Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը համեմատել է Մադրիդի «Ռեալ»-ի ու կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատարներ Քրիշտիանու Ռոնալդուին ու Լիոնել Մեսսիին:
«Ռոնալդուն ակնհայտորեն գերազանցում է Մեսսիին: Նա աշխարհի ամենաբազմակողմանի ֆուտբոլիստն է: Բացի այդ, ես նրա հետ խաղացել եմ նույն թիմում»,- հայտարարել է Օզիլը:
Օզիլը գովեստի խոսքեր հղեց նաև Սերխիո Ռամոսի հասցեին:
«Ռամոսը գերազանց պաշտպան է: նա իսկական պրոֆեսիոնալ է: Սերխիոն լավագույններից մեկն է աշխարհում»:










































