն՝ Արմեն Գևորգյանի պաշտպանի և դատավոր Դանիբեկյանի միջև
Քննարկվել են հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրները
Լարսը ռուսական կողմից բեռնատարների համար փակ է
Երևանի քաղաքապետն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն
Շարունակվում է պահպանվել զինված ուժերի ղեկավարման անհստակությունը․ Դավիթ Տոնոյան
Թուրքիան դեմ է Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին. Չավուշօղլու
Ռուսաստանից ալմաստների վաճառքը կտրուկ նվազել Է մայիսի վերջից
15:29
Եղանակը աշխարհում – Հունիսի 29, 2022
15:20
Մոլդովայի նախկին նախագահին մեղադրել են 12 միլիոն դոլարի վնաս պատճառելու մեջ
ԱՄՆ մերկացրե՞ց, թե՞ «անկյուն մղեց» Լավրովին
Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Թունիսի նորանշանակ դեսպանը
Լիպարիտ Մելիքջանյանը, Գևորգ Գյոզալյանը և Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ
ՀՀ վարչապետի տիկինը հյուրընկալվել է Նիցցայի քաղաքապետարանում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալին
15:00
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Կորոնավիրուսի դեպքերի թիվը – Հունիսի 20-27
Տեղի կունենա Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Հայ-թուրքական ֆանտաստիկ դուետը․ Կարևոր փաստեր Հենրիխ Մխիթարյանի մասին
14:25
Ստոլտենբերգի և Զելենսկու միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Հայաստանում առաջիկայում նախատեսում ենք ստեղծել արդյունավետ գործող համատեղ տեխնոպարկ
14:15
G7-ի երկրները մինչեւ 5 մլրդ դոլար կհատկացնեն պարենային անվտանգության համար. DPA
Առանց ՌԴ-ի ԼՂ կարգավիճակի կարգավորումը «երազախաբություն» է, Մոսկվան այդ մասին չի խոսում, որովհետև իրեն ձեռնտու չէ
14:00
Իրանը և Արգենտինան BRICS-ին միանալու հայտ են ներկայացրել
Մեր գերիները Ռուսաստանի գերիներն են, պարզապես բանտը Բաքվում է
Պաշտպանության նախարարի գլխավորությամբ ՊՆ-ում անցկացվել է խորհրդակցություն
Դատախազը պետք է գրավի ոչ միայն մարդկանց միտքը, այլև հոգին ու սիրտը. Վիգեն Խաչատրյան
Երևանի և Մարսելի մասնագետները կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները
Մենք Աղավնոն չե՛նք հանձնում, այն հանձնելու մասին հարցը տվեք նախկին ղեկավարներին․ Անդրանիկ Քոչարյան

Սերժ Սարգսյանն ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 21-ին ընդունել է միջազգային ճանաչված համադրող, Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու համար Հանրապետության Նախագահի կողմից դեռևս 2015 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Նա նաև մի շարք մրցանակների, այդ թվում՝ Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի ազգային լավագույն մասնակցության համար «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր է: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի հանձնակատար, «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի նախագահ Վարդան Կարապետյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին Վենետիկի բիենալեում հայկական տաղավարը աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում ունեցած մեծ ներդրման համար և կարևորել Հայաստանում առաջին միջազգային տրիենալեի կազմակերպումն ու Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգի մասնակցությունն այդ նախաձեռնությանը:

Տիկին Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ մեծ սիրով «Ոսկե առյուծ» մրցանակը բերել է Հայաստան՝ ցանկանալով այն թողնել հայրենիքում:

Հանդիպման մասնակիցները հիշել են բիենալեում գլխավոր մրցանակը ստանալու կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ այդ մրցանակը պետք է հետաքրքիր ձևով կապվի Հայաստանի հետ: Նրանք ընդգծել են, որ հետևելով Նախագահի հորդորին, Հայաստանում նախաձեռնեցին ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» տրիենալեի կազմակերպումը, որը ևս այդ կապի յուրօրինակ արտահայտությունն է՝ ի լրումն այսուհետ Հանրապետության Նախագահի նստավայրում ցուցադրվելիք «Ոսկե առյուծ» մրցանակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում